Օրվա լրահոսը
Սյունիքի մարզպետ. «Անցած մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզից 6 երիտասարդ է զոհվել սահմանում»
«Վերջերս «օգոստոսյան պատերազմները» մեզ կարողացան համախմբել, կանգնել զինվորի կողքին, եւ դա մեծ հպարտության զգացում էր եղել, հնարավոր չէ նկարագրել: Անցած մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում ունեցանք 6 զոհ,Սյունիքից 6 երիտասարդ է զոհվել սահմանում եւ դա խոսում է այն մասին, որ իրականում սյունեցու զինվորական ոգով ու պատվախնդրությամբ մենք կարողանում ենք իսկապես ապրել, ստեղծագործել եւ արարել: Կարծում
Նախարար Գաբրիել Ղազարյանը Սյուզի Կենտիկյանին նախարարության շնորհակալագիր հանձնեց
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է WBA վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին, որը չորս տարվա ընդմիջումից հետո Գերմանիայից կարճ ժամանակով կրկին եկել է հայրենիք` ինչպես ինքն է ասում. «Հայաստանից ու հարազատներից կարոտն առնելու»: Նախարարը ողջունեց Սյուզիին, նշեց, որ նրան սիրում են Հայաստանում, անհամբերությամբ սպասում հերթական մարտերին: Գաբրիել
ՀՀ կառավարության ինքնահռչակ պետի գործով երգիչ վկան ոչինչ չէր հիշում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած երգիչ Էդգար Հովհաննիսյանին, երբ իր հարցաքննության ժամանակ շեշտում էր, թե ոչինչ չի հիշում, դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված էր հարցնել, թե արդյոք երգիչը իր երգերը հիշո՞ւմ է: Վկան դատարան էր հրավիրվել Արթուր Սարգսյանի քրեական գործով: Էդգար Հովհաննիսյանը եղել է Արթուր Սարգսյանի ընկերը: Վկան հիշեց, որ նա ՀՀ
Ոստիկանական դաժանության «միջազգային փորձը»
ԱՄՆ-ում պատճառները ռասսայական են, Հայաստանում՝ տղայական եւ «պատվերային»: Աշխարհի ոչ մի անկյունում դրախտ չկա: Այն երկրներն ու վայրերը, որոնք մեզ «դրախտային» կամ թեկուզ օրինակելի են թվում, իրականում թաթախված են բազմաթիվ խնդիրների մեջ: Աշխարհում կան տարածքներ, որտեղ մարդիկ կարոտ են մի կտոր չոր հացի, որտեղ ժամանակ առ ժամանակ բռնկվում են պատերազմներ ու բռնություններ, որտեղ ցինիկաբար ոտնահարվում
Պարույր Հայրիկյանը` Կոմանդոսի առաջարկի մասին. «Ինչքա՞ն պիտի կռիվ-կռիվ խաղանք»
«Կոմանդոսին սիրում ու գնահատում եմ, բայց ինքը պետական ռազմավարական մոտեցում չի դրսևորում. ինչքա՞ն պիտի կռիվ- կռիվ խաղանք»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի այն կարծիքին, թե պետք է չսպասենք, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակում գործի, այլ մենք ինքներս պետք է նախազգուշական հարձակումներ գործենք, այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ
Երևանում 39-ամյա վարորդը BYD-ով բախվել է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի դատախազ որդու BMW X5-ին. կա վիրավոր. shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վահան Մամիկոնյանի վարած BYD մակնիշի Լ 0683 համարանիշի և 36-ամյա Մամիկոն Գեղամյանի վարած BMW X5 մակնիշի
ՀՅԴ-ն քառյակի ուժերին մեղադրում է անկեղծ չլինելո՞ւ մեջ
«Հանրահավաք անցկացնելու հարցի մասին նախնական պայմանավորվածություններ կան, բայց թե կոնկրետ ե՞րբ, ինչպե՞ս, արդեն քառյակի քննարկելու հարցն է: Երկկողմ ֆորմատում այդ հարցերին չենք անդրադարձել»,- այսօր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`արդեն հայտնի՞ է սեպտեմբերին, համատեղ հանրահավաք անցկացնելու օրը եւ տեղը: Քառյակի հանդիպումը, ըստ Ռուստամյանի, կլինի հավանաբար սեպտեմբերի սկզբին: Արմեն
Ինչպես է իրեն պահել Երևանում հարկադիր վայրէջք կատարած օդանավի կարգազանց ադրբեջանցի. replik.am (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչ է անում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ադրբեջան քաղաքացին, ում պատճառով երեկ առավոտյան «Аэрофлота» ավիաընկերությանը պատկանող Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավը վայրէջք էր կատարել Երևանում: Տեսանյութը նկարահանվել է ուղևորներից մեկի կողմից: Նյութի մանրամասները կարդացեք replik.am-ի կայքում
