Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր Գիքորի ղրկած փողերը տոկոսով տար հարեւանին: Կինը չէր համաձայնվում: – Դրա համար էլ մեր մինն էրկու չի դառնում,- նեղսրտում էր Համբոն: – Որ մնին էրկու տային, կարող ա համաձայնվեի,- բացատրում էր կինը:

«Սերժ Սարգսյանի ասածները պետք չէ դոգմա ընդունել». «Դեմ եմ» նախաձեռնության անդամ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր Թումո կենտրոնի դիմաց հնդիկ գործիչ Գանդիի կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմը դիտեցին: Սա այն ֆիլմն էր, որի դիտումը շաբաթներ առաջ կենտրոնի աշխատակիցները արգելել էին դիտել: Ֆիլմի ընտրությունը նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը պատահական չի համարում.«Ֆիլմը քարոզում է ոչ բռնի պայքար, որը միտված  է երկրի բարեկեցությանը, ինքնիշխանությանը: Համարում ենք, որ այս

Մեր կարտոֆիլի արտահանումը կախված կլինի եվրոպացիների աչքերի՞ց

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի մարզում կարտոֆիլի ամենամեծ հողատարածքներ ունեցող համայնքի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Ըստ նրա, Հայաստանից կարտոֆիլի արտահանման համար ամենանպաստավոր շուկան Վրաստանն է, իսկ ՌԴ-ն անհուսալի է` կապված Վերին Լարսի ճանապարհի օրերով ու ամիսներով փակ լինելու հետ: Մեր այն հարցին` իսկ եթե Եվրամիությանն ինտեգրվող Վրաստանը սկսի խստորեն առաջնորդվել եվրամիության օրենքներով.

ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈւ-ն առօրյա ծառայություն է իրականացնում. Panorama.am

Ադրբեջանական մամուլն այսօր տեղեկություն է տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես, Haqqin.az-ը հաղորդել է, թե Ադրբեջանում հայ դիվերսանտ է ձերբակալվել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել: «ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում: Ադրբեջանական լուրը ապատեղեկատվություն է»,- նշեց նա:   Մանրամասները կարող եք

Մանվել Եղիազարյան. «Ազատամարտիկները կա՛մ կլինեն քառյակի կողքին, կա՛մ էլ կփորձեն գտնել այլ ուժ»

Ազատամարտիկների անելիքները պարզ կլինեն սեպտեմբերի վերջին, երբ հայտնի կդառնանան քառյակի հետագա քայլերը

Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալը մաքսանենգ ճանապարհով չէ թմրանյութ ձեռքբերել

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Վահան Հայրապետյանը: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի

Պուտին. Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Ուկրաինան վավերացնի ԵՄ-ի հետ պայմանագիրը. РИА Новости

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային զգուշացրել է, որ եթե վավերացվի Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագիրը, ապա իրենք ստիպված պատասխան քայլեր կձեռնարկեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պուտինը նշել է, որ Ուկրաինան կարող է զրկվել միլիարդավոր եվրոներից, եթե հրաժարվի ԱՊՀ ընդհանուր տեխնիկական նորմերից և հարմարվի ԵՄ չափանիշներին: «ԱՊՀ ընդհանուր տեխնիկական նորմերից հրաժարվելը և ԵՄ չափանիշներին հարմարվելն Ուկրաինայի միլիարդավոր

«Միկա» մարզադաշտն աճուրդի հանելը չի ազդի ակումբի բնականոն գործունեության վրա

Մարզաշխարհն անհանգստացած է:  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարկադիր աճուրդի է հանել «Միկա» մարզահամալիրը:  Դա որեւէ կերպ կազդի՞ հանրապետության լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի հետագա գործունեության վրա, Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանից: «Խաղադաշտն ու համալիրը եղել է «Միկա Լիմիթեդինը» եւ ֆուտբոլային ակումբի հետ կապ չունի: Մենք այնտեղից օգտվել ենք եւ շարունակելու ենք խաղալ

Տարոն Մարգարյանը` Աֆրիկյանների տան ճակատագրի մասին. (Տեսանյութ)

«Դեմ եմ` բոլոր պատմամշակութային շենքերի քանդելուն, շենքերը  ոչ թե պետք է քանդվեն, այլ ապամոնտաժվեն, տեղափոխվեն: Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել է: Համապատասխան մասնագետների հետ միասին ամբողջ քարերը գույքագրվել են ու տեղափոխվել այն վայրը, որտեղ անվտանգ կլինի, մինչեւ հին Երեւան ծրագիրն իրականացնեն»,- այսօր Կենտրոն վարչական շրջանում շրջայցի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանրությանը կներկայացվի սարսափ ժանրի հայկական առաջին ֆիլմը

Ռեալիթի սարսափ ժանրում նկարահանված «Մեռյալ հովիտ» ֆիլմը պատրաստ է և օգոստոսի 29-ից արդեն կցուցադրվի «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում: Ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Մեռյալ հովիտը» հայկական առաջին ռեալիթի սարսափ ֆիլմն է և ինչ-որ տեղ նաև փորձնական բնույթ է կրում. «Կքննադատեն թե չեն քննադատի, երկրորդական է,- ասում է սցենարիստը,-

«Դրոյի» գործով դատապարտվածը շնորհավորել է իրեն դատած դատավորի ծնունդը

Ինչպես տեղեկացրել ենք,  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, որը 33 տարվա դատավոր է, օգոստոսի 22-ին իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ թոշակի անցավ` հեռանալով դատարանի նախագահի պաշտոնից:   Մեր տեղեկություններով, նրան ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ևս 1996 թվականի դեկտեմբերի 10-ին դատապարտվել է

