Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն հրաժարվում է փոխհատուցել զինված ուժերի թոշակառուի վիրահատական ծախսերը

Հունվար 13,2014 20:28

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը:

Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ:

Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս է գրվել առանց վիրահատման գումարը վճարելու, քանի որ նա զինծառայողի ընտանիքի անդամ է և զինված ուժերի թոշակառու: Այս հանգամանքների առկայության դեպքում պետությունն է վճարում բուժ. հաստատության բոլոր ծախսերը:

2012 թ. հունիսի 13-ին Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան ՊՈԱԿ-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում 1.860.000 դրամ գումարի փոխհատուցման պահանջով, քանի որ պետությունը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել զինծառայողի կենսաթոշակ ստացող անձի բուժման ծախսերը:

2012 թ. հունիսի 20-ին դատարանը հայցն ընդունում է վարույթ և արգելանքի վերցնում Է. Հախվերդյանին պատկանող սեփականությունն ու դրամական միջոցները:

Բացի այն, որ Է. Հախվերդյանը վիրահատությունից հետո բազմաթիվ անգամներ բանավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` փոխհատուցում ստանալու խնդրանքով, նա 2012 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրավոր դիմում է ուղարկել` խնդրանքով փոխհատուցել վիրահատության ծախսերը:

Դիմումին ի պատասխան ՀՀ ՊՆ նախարարը պատասխանել է, որ համաձայն գործող իրավական ակտերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը որևէ լիազորություն չունի` այսպիսով մերժելով նախկին զինծառայողի դիմումը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն` ապահովելու որակյալ, անվճար բժշկական օգնություն, ընդ որում օրենքը որևէ կերպ չի առանձնացնում հիվանդանոցային սպասարկման որևէ տեսակ, որի համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:

Այսպիսով, ՀՀ ՊՆ նախարարը 2010 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված հրամանն ավելի վեր դասելով ՀՀ օրենքից` Է. Հախվերդյանի վիրահատության գումարը փոխհատուցելու խնդրանքով դիմումը մերժել է:

Միայն վերը շարադրվածը բավարար է հիմնավորելու համար, որ ՀՀ ՊՆ պարտավոր էր կատարել վիրահատության ծախսերի փոխհատուցում: Միևնույն ժամանակ նշենք, որ նմանատիպ խնդրով 2008 թ. հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետին դիմած Հովհաննես Կաթրջյանի բուժծառայությունների արժեքը` 1.900.000 ՀՀ դրամ, փոխհատուցվել է:

Սա հիմք է տալիս եզրակացնել, որ ՀՀ ՊՆ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում նույն խնդրով դիմած անձանց հանդեպ:

Այս հանգամանքները հաշվի առնելով Էդվարդ Հախվերդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրանքով ` վերացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գ. Թեփելյանի մերժումը և փոխհատուցել Է. Հախվերդյանի վիրահատության համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի կատարած ծախսերը:

Հարկ է նշել, որ այս դիմումը ՀՀ ՊՆ է ուղարկվել մեկ ամիս առաջ և դեռևս պատասխան չի ստացվել:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031