Օրվա լրահոսը

Գյումրու երկու մանկապարտեզներում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել. (Տեսանյութ)

Այս մասին այսօր մեզ հետ զրույցում փաստեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետ Գնել Մանուկյանը: Նրա տեղեկացմամբ, ամռանը երկու անգամ` հուլիսի 22-ին և օգոստոսի 2-ին Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցից շտապ հաղորդում է ուղարկվել առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղ, այսինքն` նախկին Սանեպիդկայան այն մասին,

Լույս է տեսել «Ագրոմշակույթ» գիտահանրամատչելի պարբերականի առաջին համարը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ագրոմշակույթ» պարբերականի շնորհանդեսը: Այս գյուղատնտեսական պարբերականը, որն առաջինն է հանրապետությունում անկախացումից հետո, ստեղծվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Հանդեսը նախատեսված է գյուղատնտեսների, վերամշակողների, գյուղատնտեսության

Ուկրաինայի անջատականներն այս պահին մտադիր չեն բանակցել հրադադարի շուրջ. РИА Новости

Ուկրաինայի արևելքի անջատականները ներկայիս իրավիճակում նպատակահարմար չեն համարում բանակցել հրադադարի շուրջ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են անջատականների շտաբից: «Մենք հիմա հարձակում ենք սկսել, հիմա մենք հետաքրքրված չենք հրադադարով», – ասել է լրատվականի զրուցակիցը: Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել էր, որ օգոստոսի 24-ին իրենց ուժերը բոլոր կողմերով անցել են հակահարձակման: Շտաբի

Ինչո՞ւ է Նալբանդյանը մեկնելու Թուրքիա և արդյոք Էրդողանը ապրիլի 24-ին կբարձրանա՞ Ծիծեռնակաբերդի բարձունք

«Եթե հարաբերություններ չկան՝ ասել, որ դրանք կարող են ավելի բացասական լինել, նշանակում է, որ զրոյական հարաբերություններից դուք պիտի անցնեք ավելի բացասական հարաբերությունների»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ավելի հանդուրժող գործիչ էր ի տարբերություն նորանշանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հետևաբար բացասական զարգացումներ են ակնկալվում հայ-թուրքական հարաբերություններում, այպիսի կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի

«Ադամս» ընկերությունը ոստիկանությա՞ն միջոցով է ճնշում սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող անձանց

Հայտնի է, որ համացանցի զարգացմանը զուգընթաց՝ էականորեն նվազել են տեսասկավառակների և ձայնասկավառակների վաճառքի ծավալները, որովհետև այն, ինչ սկավառակների վրա ամրագրված վաճառվում է (ֆիլմեր, երաժշտական հոլովակներ և այլն), անվճար առկա է համացանցում: Սա մտահոգում է ինչպես սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող անձանց, այնպես էլ սկավառակ արտադրող ընկերություններին: Սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող Աշոտ Մաթևոսյանը, Աննա Մարտիրոսյանը և Գեղամ

Սյուզի Կենտիկյան. «Մեկ անգամ ինձ կթողնեն, որ հանդես գամ Հայաստանի դրոշի ներքո»

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե Հայաստանում մենամարտ անցկացնել, կամ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ չի՞ մտածում, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն ասաց, որ ինքը մտածում է Հայաստանում մենամարտ կազմակերպելու մասին ու գերմանացիներն էլ համաձայն են այն ցուցադրել, բայց դա մեծ գումարների հետ է կապված ու եթե հովանավոր լինի, ամեն ինչ էլ կարելի է

«ՀՅԴ դիրքորոշումն այս հարցում Սերժ Սարգսյանի շահերի հետ համընկնում է». քաղաքագետ

Մինչեւ նախագահական ընտրությունները սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցում ՀՅԴ-ի շահագրգռվածությունը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ, համապատասխանում է Սերժ Սարգսյանի շահերին: «Կարող են մեղադրել Դաշնակցությանը, որ դա անում է` Սերժ Սարգսյանի համար իշխանության վերարտադրությունը հեշտացնելու համար: Սերժ Սարգսյանի` նախագահության երկրորդ ժամկետից հետո նա չի կարողանա նախագահ դառնալ եւ չի էլ ցանկանա, որ Հայաստանում լինի ուժեղ նախագահ, դրա համար

Համատարած որակյալ կրթությունը պետական անվտանգության երաշխիքներից է. Անահիտ Բախշյան

27 օգոստոսի 2014 Երևան Որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրիս անվտանգությունն ուղիղ համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում: ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրիահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և

Պարույր Հայրիկյան. «Ռուզանը չպիտի գլուխը կորցնի»