Գնդեվազի ՀՀԿ-ական գյուղապետը արտագաղթի համար մեղադրում է լրագրողներին ու բնապահպաններին. (Տեսանյութ)

Ծիրանի այգի չունեցող գնդեվազցիների մի մասը դեմ չէ Ամուլսարի հանքին, 30 հեկտարից ավելի այգիներ կզոհաբերվի հանքի շահագործման համար

Ինտերակտիվ տեղեկատվական նոր ցուցատախտակի վերաբերյալ

Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղադրված ինտերակտիվ տեղեկատվական նոր ցուցատախտակը: Պատասխանատուները նշել են, որ եռալեզու տեղեկատվական էկրանի միջոցով, որն ի դեպ առաջինն է մայրաքաղաքում, ինչպես երևանցիները, այնպես էլ մայրաքաղաք այցելած հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի մշակութային օջախներին, ժամանցային վայրերին, երթուղային ցանցին և ստանալ մայրաքաղաքին

Անիի ավերակների տակ ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել. Hurriyet

Հայկական պատմական Անի քաղաքի ավերակների տակ ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել՝ ջրանցքներ, հոգևորականների խցեր, աղոթարաններ, հսկա միջանցքներ, խճճված թունելներ, թակարդներ: Այս մասին «Անի-Կարս միջազգային գիտաժողով»-ի շրջանակներում հայտնել է թուրք պատմաբան Սեզայի Յազըջըն, գրում է «Հուրիեթ»-ը: Յազըջըն պատմել է, որ ստորգետնյա կառույցներով սկսել է հետաքրքրվել, երբ լսել է Գեորգի Գուրջիևի Անիում կատարած բացահայտումների մասին: 1980-ականներին Գուրջիևն իր

Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար:Համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են  Հայաստանի Հանրապետության հետևյալ   հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 1)    Երևանի N 11 հիմնական դպրոց 2)    Երևանի N 20 հիմնական դպրոց 3)    Երևանի N 52 հիմնական

Տարոն Մարգարյանը` քաղաքի կեղծ հավաքարարների անվան տակ կազմակերպված չարաշահումների մասին (Տեսանյութ)

«Որոշ անձինք արդեն կալանավորված են, քննություն է ընթանում: Քննության ավարտից հետո կխոսեմ», Երեւանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն մաքրություն» ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված 300 միլիոն դրամի չարաշահումների մասին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ կեղծ հավաքարարների անվան տակ ընկերությունը տարիներով աշխատավարձեր է դուրս գրել: Մեր հարցին, թե ինչով եք բացատրում գործած կեղծ հավաքարարների մեխանիզմի

Վերացվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները

Արմեն Նազարյան. «Ատլանտայի օլիմպիական խաղերից ի վեր ինձ այսպես չէին ընդունել»

Անկախ Հայաստանի առայժմ միակ օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանն իսկապես անակնկալի էր եկել իրեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Ոսկե մեդալով» պարգեւատրելու որոշումից: Հայաստանի մարզական կյանքում ունեցած անգնահատելի ծառայության այս գնահատականը ստանալուց հետո լեգենդար մարզիկն Aravot.am-ին ասաց. «Իրոք, անակնկալ էր ինձ համար: Պատրաստ չէի եւ շատ հուզված եմ: Հայաստանում, որի մարզական հեղինակության համար ես

Տարոն Մարգարյան. բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված

Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ Սայաթ-Նովայի 6 և Չարենցի 4

«Աերոֆլոտի» բացատրությունը.Երեւանում մերժել են ընդունել սկանդալիստ ադրբեջանցուն. NEWS.am

«Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ սկանդալիստ ադրբեջանցին չվերթից չի հեռացվել, քանի որ հայկական կողմը մերժել է ընդունել աղմկարարին: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղարությունից հաղորդել են, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օգոստոսի 26-ին՝ 05:20-ին, Երեւանի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել, որի պատճառը ուղեւորներից մեկի՝ թմրանյութային հարբածության վիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացու

Արտաշես Ավետիսյանն ազատվել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ. Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան՝ իր նախկին տեղը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամներին

Ոսկե մեդալը տարիների ուշացումով հանձնվեց օլիմպիական չեմպիոնին

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունեց Անկախ Հայաստանի միակ օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանին, որն արդեն երկար տարիներ բնակվում է Բուլղարիայում, իսկ վերջին շրջանում այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: «Այսօր մեր լեգենդար ըմբիշին անակնկալ ենք պատրաստել: Մարզաշխարհի եւ իմ անունից նրան շնորհում ենք Սպորտի

Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:

«Վահագն եւ Սամվել» ՍՊԸ-ն 6 աշխատող է թաքցրել, «Վ.Ա.Ս. գրուպը»-ը` 5

Հարկայինը 10 օրում 310 միլիոն դրամ լրացուցիչ գումար է «աշխատել»

«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» լուսանկարների ցուցահանդեսը Ռիմինիում

Օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում` Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես

ՊՆ մամուլի խոսնակ. «Կոմանդոսը նախկին գեներալ է, ինչ ուզենա կասի»

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս) հրապարակավ հայտարարեց. թե Ադրբեջանին նախազգուշական հարձակումներով պետք է տեղը դնել ու մասնավորապես նշեց. «Մենք նյարդեր ունենք, այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է եկել, որ մենք նախազգուշական հարվածներ հասցնենք Ադրբեջանին»: Այնուհետև իր

Տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հանգստի գոտու մուտքը մատչելի դարձնելու նպատակով կկառուցվի 5 թեքահարթակ

Երևանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2014թ. իրականացվող շինբարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Կենտրոն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած բարեկարգվող այգու շինհրապարակ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031