Օրվա լրահոսը

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սևան, Կոտայք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին): Ստեփանավանի և  Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Եղանակային դժվարություններից խուսափելու համար

«Ոսկե գնդակը» շնորհվեց Կրիշտիանու Ռոնալդուին

Քիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց «Ոսկե գնդակ 2013»-ի մրցանակաբաշխությունը, որին հավակնում էին Կրիշտիանու Ռոնալդուն՝ Մադրիդի «Ռեալ», Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնա» եւ Ֆրենկ Ռիբերին՝ Մյունխենի «Բավարիա»: Մասնագետների քվեարկության արդյունքներով 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Վոլոդյա Ավետիսյանին ազատ չարձակեցին

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի եւս երկու ամսով: Այս մասին Aravot.am-ին ասաց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը: Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր 16: 30-ից սկսած դատական նիստում դատարանը վճիռը հրապարակեց  22: 00-ի սահմաններում: Ըստ փաստաբանի, դատարանը որոշեց բավարարել կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի որոշումը: Պարոն Զաքարյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:

Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում․ «Ամերիկայի ձայն»

Զենքի հանրահայտ նախագծով Միխաիլ Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում իր կողմից ստեղծված զենքից մարդկանց իրականացված սպանությունների համար: Այս մասին Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքին ուղղված նամակում գրել էր անցյալ տարվա դեկտեմբերին 94 տարեկան հասակում վախճանված՝ «ԱԿ-47» ավտոմատը ստեղծած նախագծող Միխայիլ Կալաշնիկովը: «Իմ հոգու ցավն անտանելի է, նույն չլուծված հարցն է. եթե իմ ինքնաձիգը մարդկանց

Կարեն Բաբակեխյանը՝ Վարդան Ղուկասյանի առանձնատան խուզարկության մասին

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էին ոստիկանությանը մոտ կանգնած  աղբյուրները, ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները քիչ առաջ  խուզարկել են  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ի՞նչ պատճառով են  խուզարկում Գյումրու նախկին քաղաքապետի առանձնատունը,

Տավուշ գյուղում կնոջ խեղդելու պատճառը ամուսնու խանդն է եղել

Ամուսինները մի քանի անգամ բաժանվել են

Կապանի թիվ 10 դպրոցի ճանապարհին գտնվող հենապատը դեռ շարունակում է վթարային վիճակում մնալ

Կապանի թիվ 10 դպրոց տանող միակ ճանապարհի երկայնքով կառուցված հենապատը արդեն 4 տարի է վթարային վիճակում է գտնվում: Հենապատը դպրոցից 60 մ հեռավորության վրա է գտնվում, սակայն ամեն անգամ դպրոցի աշակերտներն ու անձնակազմը ստիպված են լինում վթարային այս հենապատի հարակից ճանապարհով դպրոց գնալ: Դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ այսօր էլ  վտանգն առկա է  եւ

Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել ՉԼ «Զենիթի» հետ հանդիպմանը

Մարզման ժամանակ վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի՝ «Զենիթի» հետ հանդիպմանը: «wz-newsline.de»-ն տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի կարող լիարժեք շարունակել նախապատրաստությունը մրցաշրջանի գարնանային հատվածին, որը «Բորուսիան» անցկացնում է այժմ Բելգիայում: Աղբյուրն ակնարկում է, որ Մխիթարյանը, հնարավոր է, չմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Զենիթի» հետ առաջին հանդիպմանը,

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ գալիս Հայաստան»

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական 15-րդ տարին սկսվում է մեծ հոբելյանով. լեհ մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակին նվիրված համերգաշարը Երևանում մեկնարկում է այսօր և կտևի մինչև հունվարի 16-ը: Չորս համերգների ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի երկու տասնյակից ավելի գործիքային, վոկալ, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հայ և օտարերկրյա լավագույն կատարողների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի

«Տենց դուռը մի փակեք, ստեղ խուժաններ չկան». Ազատամարտիկները վիճեցին ոստիկանների հետ

