Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Հունվար 13,2014 18:43

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն  է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին և հանիրավի մեղադրանքներ են  ներկայացվել  ոստիկանությանը:

Իրականությունը հետևյալն է:

27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երևանի Տիգրանյան 24 հասցեում  վիճաբանություն է տեղի ունեցել:

Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա 18.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյանները:

27.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժնում Սարգիս Բրուտյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իրենց պատկանող` Տիգրանյան 27 հասցեում գործող ավտոնորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ ինքը և Արթուր Կարապետյանը քաշքշել են և փոխադարձ հարվածներ հասցրել  միմյանց: Այնուհետև Արթուր Կարապետյանը հեռացել է, իսկ ավելի ուշ, 17.00-ի սահմաններում, խմբով եկել և ծեծի են ենթարկել իր հորը՝ Արմենակ Բրուտյանին ու եղբայրներին` Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի և հորեղբոր որդիներ Ռաֆիկ և Դավիթ Զոհրաբյանների, Արսեն և Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գևորգյանի, Գագիկ Սահակյանի և մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:

Նույն օրը Բրուտյաններին ծեծի ենթարկած անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություններ:

Արմենակ և Քրիստ Բրուտյանները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Արմենակ և Մանուկ Բրուտյաններին ցույց է տրվել ամբուլատոր, իսկ Քրիստ Բրուտյանին` ստացիոնար բուժօգնություն:

28.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժինը գրությամբ դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ` Բրուտյանների բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու և նրանց դատաբժշկական կենտրոն ներկայացնելու համար: 28.12.2013 թ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ստացվել է նրանց ամբուլատոր բուժօգնություն ստանալու վերաբերյալ բժշկական տեղեկանքները, իսկ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դրանք ստացվել են 10.01.2014 թ.: 10.01.2014 թ. Մանուկ և Արմենակ Բրուտյանները հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, նրանց տրվել են բժշկական փաստաթղթերը, և նրանք ներկայացել են դատաբժշկական փորձաքննության:

Սարգիս Բրուտյանին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրվել է 27.12.2013 թ., որը նույնպես ներկայացել է դատաբժշկական փորձաքննության:

Քրիստ Բրուտյանը 08.01.2014 թ.  բուժօգնության համար դիմել է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ, որտեղ և նույն օրը կատարվել է հարցում Քրիստ Բրուտյանի բժշկական փաստաթղթերը ստանալու և դատաբժշկական փորձագետին ներկայացնելու համար:

Փորձաքննությունների եզրակացությունները 12.01.2014թ. դրությամբ չեն ստացվել, ինչի պատճառով էլ արարքին  իրավական գնահատական` մարմնական վնասվածքի ծանրության աստիճանի հետ կապված չի տրվել, որի պայմաններում միայն կարող է որոշվել համապատասխան խափանման միջոցի ընտրության հարցը:

Գործի քննությունը իրականացվում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի կողմից:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031