Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի «փակ» հանդիպումը

Ժամը 12-ին խորհրդարանում մեկնարկել է ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը: Հանդիպումն ընթանում է ՀՅԴ խմբակցությունում: Հիշեցնենք, «Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ հանդիպման նախաձեռնողը ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ն, ըստ հրապարակման, ցանկանում է ՀՅԴ-ից հստակ դիրքորոշում պահանջել`սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ այլք: Ընդհանուր թվով` յոթ պատգամավոր: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա

Հայաստանցիները կարող են առանց վիզա մեկնել Վրաստան և 90 օր մնալ. Новости-Грузия

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 26-ին հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մտնել առանց վիզայի, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն: Ցուցակում առկա 94 երկրների մեջ է նաև Հայաստանը: Նախկինում առանց վիզային ռեժիմ սահմանված էր 118 երկրների համար: Նոր ցուցակ կազմելու անհրաժեշտությունը ստեղծվել է ԱԳՆ-ի մշակած միգրացիոն նոր կանոնակարգ օրենքի պատճառով: Առանց վիզայի ռեժիմ

Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը

Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների

Հաղորդում իրական հրկիզման մասին

Օգոստոսի 25-ին, ժամը 13.40-ին, Քարինջ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացին` 1967 թ. ծնված Վ.-ն, որը տառապում է «օլիգոֆրենիա պաթոլոգիկ ստախոսություն» հոգեկան հիվանդությամբ, նախորդ երեկոյան հրկիզել է իր տնամերձ հողամասում գտնվող 650 կգ կշռով խոտի դեզը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

«Լուսանկարիչ դարձա հայրենաճանաչության ճանապարհին»

Զրույց լուսանկարիչ Վահե Աղամյանի հետ Վահե Աղամյանի լուսանկարներում Լոռին է՝ գեղեցիկ բնությամբ ու սրտաբաց մարդկանցով: Բնությունը շնչում է, իսկ դիմանկարներին նայելիս էլ թվում է, թե լուսանկարի հերոսները հիմա կսկսեն Լոռվա քաղցր բարբառով խոսել:   -Վահե, իրոք դժվար է նման գեղեցկության կողքով անտարբեր անցնել, ցանկացած մարդ պոետ ու նկարիչ կդառնա: Ինչպե՞ս սկսեցիք լուսանկարել: – Լուսանկարչական առաջին

Ալեքսանդր Մանասյան. «Մասնակցելով Էրդողանի երդմնակալությանը՝ Հայաստանը ճիշտ որոշում է կայացնում»

Ալեքսանդր Մանասյանը համարում է, որ երդմնակալության արարողությանը արտգործնախարարի մասնակցելու հանգամանքը որոշակի խորհուրդ ունի իր մեջ

Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 ու մինչև 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ

«Որքան կարող եք ցինիկ եղեք, դա մարդկանց դուր է գալիս…»․ «Սաքուլիկը» հանրային-հասարակական կյանքի նոր մարտահրավերն է. «Ժամանակ»

Երկու օր է՝ ակտիվորեն քննարկվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին՝ հանրությանը որպես Սաքուլիկ հայտնի երիտասարդին, նույն բուհի պրոռեկտոր նշանակելու թեման: Ամիսներ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսությանը լրագրողների մասնակցությունը խոչընդոտած, լրագրողներին վիրավորած ու համալսարանում բացահայտ լկտի պահվածքով աչքի ընկած երիտասարդը նշանակվել է հենց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Սաքուլիկի նշանակումը

Ցուլը պոզահարել է իր 84-ամյա տիրոջը. վերջինս մահացել է. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի «Գոմեր» կոչվող արոտավայրում տղամարդու դի կա: Ըստ shamshyan.com – ի, նշված վայր է մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են Այգեձոր գյուղի բնակիչ, 84-ամյա Սարգիս

Լեռնիկ Ալեքսանյան. «Ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս չունի» (Տեսանյութ) 

«Լավ կառավարեք երկիրը: Արի քո գործը դու արա: Մեր իշխանությունը մտածում է` սրանցից 50 հազար դուրս եկող չի: Ի՞նչ կապ ունի դա: Դու քո գործը արա, քո քաղաքացիներին նորմալ պահի, արժանապատիվ եկամուտ ստեղծի: Եթե դու էդ ամենն անես ու հասարակությունը հակված կլինի փողոց դուրս գալու` կասենք էս ինչ անշնորհակալ հասարակություն է: Տա Աստված, որ դուրս

Հնարավոր են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ 27-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր

Ալեքսանդր Մարկարով. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական լուծում կստանա». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ -Հայտնի է, որ Մաքսային միությունում որոշումները, այդ թվում եւ նոր անդամների ընդունման, կայացվում են կոնսենսուսով, ու եթե ՄՄ անդամ որեւէ երկիր դեմ է մեկ այլ երկրի անդամակցմանը, պարզապես դրան դեմ է քվեարկում: Ուրեմն ինչպե՞ս հասկանալ մեզանում հաճախ հնչող այն միտքը, թե Հայաստանի անդամակցմանը դեմ են ՄՄ անդամ որոշ պետություններ: Չէ՞

Անվտա՞նգ է պաղպաղակը. «Ժողովուրդ»

Մեր քաղաքացիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմությանը։ Որքանո՞վ է որակյալ եւ անվտանգ վաճառվող պաղպաղակը։ Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ: – «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր մտավախություն ունեն կապված երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմության հետ։ –

Իշխանական թանկարժեք մեքենաները փչանում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի Ազգային ժողովն ու ՀՀ նախագահի աշխատակազմը պետական բյուջեից գումար չեն խնայում իրենց մեքենաների նորոգման համար: Բանն այն է, որ միայն օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի աշխատակազմը մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման համար 4 անգամ դիմել է «մասնագետների»։ Իսկ ահա ՀՀ ԱԺ-ն մեքենաների եւ սարքավորումների մեկանգամյա ընթացիկ նորոգման համար ծախսել

Մեդվեդեւն է գալու, երթ է լինելու. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբերի 8-9 պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Այս մասին դեռեւս օգոստոսի 19-ին հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Արդեն մի քանի օր է, սոցիալական ցանցերում տարբեր առաջարկներ են հնչում՝ բողոքի ակցիաներ կազմակերպել Մեդվեդեւի այցին ընդառաջ։ Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը ակցիայի կազմակերպիչներից մեկն է՝ ասաց, որ նման մտահղացում

Բարեգործական համերգ Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանը վերականգնելու նպատակով

Օգոստոսի 26-ին «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ: Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնությանը մասնակցած արվեստագետներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարևորեց նման

Տարեսկզբից մինչ օրս Երևանի բակերում տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր

Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց ու պատշաճ տեսքի բերելուց հետո,

Կոնսենսուս՝ մինուս Դաշնակցությո՞ւն. «Հրապարակ»

Բայց ՀՅԴ-ն ո՞ւմ հետ քննարկի հարցը, երբ մեկի մտքին իշխանությունը պահելն է, մյուսի մտքին՝ թագավոր դառնալը, երրորդը մտածում է այդ թագավորի մոտ նազիր աշխատել, չորրորդը նոստալգիկ տենդի մեջ է, հինգերորդը՝ գարաժի կռիվների…

ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը գոնե առայժմ որեւէ կերպ չեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը. «Հայկական ժամանակ»

Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունից անմիջապես հետո հայտարարվեց, թե այդ անդամակցության շնորհիվ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը 500 միլիոն դոլար է ներդնելու իր կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղիներում։ Շատ շուտով պարզվեց, որ նշված 500 միլիոնի ներդրումը «Ռուսական երկաթուղիները» ստանձնել են դեռ 2008-ին, երբ կառավարման էին վերցնում մեր երկաթգծային ամբողջ ենթակաոուցվածքը։ Այսինքն՝ որեւէ նոր, լրացուցիչ ներդրումների մասին

