Լրահոս
Օրվա լրահոսը

News.am. «Ես վարչապետին պաշտպանող չեմ». ՀՀԿ-ական պատգամավոր

Հունվար 18,2014 12:08

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հպանցիկ է ծանոթ երկրորդ նախագահ-վարչապետ եւ կառավարություն հակամարտությանը, փոխադարձ հայտարարություններին եւ մեղադրանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուրադ Մուրադյանը:

Նա նշեց, որ այժմ արձակուրդի մեջ է, երբ գա ԱԺ, մանրամասն կծանոթանա եւ կարծիք կհայտնի: Հարցին, թե կիսում է երկրորդ նախագահի կարծիքը վարչապետի մասին՝ հաշվի առնելով, որ նա եւս նրանից դժգոհություններ ունի, պատգամավորը նշեց, որ ինքը իր կարծիքը հայտնել է վարչապետի մասին եւ դրանից ետ չի կանգնում: Մուրադ Մուրադյանը շեշտեց, որ ինքը դժգոհ է վարչապետից, «դե որ էդքան լավ աշխատեր, էսպես թափով արտագաղթ չէր լինի»: Մեր դիտարկմանը, թե ըստ լրատվամիջոցների՝  ՀՀԿ-ականներին հրահանգ է տրված պաշտպանել վարչապետին, նա այսպես հակադարձեց. «Ինձ տենց հրահանգ չկա, ես վարչապետին պաշտպանող չեմ»:

Նյութն ամբողջությամբ կլարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031