Մինչ այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում  ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը, նրա մարտական ընկերները բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի շենքի դիմաց: Ազատամարտիկները պահանջում էին ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին եւ դատապարտում ՀՀ իշխանություններին իրենց ընկերոջ «գլխին սարքելու» համար: «Իշխանությունները փորձում են ամեն կերպ ներկայացնել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Ոստիկանության 6-րդ վարչությունը լցվել է Վարդան Ղուկասյանի առանձնատուն

Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հենց նոր  Aravot.am-ին փոխանցեցին, որ   ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ է այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացնում: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների

Սպանել են շախմատում սխալ քայլ կատարելու համար

Դուբլինի բնակիչ Թոմաս Օ՝ Գորմանը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Տեղի ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ պատճառը եղել է շախմատային պարտիայում կասկածելի քայլ կատարելը, ինչը խաղընկերոջ հետ վեճի առարկա եւ դանակահարության առիթ է  դարձել: Տղամարդու դին հայտնաբերվել է Բիչ Պարկ Ավենյուի իր բնակարանում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՊՆ-ն հրաժարվում է փոխհատուցել զինված ուժերի թոշակառուի վիրահատական ծախսերը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը: Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ: Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ռիչարդ Ռապպորտի հետ

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի 20-րդ կարգի միջազգային ավանդական գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր սեւ խաղաքարերով միավորը բաժանեց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Երկրորդ տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող 12 մասնակիցներից հինգը՝ Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը եւ Անիշ Գիրին, ունեին 1,5-ական միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վոլոդյա Ավետիսյանին առաջիկա րոպեներին ազատ կարձակե՞ն

Այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել  ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նրա փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկում է Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը: Քիչ առաջ ավելի քան երեք ժամ տեւած դռնփակ նիստից դուրս եկած փաստաբանն ասաց, որ դատարանը գնացել է խորհրդակցության: «Քննիչը ներկայացրեց միջնորդությունը: Մենք էլ

Արգիշտի Կիվիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է

Այսօր՝ հունվարի 13-ին, Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին Կոմիտաս 5-ի գործով կրկին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ին հայտնեց, որ նախաքննությունը նորից վերսկսվել է եւ այս անգամ փոփոխել են մեղադրանքի ծավալը. «Ինձ մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով՝ 333 եւ 316, առաջինը՝ կեղծ մատնություն, երկրորդը՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն: 333 հոդվածից իրենք որոշել

ԲՀԿ-ական պատգամավորը տեղափոխվել է Անապա ու բիզնե՞ս է անում

Դեռևս ամռանը Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, ակտիվ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իրենց պատգամավորը` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, մտադիր է վաճառել իր իսկ քաղաքում ունեցած բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները ու ընդմիշտ տեղափոխվել Ռուսաստան: Այն ժամանակ պատգամավորը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր ընտանիքը հայրենիքում  իրեն շատ լավ է զգում,  իրենց բիզնեսը բարգավաճում է, հետևաբար և

«Հարսնաքարի գործով» չկա վեցերորդ հարված այն դեպքում, երբ Վահե Ավետյանը ստացել է հինգ հարված

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառերով հանդես եկան «Հարսնաքարի գործով» ամբաստանյալներից երկուսի` Գարիկ Մարգարյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Միհրան Պողոսյանը: Իր պաշտպանից հետո հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը: Մարինե Թովմասյանն ուշադրություն հրավիրեց  վեց ամբաստանյալների գործողություններին. «Ո՞վ է ամբաստանյալներից այն անձը, ում ենթադրյալ հարվածը մահվան հետ անմիջական

Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն  է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին և հանիրավի մեղադրանքներ են  ներկայացվել  ոստիկանությանը: Իրականությունը հետևյալն է: 27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երևանի Տիգրանյան 24 հասցեում  վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա 18.10-ին «Սուրբ Գրիգոր

Բագրատ Ասատրյան. Քոչարյանի իշխանության օրոք շինարարությունը ավելի մեծ աճ արձանագրեց, քան հնարավոր էր․ Ա1+

