Օրվա լրահոսը
Սպանել են շախմատում սխալ քայլ կատարելու համար
Դուբլինի բնակիչ Թոմաս Օ՝ Գորմանը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Տեղի ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ պատճառը եղել է շախմատային պարտիայում կասկածելի քայլ կատարելը, ինչը խաղընկերոջ հետ վեճի առարկա եւ դանակահարության առիթ է դարձել: Տղամարդու դին հայտնաբերվել է Բիչ Պարկ Ավենյուի իր բնակարանում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊՆ-ն հրաժարվում է փոխհատուցել զինված ուժերի թոշակառուի վիրահատական ծախսերը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը: Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ: Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ռիչարդ Ռապպորտի հետ
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի 20-րդ կարգի միջազգային ավանդական գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր սեւ խաղաքարերով միավորը բաժանեց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Երկրորդ տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող 12 մասնակիցներից հինգը՝ Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը եւ Անիշ Գիրին, ունեին 1,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վոլոդյա Ավետիսյանին առաջիկա րոպեներին ազատ կարձակե՞ն
Այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ազատամարտիկ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նրա փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկում է Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու որոշումը: Քիչ առաջ ավելի քան երեք ժամ տեւած դռնփակ նիստից դուրս եկած փաստաբանն ասաց, որ դատարանը գնացել է խորհրդակցության: «Քննիչը ներկայացրեց միջնորդությունը: Մենք էլ
Արգիշտի Կիվիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է
Այսօր՝ հունվարի 13-ին, Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին Կոմիտաս 5-ի գործով կրկին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ին հայտնեց, որ նախաքննությունը նորից վերսկսվել է եւ այս անգամ փոփոխել են մեղադրանքի ծավալը. «Ինձ մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով՝ 333 եւ 316, առաջինը՝ կեղծ մատնություն, երկրորդը՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն: 333 հոդվածից իրենք որոշել
ԲՀԿ-ական պատգամավորը տեղափոխվել է Անապա ու բիզնե՞ս է անում
Դեռևս ամռանը Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, ակտիվ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իրենց պատգամավորը` ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, մտադիր է վաճառել իր իսկ քաղաքում ունեցած բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները ու ընդմիշտ տեղափոխվել Ռուսաստան: Այն ժամանակ պատգամավորը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր ընտանիքը հայրենիքում իրեն շատ լավ է զգում, իրենց բիզնեսը բարգավաճում է, հետևաբար և
«Հարսնաքարի գործով» չկա վեցերորդ հարված այն դեպքում, երբ Վահե Ավետյանը ստացել է հինգ հարված
Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառերով հանդես եկան «Հարսնաքարի գործով» ամբաստանյալներից երկուսի` Գարիկ Մարգարյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Միհրան Պողոսյանը: Իր պաշտպանից հետո հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը: Մարինե Թովմասյանն ուշադրություն հրավիրեց վեց ամբաստանյալների գործողություններին. «Ո՞վ է ամբաստանյալներից այն անձը, ում ենթադրյալ հարվածը մահվան հետ անմիջական
Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին և հանիրավի մեղադրանքներ են ներկայացվել ոստիկանությանը: Իրականությունը հետևյալն է: 27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրանյան 24 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա 18.10-ին «Սուրբ Գրիգոր
Բագրատ Ասատրյան. Քոչարյանի իշխանության օրոք շինարարությունը ավելի մեծ աճ արձանագրեց, քան հնարավոր էր․ Ա1+
2003-2008թթ․ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀ-ում շինարարությունը ավելի մեծ աճ արձանագրեց, քան իրականում հնարավոր էր. պարոն Քոչարյանի վերջին հարցազրույցի առիթով հարկ է համարում հիշեցնել տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա` երկիր մտնող ֆինանսական ներդրումներն ուղղվեցին հենց այս ոլորտ` անտեսելով տնտեսության մյուս ճյուղերը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը տնտեսագետը համարում է անիմաստ։ Երկուսին
Նամակ-կոչ. Պահանջում ենք ստուգել Սամվել Հարությունյանի հայտարարության մեջ՝ կատարված հանցագործությունների մասին պնդումները
Պահանջում ենք Ձեր հանձնարարականը օրենքով նախատեսված կարգով դրանք անաչառ կերպով ստուգելու և մեղավոր բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Капитал. Պիզելին Ղազախստանում կարող է լինել ամենաթանկը
Եթե Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին և Բելառուսի կիսապաշտպան Ռենան Բրեսան համալրեն ղազախական «Ակտոբե» թիմի կազմը կդառնան Ղախազստանի ֆուտբոլի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները, հայտնում է տեղի «Կապիտալ» լրատվականը: Պիզելիի տեղափոխության արժեքը, ըստ «Transfermarkt.de» կայքի կազմում է 3 միլիոն եվրո, իսկ Բրեսանինը՝ 2,3 միլիոն: Ղազախստանի առաջնությունում ամենաթանկ ֆուտբոլիստն այս պահին «Ակտոբե»-ի հարձակվող Սերգեյ Դավիդովն է, որը Մոսկվայի