Իշխանական համակարգի երկարակեցության գրավականը. «Ժամանակ»

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն կատարել ոչ իշխանական քառյակի 12 կետերից և ոչ մեկը, ու այլևս անիմաստ է կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, պետք է բարձրացնել ամբողջական իշխանափոխության հարց: Ասել է թե` պետք է բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իրապես, առնվազն ծիծաղելի և անհեթեթ կլինի, եթե ոչ իշխանական քառյակը

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Ռուբիկ Հակոբյան. «Այլ հարց է, որ այդ սեղան նստելը չազդի մարդկանց քաղաքական կեցվածքի վրա». «Հրապարակ»

Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, թե ոնց կարելի է գնալ, Հանրապետականի հետ նստել-քննարկել ինչ-որ հարց, նա դիլետանտ, պոլիտիկանտ կամ ինչ-որ մեկով վարձատրված մարդ է։

Լճի ափին հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի

Օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ

Հետադարձ կապի մասին

Առաջ թերթերում կային նամակների բաժիններ: Խմբագրության հասցեով գալիս էին ամիսը մի քանի տասնյակ նամակներ (թղթային), որտեղ ընթերցողները համաձայնում էին հրապարակումների հետ, վիճում էին, առաջարկում էին: Այդ նամակներում կային, իհարկե, «ազգը փրկելու» ծրագրեր կամ հավերժական շարժիչ աշխատեցնելու առաջարկներ, բայց կային նաեւ ռացիոնալ դատողություններ, եւ լրատվամիջոցները պարտադիր հաշվի էին առնում այդ կարծիքները: Մենք աշխատում ենք ընթերցողների համար,

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր Գիքորի ղրկած փողերը տոկոսով տար հարեւանին: Կինը չէր համաձայնվում: – Դրա համար էլ մեր մինն էրկու չի դառնում,- նեղսրտում էր Համբոն: – Որ մնին էրկու տային, կարող ա համաձայնվեի,- բացատրում էր կինը:

«Սերժ Սարգսյանի ասածները պետք չէ դոգմա ընդունել». «Դեմ եմ» նախաձեռնության անդամ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր Թումո կենտրոնի դիմաց հնդիկ գործիչ Գանդիի կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմը դիտեցին: Սա այն ֆիլմն էր, որի դիտումը շաբաթներ առաջ կենտրոնի աշխատակիցները արգելել էին դիտել: Ֆիլմի ընտրությունը նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը պատահական չի համարում.«Ֆիլմը քարոզում է ոչ բռնի պայքար, որը միտված  է երկրի բարեկեցությանը, ինքնիշխանությանը: Համարում ենք, որ այս

Մեր կարտոֆիլի արտահանումը կախված կլինի եվրոպացիների աչքերի՞ց

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի մարզում կարտոֆիլի ամենամեծ հողատարածքներ ունեցող համայնքի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Ըստ նրա, Հայաստանից կարտոֆիլի արտահանման համար ամենանպաստավոր շուկան Վրաստանն է, իսկ ՌԴ-ն անհուսալի է` կապված Վերին Լարսի ճանապարհի օրերով ու ամիսներով փակ լինելու հետ: Մեր այն հարցին` իսկ եթե Եվրամիությանն ինտեգրվող Վրաստանը սկսի խստորեն առաջնորդվել եվրամիության օրենքներով.

ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈւ-ն առօրյա ծառայություն է իրականացնում. Panorama.am

Ադրբեջանական մամուլն այսօր տեղեկություն է տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես, Haqqin.az-ը հաղորդել է, թե Ադրբեջանում հայ դիվերսանտ է ձերբակալվել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել: «ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում: Ադրբեջանական լուրը ապատեղեկատվություն է»,- նշեց նա:   Մանրամասները կարող եք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031