2003-2008թթ․ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀ-ում շինարարությունը ավելի մեծ աճ արձանագրեց, քան իրականում հնարավոր էր. պարոն Քոչարյանի վերջին հարցազրույցի առիթով հարկ է համարում հիշեցնել տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա` երկիր մտնող ֆինանսական ներդրումներն ուղղվեցին հենց այս ոլորտ` անտեսելով տնտեսության մյուս ճյուղերը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը տնտեսագետը համարում է անիմաստ։ Երկուսին

Նամակ-կոչ. Պահանջում ենք ստուգել Սամվել Հարությունյանի հայտարարության մեջ՝ կատարված հանցագործությունների մասին պնդումները

Պահանջում ենք Ձեր հանձնարարականը օրենքով նախատեսված կարգով դրանք անաչառ կերպով ստուգելու և մեղավոր բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Капитал. Պիզելին Ղազախստանում կարող է լինել ամենաթանկը

Եթե Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին և Բելառուսի կիսապաշտպան Ռենան Բրեսան համալրեն ղազախական «Ակտոբե» թիմի կազմը կդառնան Ղախազստանի ֆուտբոլի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները, հայտնում է տեղի «Կապիտալ» լրատվականը: Պիզելիի տեղափոխության արժեքը, ըստ «Transfermarkt.de» կայքի կազմում է 3 միլիոն եվրո, իսկ Բրեսանինը՝ 2,3 միլիոն: Ղազախստանի առաջնությունում ամենաթանկ ֆուտբոլիստն այս պահին «Ակտոբե»-ի հարձակվող Սերգեյ Դավիդովն է, որը Մոսկվայի

Կառավարությունը չի ուզում իրեն ծանրաբեռնել, գինեգործներն էլ գաղտնի են օղի թորում

Ալկոհոլի թորման 15 միլիոն դրամ տուրքը հարվածում է գինեգործների բիզնեսին

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց  Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի  ծրագրերին ծանոթանալու նպատակով: Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը  ծանոթացավ արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների  հիմնանորոգման, ջերմամեկուսացման  աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից`  Համաշխարհային բանկի էներգախնայողության ծրագրի շրջանակում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանը

Միքայել Մելքումյան. Ռոբերտ Քոչարյանը գտել էր բանալին

Ռոբերտ Քոչարյանի եզրահանգումը` ուղղված Տիգրան Սարգսյանին ` «նա անհույս է», Միքայել Մելքումյանը համարում է իրենց գործը. «Ես չեմ խառնվում այդ գնահատականներին»:

Ինչո՞ւ է ձգձգվում «Բենտոնիտին» լիցենզիայի տրամադրումը

Գործարանն արտադրանք չի թողարկում

Դատարանը կարճել է զինվորական ծառայությունից հրաժարվելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը

Նա դիմում էր ներկայացրել «Այլընտրանքային աշխատանքային ծառայության» անցնելու մասին:

Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները, որոնց մասնակցող տասական շախմատիստները պայքարում են ինչպես հանրապետության չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու, այնպես էլ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունքի համար: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են միայն գրոսմայստերներ՝ Լեւոն Բաբուջյանը, Հրանտ Մելքումյանը,

НТВ. Կեղծ լուրերը, ներգաղթյալների հանդեպ, Պերմի երիտասարդներին վրեժի են դրդել

Ռուսաստանի Պերմ քաղաքում հնարավոր է եղել հերթական ազգամիջյան բախումը կանխել: Ինչպես հայտնում է «Էն Տե Վե»-ն, «Վ կոնտակտե» սոցիալական կայքի օգտատերերից մեկն իր էջում գրառում էր թողել, որտեղ պատմել է, թե ինչպես են ներգաղթյալները ծեծելով մի տղայի սպանել, որը փորձել է իրենցից պաշտպանել մի աղջկա: Ոստիկանությունից հայտնել են, որ այդ գրառումը չի համապատասխանում իրականությանը: Նույն

Վարչապետը՝ լրագրողներին. «Դուք նույնպես իշխանություն եք»

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:  «Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930