Կառավարությունը չի ուզում իրեն ծանրաբեռնել, գինեգործներն էլ գաղտնի են օղի թորում
Ալկոհոլի թորման 15 միլիոն դրամ տուրքը հարվածում է գինեգործների բիզնեսին
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի ծրագրերին ծանոթանալու նպատակով: Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը ծանոթացավ արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների հիմնանորոգման, ջերմամեկուսացման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից` Համաշխարհային բանկի էներգախնայողության ծրագրի շրջանակում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը
Միքայել Մելքումյան. Ռոբերտ Քոչարյանը գտել էր բանալին
Ռոբերտ Քոչարյանի եզրահանգումը` ուղղված Տիգրան Սարգսյանին ` «նա անհույս է», Միքայել Մելքումյանը համարում է իրենց գործը. «Ես չեմ խառնվում այդ գնահատականներին»:
Դատարանը կարճել է զինվորական ծառայությունից հրաժարվելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը
Նա դիմում էր ներկայացրել «Այլընտրանքային աշխատանքային ծառայության» անցնելու մասին:
Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները, որոնց մասնակցող տասական շախմատիստները պայքարում են ինչպես հանրապետության չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու, այնպես էլ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունքի համար: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են միայն գրոսմայստերներ՝ Լեւոն Բաբուջյանը, Հրանտ Մելքումյանը,
НТВ. Կեղծ լուրերը, ներգաղթյալների հանդեպ, Պերմի երիտասարդներին վրեժի են դրդել
Ռուսաստանի Պերմ քաղաքում հնարավոր է եղել հերթական ազգամիջյան բախումը կանխել: Ինչպես հայտնում է «Էն Տե Վե»-ն, «Վ կոնտակտե» սոցիալական կայքի օգտատերերից մեկն իր էջում գրառում էր թողել, որտեղ պատմել է, թե ինչպես են ներգաղթյալները ծեծելով մի տղայի սպանել, որը փորձել է իրենցից պաշտպանել մի աղջկա: Ոստիկանությունից հայտնել են, որ այդ գրառումը չի համապատասխանում իրականությանը: Նույն
Վարչապետը՝ լրագրողներին. «Դուք նույնպես իշխանություն եք»
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք: «Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների
«Երիտասարդները հատկապես իրավական ոլորտում տեղեկացվածության պակաս ունեն»
Մեկնարկել է «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագիրը:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականությունների կկատարի պրոռեկտորը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը: ԿԳՆ մամուլի հաղորդագրություն
Դոլարի փակման գինը կազմել է 407.75 դրամ
Հունվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ: NASDAQ OMX Armenia
Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանին. Անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են
Էդուարդ Շարմազանովի խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտոնաթող նախագահին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ
«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»: ԱԺ Մամլո հաղորդագրություն
Ինչպես հայ կինը առևտրականից դարձավ Չինաստանի 3 միլիոնանոց գյուղի գյուղապետ
2 օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու են հայերը արտագաղթում երկրից, կարծիք հայտնեց, որ պատճառը բնավ սոցիալական չէ, հայերը երկրագնդի տարբեր կետերում են հայտնվել բոլոր դարերում`11, 17-րդ, ուղղակի վերջիններս ռիսկով են, բացարձակապես չեն վախենում այլ վայրերում դրսևորվելուց և մեջբերեց հետաքրքիր մի օրինակ մարտունեցի մի կնոջ պրակտիկայից:
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը: Խորին ցավակցություն
Ինչու է Ստեփան Սաֆարյանը նոր հայտարարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ստացել Լևոն Տեր-Պետրոսյանից
«Արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց Սերժ Սարգսյանի երեք առաջարկներից եւ ոչ մեկը, բայցեւ միաժամանակ չարժանացավ մյուս բեւեռի զորակցությանը (անգամ հանդիպման գնալով Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ կատարելով հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց մերժվելով)՝ հետընտրական շրջանում էլ մնալով միայնակ, ինչպես որ մինչեւ նախագահական ընտրություններն էր»,-օրեր առաջ այսպիսի դիտարկում էր արել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Aravot.am-ը պարոն Սաֆարյանից
Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների ամենամյա հանդիպում
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպումը` քննարկելու 2013 թվականին իրականացված ծրագրերը, ծագած խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները, ինչպես նաև 2014թ.-ին նախատեսվող միջոցառումները: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համազգային խնդիրների լուծման ուղղությամբ հոլանդահայ համայնքի կատարած և նախատեսվող աշխատանքներին, դրանց բարելավման ուղիներին, ՀՀ սփյուռքի նախարարության
«Հարսնաքարի գործով» ամբաստանյալի պաշտպանը պահանջում է արդարացնել կամ համաներում կիրառել
Նա ասաց, որ հանգուցյալ Վահե Ավետյանին հարվածել է միայն նրա համար, որ հայհոյել է իր ընտանիքին: