Օրվա լրահոսը

Երիտասարդները սովորում են խեցեգործության գաղտնիքները

«Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ-2014» մշակութային ծրագիրը համախմբել էր խեցեգործների, երիտասարդ արվեստասերների։ Ծրագիրն իրականացվել է հուլիսի 25-ից օգոստոսի 23-ը «Մունետիկ» ՀԿ կողմից ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Մունետիկ» ՀԿ-ի ղեկավար Հրաչյա Համբարձումյանը նշում է, որ իրենց նախաձեռնությունը միտված է Հայաստանի, Արցախի և Ջավախքի մշակութասեր երիտասարդությանն ակտիվացնելուն, խեցեգործությունը զարգացնելուն՝ այդպիսով

Սյունիքի Եղվարդ գյուղը՝ լքվելու սպառնալիքի առջեւ. «168 ժամ»

Եթե խորհրդային տարիներին այստեղ 320 երեխա էր դպրոց հաճախում, ապա այժմ ամբողջ բնակչության թիվն ընդամենը 270 է։

Հովհաննես Սահակյան. «Եթե այսօր չկա որեւէ փաստաթուղթ, ինչի՞ն են դեմ». «Ժողովուրդ»

Բայց եթե որեւէ պրոցես չի սկսվել մենք ի՞նչ մտավախություն կարող ենք ունենալ։

Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ

Օգոստոսի 28-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ  

Շարժայում Էլինա Դանիելյանը հաղթեց քաթարցի շախմատիստին

Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Շարժայում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի եզրափակիչ փուլի երրորդ տուրում արդեն 33-րդ քայլում պարտության է մատնել քաթարցի Ժու Չենին եւ 1,5 միավորով 12 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ տեղում: Այսօր Էլինան խաղալու է չինուհի Ցզյույ Վենցզյունի հետ, որը 2,5 միավորով Դրոնավալի Հարիկայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԳ նախարարների մասնակցությունը նման միջոցառումներին ոչ թե քաղաքական համակրանքի կամ հակակրանքի, այլ դիվանագիտական էթիկայի դրսեւորում է. «Հայոց աշխարհ»

Ռ.Էրդողանի երդմնակալությանը լայնորեն ներկայացված են լինելու Պարսից ծոցի բռնապետական վարչակարգերը եւ նախկին ԽՍՀՄ տարածքում ձեւավորված թյուրքալեզու երկրները։ Ուրեմն Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը կարող էր դիտվել որպես անտեղի ու անցանկալի թողտվություն մեր երկիրը մինչ օրս շրջափակման մեջ պահող հարեւանի՝ ամենեւին էլ ո՛չ բարեկամական կեցվածքի հանդեպ։ Սակայն գոյություն ուներ նաեւ հակառակ վտանգը՝ Արեւմուտքի կողմից ամեն կերպ խրախուսվող

Անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի հայտարարությունը՝ մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին. «Ժողովուրդ»

Իսկ դրա պատճառը, թերեւս, հասկանալի է. առաջին անգամ չէ, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ ՀՀ իշխանությունների նախանշած ժամկետները հետաձգվում են, իսկ ընթացակարգերն էլ՝ փոփոխվում:

«Դեմ առ դեմ». Արմանուշ Միրզոյան եւ Արտակ Պողոսյան

Ի՞նչ են տվել կրթական բարեփոխումները: Առցանց «Առավոտի» եթերում թեման այսօր ժամը 17-ին քննարկում են Արարատ Ղարիբյանի անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

Բերքաբերում առաջին դասարան չի լինի. «Հայկական ժամանակ»

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքն այս տարի առաջին դասարանցի չի ունենա։ Նախորդ տարի առաջին անգամ դպրոց է գնացել 3 երեխա։ Նրանք բոլորը սեպտեմբերին կշարունակեն սովորել երկրորդ դասարանում։ Իսկ թե որքա՞ն է աշակերտների ընդհանուր թիվը, համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ վերջնական թիվը հայտնի կլինի ուստարվա մեկնարկից հետո։ Նա տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի 9 սաներից

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Ո՞վ է կոմայգու հովանավորը. «Հայկական ժամանակ»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ընդգրկված է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում եւ ըստ ամենայնի կքննարկվի աշնանային նստաշրջանում։ Ծավալուն այս փաստաթուղթը բավական հետաքրքիր փաստեր է պարունակում, եւ դրանից մեկը վերաբերում է Երեւանի հանրահայտ Կոմայգուն, որը հայտնի է որպես տարօրինակ սեռական կողմնորոշում ունեցող անձանց հավաքատեղի։ Խնդիրը, սակայն, ոչ թե այդ անձանց կողմնորոշման մեջ է, այլ նրանց

Քննարկվեցին Առողջապահության ազգային ինստիտուտի զարգացման ծրագրերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Օգոստոսի 27-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Բազարչյանը սեղմ ժամկետում կմշակի այն առաջնահերթ ծրագրային մոտեցումները, ուղիները, որոնք միտված կլինեն կառույցի դինամիկ զարգացմանը: «Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական

Երևանի դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաև էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաև լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին

Մեր մշակույթն աստիճանաբար սկսում է տեղավորվել պարոն Սեւակ Խաչատրյանի եւ մյուս «Սաքուլիկների» կերպարներում. «Հրապարակ»

Եթե չենք պատժել մարդուն, ավելին, պաշտոն ենք տվել, էլ ինչո՞ւ ենք հետապնդում։

Թեժ քառյակը. «Ժամանակ»

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, ըստ էության, աղմկոտհայտարարություններ է արել ոչ իշխանական քառյակի կապակցությամբ: Արմեն Ռուստամյանը բաց տեքստով իր տարակուսանքն է հայտնել, որ քառյակի որոշ ուժեր կողմ լինելով խորհրդարանական կառավարմանը, այսօր երբ սահմանադրական հայեցակարգ է ներկայացվում, դեմ են հանդես գալիս այն բանին, ինչին որ կողմ էին: Արմեն Ռուստամյանը քառյակի

Արտագաղթի ծանր հետեւանքները. «Հրապարակ»

Ճիշտն ասած, մեր դպրոցից այս տարի գնացել է 11 երեխա, Ամերիկա էլ են գնացել:

«Գունավորներ» Հայաստանում չկան

Վերջերս երբեմնի հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված էր հրապարակել Հայաստանի մասին: Ճիշտն ասած, չեմ հավատում, որ այդ հոդվածի հեղինակը լրագրող է՝ դատելով հրապարակման բյուրոկրատական-«պաշտոնական» ոճից: Դա ավելի շուտ նման է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությանը, բայց այնտեղ էլ, ես գիտեմ, կան գրագետ եւ իրազեկ մարդիկ, այնինչ այս հոդվածում բազմաթիվ են փաստացի եւ ուղղագրական սխալները: Հայաստանյան իրողություններին

Իշխանության գերիները. «168 ժամ»

Չնայած ամառն օրացուցային առումով մոտենում է ավարտին, սակայն քաղաքական կյանքում դեռևս, մեղմ ասած, աշխուժություն չի նկատվում: Չի նկատվում անգամ աշխուժության, առավել ևս` թեժացման միտում: «Մեռած վիճակ». սա քաղաքական կյանքի վերաբերյալ ցանկացած քննարկման, զրույցի հիմնական եզրահանգումն է: Այն դեպքում, երբ Հայաստանում առկա տասնյակ, մի քանի տասնյակ ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները քաղաքական ուժերի համար պետք է

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը. «Ա1+»

Ըստ «Ա1+»– ի,  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Առավել մանրամասն այստեղ  

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Այ ախպեր, էդ աֆրիկացիների տունն ինչի՞ են քանդում: – Աֆրիկյանները ոչ թե աֆրիկացիներ են, այլ՝ հայեր: – Որ հայեր են, տունն ինչի՞ են քանդում:

Ինչո՞ւ են սահմանագոտու բնակիչները գազի համար թանկ վճարում

Սեւանում գազի խորանարդ մետրի գինը 160- 175, Տավուշում 200 դրամ է

Հայաստանի հավաքականը Նանկինում մրցելույթներն ավարտեց երկու բրոնզե մեդալով

Մեր մարզական պատվիրակությունը տուն է վերադառնում երկուական ոսկե եւ արծաթե եւ երեք բրոնզե մեդալով

Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզի աշխատակիցներ. «Հերիք չէ՞ ամբողջ հանրապետությունով մեզ խայտառակեք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք,  առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՒԱԿ Շիրակ մասնաճյուղը Գյումրու երկու մանկապարտեզներում` «Ժպիտ»-ում և «Մանկիկ»-ում աղիքային ցուպիկ է հայտնաբերել: Սակայն, Գյումրու թիվ 5-րդ մանկապարտեզի` «Ժպիտի» աշխատակիցները համաձայն չեն նրանց հետազոտության արդյունքների հետ, պնդում են, որ աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց տեղափոխված երեխան մոտ երկու ամիս է` մանկապարտեզ չի հաճախում, և եթե նրա

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ներդրումային ծրագրերին: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան: Բանակցություններ են տարվում նաև Բուլղարիա արտահանելու համար: Սպասվում է, որ ընթացիկ տարում կարտահանվի 2-2,5 մլն շիշ կոնյակ: Ծրագրվում է նոր սարքավորումների տեղադրման նպատակով այս տարի

«Երդվյալ ազատամարտիկների միությունը» երկրապահների միությանը վնաս չէ՞

Ազատամարտի վետերանների հերթական միությունը

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման համար` 6030 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համար արդարադատության նախարարությունը փող է ուզում

Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացմանը հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության  ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նախ ներկայացվեց նախորդ խոհրդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը  միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի և հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով

Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-ի միջոցով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև  խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռում այսուհետ ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու,

Չեղյալ է համարել Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և 2014թ. օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները

Երևանի հ. 27 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ համարելու մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.08.2014թ. № 01/07.2/9494-14 գրությունը, 27.08.2014թ. 3303-Ա որոշումով չեղյալ է համարել Երևանի «Դ. Դեմիրճյանի անվան  հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031