«Ռուզան Գորգիսյանը պիտի իմ ասածները կարդար: Համաձայնեցնելով ընտանիքի անդամների հետ. այդպիսի կոչ է արված կառավարությանը, այն, ինչ իրենք էինք մտածում ու պահանջում, ես վաղուց պահանջել եմ»,-Aravot.am-ի հարցին` մինչ կառավարությանը` Ծիծեռնակաբերդից ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու առաջարկությամբ դիմելը, ճիշտ չէ՞ր լինի հարցը քննարկել Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամների հետ, այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Վարչապետի՝ հավասար տնտեսական դաշտում գործելու կոչերը նրա կնոջ վրա չեն ազդում. hetq.am

Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետն այն տասնյակ բիզնեսներից մեկն է, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Երկհարկանի սուպերմարկետի հիմնադիրը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն է: Այս տարվա ապրիլից ՍՊԸ-ի 100 % բաժնետեր է դարձել վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը: Սուպերմարկետում առեւտուրը եռում էր: «Ստուգողական» նպատակներով ջուր գնեցինք, եւ վաճառողուհին առեւտրի դիմաց տրամադրեց ոչ թե ՀԴՄ,

Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին

27 օգոստոսի, 2014թ. – Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես

Սյուզի Կենտիկյան. «Պարոն Գագիկ Ծառուկյանի նվիրած 100 տարվա կոնյակը կբացեմ ամուսնությանս օրը»

Մի քանի օրով Հայաստան ժամանած գերթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ Սյուզի Կենտիկյանը այսօր հանդիպեց լրագրողների հետ: Նա ասաց, որ թեեւ ընդամենը երրորդ օրն է, ինչ Հայաստանում է, արդեն հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ: «Նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչի

Մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Հարկ է նշել, որ հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Ընկերության կողմից տարեսկզբից մինչև

Ալեքսանդր Բազարչյանը` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը: Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով սեփական դիմումի համաձայն անցել է այլ աշխատանքի: ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության

Շանթ Հարությունյանի հեղափոխության մասնակիցները կդիմեն Եվրոպական դատարան (Տեսանյութ)

Փաստաբան Արա Զաքարյանը Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի գործով դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսօր այս մասին նա ասաց իր երկու պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունների մերժումից հետո: Նրա խոսքով. «Մեզ համար մերժումը կանխատեսելի էր, որովհետեւ մեր դատարանները, հատկապես կալանքի դեպքերում ունակ չեն կայացնելու արդար որոշումներ: Կալանքի հետ

Պարույր Հայրիկյան. «Սրանք նստած կամ գուշակությամբ, կամ պարապ վախտի խաղալիքներով են զբաղված»

«Թուրքիան գնում է դեպի ժողովրդավարացում, իսկ մենք` հայերս, խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին և ըստ էության չակերտավոր ընդդիմության հետ երկիրը տանում դեպի ժողովրդավարացման նվազեցում»,-Aravot.am-ի հետ զրույցում, զուգահեռներ տանելով Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների և ՀՀ-ում տիրող իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներով ըստ էության ցանկանում են`ժողովրդի իրավունքը` հինգ տարին

Սեպտեմբերի 1-ից Երևանի Նաիրի Զարյան փողոցում կգործարկվի նոր արագաչափ սարք` երկու ուղղություններով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀ ոստիկանություն  

Կոտայքից մինչեւ Սյունիք` հողեր կօտարվեն

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար հանրապետության 43 համայնքների հողատարածքներ` գերակա շահ կճանաչվեն

Մեր պահանջը ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության լիարժեք իրագործումն է. Ա. Աշոտյան

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադառնալով ավագ դպրոցներում առկա խնդիրներին՝ նշել է, որ hանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնկալիքը, թեպետ ակնհայտ է, նաև, որ հանրապետությունում կան նաև լավ աշխատող,

Հանրակրթության վարչության պետը՝ մանկավարժների աշխատավարձերի մասին. «Դպրոցներին հրահանգ է տրվում պարտքով դուրս չգալ»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրերս կայացած ասուլիսում  անդրադառնալով մանկավարժների ցածր աշխատավարձերի մասին, ասել էր, թե աշխատավարձի կտրուկ բարձրացում որեւէ մեկը չէր խոստացել: Նախարարը փաստել էր, թե հուլիսի 1-ից մանկավարժների աշխատավարձերը բարձրացել են 9%-ով, սակայն դա մի մասի համար զգալի է, մյուս համար՝ ոչ, քանի որ Հայաստանն ունի 25.000 ուսուցչի կարիք, մինչդեռ աշխատում

Սյունիքի մարզպետ. «Անցած մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզից 6 երիտասարդ է զոհվել սահմանում»

