Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հունվար 14,2014 10:23

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
հունվարի  14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սևան, Կոտայք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին):

Ստեփանավանի և  Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031