Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է ստեփանավանցի կնոջ դատաքննությունը

Հունվար 17,2014 19:48

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսվել է Ստեփանավան քաղաքի բնակչուհի Դիանա Շ.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Դիանա Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա օգոստոսի 7-ին ժամը 23.30-ի սահմաններում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Կարեն Ա.-ին:

Նա նախկինում դատված չի եղել: Այժմ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր է:

Շրջանառվող լուրերի համաձայն` 32-ամյա կինը այդ քայլին է գնացել  պարտքի պատճառով:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031