«Վերջերս «օգոստոսյան պատերազմները» մեզ կարողացան համախմբել, կանգնել զինվորի կողքին, եւ դա մեծ հպարտության զգացում էր եղել, հնարավոր չէ նկարագրել: Անցած մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում ունեցանք 6 զոհ,Սյունիքից 6 երիտասարդ է զոհվել սահմանում եւ դա խոսում է այն մասին, որ իրականում սյունեցու զինվորական ոգով ու պատվախնդրությամբ մենք կարողանում ենք իսկապես ապրել, ստեղծագործել եւ արարել: Կարծում

Նախարար Գաբրիել Ղազարյանը Սյուզի Կենտիկյանին նախարարության շնորհակալագիր հանձնեց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է WBA վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին, որը չորս տարվա ընդմիջումից հետո Գերմանիայից կարճ ժամանակով կրկին եկել է հայրենիք` ինչպես ինքն է ասում. «Հայաստանից ու հարազատներից կարոտն առնելու»: Նախարարը ողջունեց Սյուզիին, նշեց, որ նրան սիրում են Հայաստանում, անհամբերությամբ սպասում հերթական մարտերին: Գաբրիել

ՀՀ կառավարության ինքնահռչակ պետի գործով երգիչ վկան ոչինչ չէր հիշում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած երգիչ Էդգար Հովհաննիսյանին, երբ իր հարցաքննության ժամանակ շեշտում էր, թե ոչինչ չի հիշում, դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված էր հարցնել, թե արդյոք երգիչը իր երգերը հիշո՞ւմ է: Վկան դատարան էր հրավիրվել Արթուր Սարգսյանի քրեական գործով: Էդգար Հովհաննիսյանը եղել է Արթուր Սարգսյանի ընկերը: Վկան հիշեց, որ նա ՀՀ

Ոստիկանական դաժանության «միջազգային փորձը»

ԱՄՆ-ում պատճառները ռասսայական են, Հայաստանում՝ տղայական եւ «պատվերային»: Աշխարհի ոչ մի անկյունում դրախտ չկա: Այն երկրներն ու վայրերը, որոնք մեզ «դրախտային» կամ թեկուզ օրինակելի են թվում, իրականում թաթախված են բազմաթիվ խնդիրների մեջ: Աշխարհում կան տարածքներ, որտեղ մարդիկ կարոտ են մի կտոր չոր հացի, որտեղ ժամանակ առ ժամանակ բռնկվում են պատերազմներ ու բռնություններ, որտեղ ցինիկաբար ոտնահարվում

Պարույր Հայրիկյանը` Կոմանդոսի առաջարկի մասին. «Ինչքա՞ն պիտի կռիվ-կռիվ խաղանք»

«Կոմանդոսին սիրում ու գնահատում եմ, բայց ինքը պետական ռազմավարական մոտեցում չի դրսևորում. ինչքա՞ն պիտի կռիվ- կռիվ խաղանք»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի այն կարծիքին, թե պետք է չսպասենք, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակում գործի, այլ մենք ինքներս պետք է նախազգուշական հարձակումներ գործենք, այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ

Երևանում 39-ամյա վարորդը BYD-ով բախվել է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի դատախազ որդու BMW X5-ին. կա վիրավոր. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վահան Մամիկոնյանի վարած BYD մակնիշի Լ 0683 համարանիշի և 36-ամյա Մամիկոն Գեղամյանի վարած BMW X5 մակնիշի

ՀՅԴ-ն քառյակի ուժերին մեղադրում է անկեղծ չլինելո՞ւ մեջ

«Հանրահավաք անցկացնելու հարցի մասին նախնական պայմանավորվածություններ կան, բայց թե կոնկրետ ե՞րբ, ինչպե՞ս, արդեն քառյակի քննարկելու հարցն է: Երկկողմ ֆորմատում այդ հարցերին չենք անդրադարձել»,- այսօր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`արդեն հայտնի՞ է սեպտեմբերին, համատեղ հանրահավաք անցկացնելու օրը եւ տեղը: Քառյակի հանդիպումը, ըստ Ռուստամյանի, կլինի հավանաբար սեպտեմբերի սկզբին: Արմեն

Ինչպես է իրեն պահել Երևանում հարկադիր վայրէջք կատարած օդանավի կարգազանց ադրբեջանցի. replik.am (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչ է անում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ադրբեջան քաղաքացին, ում պատճառով երեկ առավոտյան «Аэрофлота» ավիաընկերությանը պատկանող Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավը վայրէջք էր կատարել Երևանում: Տեսանյութը նկարահանվել է ուղևորներից մեկի կողմից:   Նյութի մանրամասները կարդացեք replik.am-ի կայքում  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031