ՌԴ ԱԳՆ-ն «լղոզեց» Կարեն Պետրոսյանի սպանության պատասխանատուների հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջեւ գերեվարված ՀՀ քաղաքացու դաժան սպանության փաստով դիրքորոշումների նուրբ, բայց նկատելի տարբերություն կա: Պաշտոնական Մոսկվան, հետեւելով Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների օրինակին, վերջապես արձագանքեց Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ ադրբեջանցիների կողմից գերեվարության, ապա դաժան սպանության փաստին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հարցին, թե Ռուսաստանի հետ միասին
ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի քառյակի մյուս ուժերի հետ (Տեսանյութ)
ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման ժամանակ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին հարցը: Այդ մասին, հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին հակված է դիմել ՍԴ, մինչդեռ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համաձայն չեն դրան: Հիշեցնենք, հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում էին Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե
Մարզահամերգային համալիրը՝ բնակելի տան գնով
Կորյուն Գրիգորյանը նշեց, որ գնահատումը կատարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանին պատկանող կազմակերպությունը:
Ալիևի նամակի, Մաքսային միության և ԼՂՀ հիմնախնդրի մասին. «Ա1+» (տեսանյութ)
Լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը
Ադրբեջանցիները ոչ միայն Գանձասարի, այլեւ Գառնի-Գեղարդի, Հաղպատ-Սանահինի վրա աչք ունեն
Արցախի մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը (լուսանկարում), նախորդ շաբաթ Արցախում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Ադրբեջանում պարբերաբար «աշխատություններ» են գրվում Գանձասարի՝ աղվանական եկեղեցի լինելու, աղվանական ծագման մասին, ի պատասխան որեւէ քայլ չե՞ք անում, ասաց. «Մի քանի օր առաջ մի բարձրորակ գիրք տեսա՝ ֆրանսերեն, կոչվում էր «Արեւմտյան Ադրբեջանի ճարտարապետական հուշարձանները», եւ այդ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:
Հունիս ամսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ էտը: Այս գործընթացի հիմնական նպատակը ծառերի առողջ աճի, դեկորատիվ տեսքի և սաղարթի ձևավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած ճյուղերը: Սաղարթի ձևավորման արդյունքում նաև ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաև լուսացույցների ու
Շանթ Հարությունյանի ընկերոջն ազատ արձակելու միջնորդությունը մերժեցին
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը: Պարոն Զաքարյանը նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց իր մեկ այլ պաշտպանյալի՝ Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ՝ պնդելով, որ այս դեպքում էլ դատաքննության ժամանակ չի հաստատվել մեղադրանքը եւ իր պաշտպանյալն առնչություն չունի մեղադրանքի հետ: Ըստ փաստաբանի, Տիգրան
Լեռնիկ Ալեքսանյան. «Ռուսական շուկան միշտ բաց դռներ է ունեցել Հայաստանի համար»
Լյովա Խաչատրյանը համարում է, եթե չհասցնենք ռուսական շուկայում մեր տեղը գրավել, հետագայում մեր համար դժվարություններ կլինեն
«Մեր ամեն մի զինվորը մի մեծ ոսկյա արժեք է, յուրաքանչյուրին մեծ խնամքով պետք է վերաբերվել»
Ասում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը «Այն հոգին, այն հոգեւոր մեծ ուժը, որ այսօր գոյություն ունի հայ զինվորի սրտում, մտքում եւ բազկում, որեւէ ուժի առջեւ չի ծնկի»,- ս.թ. օգոստոսի 22-24-ը՝ «Ազատ Արցախ» անունը կրող ուխտագնացության ժամանակ, ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հոգեւորականը համոզված է, որ այս ուխտագնացությունը եւս մեկ հնարավորություն է «ամենապարզ խոսքով շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած
Մոռացված տնակային ավանների բնակիչները (Տեսանյութ)
Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ: Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ
Վարդան Բոստանջյան. Հայկական գյուղմթերքները որակական առումով բարձր են
Արդյոք կկարողանա՞ Հայաստանն օգտվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների փաստից և ապրանքներ արտահանել դեպի ռուսական շուկա: Այսօր այս հարցի շուրջ «Ֆորում» ակումբում բանավեճում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ըստ էության չբացառեցին, որ իրավիճակից օգուտներ հնարավոր է քաղել: Բայց, մոտեցումներում տարբերություններ կան: Վարդան Բոստանջյանն, օրինակ, կարծում է. «Մենք կարող ենք առանց մեծ դժվարությունների ամենազանազան շուկաներ
Հոթել «Կալիֆորնիա»
Երբ Կոպենհագենում տեղավորվեցինք տարօրինակ ու անհասկանալի հյուրանոցում՝ գլխավոր կայարանի հարեւանությամբ, միանգամից հիշեցի, թե ինչպես առաջին անգամ ժամանեցի Ամերիկա: Նյու Յորքի Ջոն Քենեդի օդանավակայանում հսկա սեւամորթը ասաց. «Բայց չես նշել հայտարարագրում, թե որտեղ ես մնալու: Մի բան գրիր»: Ես էլ գրեցի՝ հոթել «Կալիֆորնիա»: Ինձ թվում էր՝ հենց միանգամից էլ հետ կուղարկեն: Բայց մաքսային այդ խստադեմ աշխատողը,
Հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից ընկերուհուն բացահայտ առևանգելու դեպքի առթիվ
Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`
«Փոքրիկ ձկնարտադրական տնտեսությունները քայքայելով՝ ավելացնում ենք Արաքս եւ Թուրքիա գնացող ջրային պաշարները»
Արթուր Աթոյանի խոսքով՝ կան ավելի խոշոր ջրօգտագործողներ, որոնց ջրային պաշարների օգտագործումը չի վերահսկվում
Ալեքսանդր Մանասյան. «Մենք պետք է «եղեռն» բառը դնենք շրջանառության մեջ»
Ալեքսանդր Մանասյանը համարում է, եթե ցեղասպանության մասին հայկական կողմը լռի, հարցը կշարունակի մնալ միջազգային օրակարգում
Միջնորդեցին ազատ արձակել Շանթ Հարությունյանի ընկերոջը
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալների փաստաբանները դատարանին ներկայացրին մեղադրյալների կենսագրական բնութագրեր, պատվոգրեր, որոնք կարող են մեղմացուցիչ հանգամանք լինել պատժաչափի որոշման հարցում: Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխել, նրա ազատ արձակել կամ գրավի կամ ստորագրությամբ՝ պնդելով, որ նրան առաջադրված մեղադրանքը ոչ նախաքննության,
«Գոտկատեղի ցավն ի՞նչ կապ ունի լսողության հետ»
Հարցրեց դատարան դիմած երեխայի մայրը՝ Գոհար Աղաջանյանը Գոհար Աղաջանյանի եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի հայցի քննությունը դեռ շարունակվում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Օգոստոսի 15-ի դատական քննության ժամանակ դատարան էր հրավիրվել եւ որպես վկա հարցաքննվեց հայցվորի անչափահաս դուստրը (չենք տպագրում անչափահասի տվյալները): Երեխան 2010թ.-ից սկսած ունեցել է
Սեւանից բաց թողնված ջուրը չի՞ հասնում գյուղացիներին
Ջրաբանը վստահ է, որ 5 տարի հետո Սեւանա լճի ջրի մակարդակը կիջնի կես մետրով
Քիմպրոմցի Հրաչիկ Մարտիրոսյան. «Արմեն Մովսիսյանն եկավ, կուտը տվեց, գնաց» (Տեսանյութ)
Գործարանի աշխատակիցներն էլի ցույց են արել:
«Մհերն ինձ գցել է իր սարդոստայնը, բայց չի վնասել իմ անհատականությանը»
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ մկրտչյանական նախաձեռնությունների եւ իր չավարտված կարիերայի մասին: 1990-ականներին արվեստագետների մի մասը՝ հիմնականում միջին տարիքի կայացած դերասաններ, Հայաստանից արտագաղթեց ԱՄՆ: Նրանցից շատերն ամերիկաներում այլեւս չզբաղվեցին արվեստով, միայն քչերը հավատարիմ մնացին իրենց կոչմանը: Շուրջ 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, արդեն տարիուկես է՝ հայրենիք է վերադարձել դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Երեւան ոտք դնելու օրվանից հիմնական հարցը,
Մինսկում կայացել է Պուտինի և Պոռոշենկոյի առաջին առանձնազրույցը. РИА Новости
Մաքսային միության երկրների նախագահները, Ուկրաինայի նախագահը և Եվրամիության ներկայացուցիչները օգոստոսի 26-ին Մինսկում մինչև ուշ գիշեր քննարկել են Ուկրաինայի իրավիճակը և երկրի արևելքում խաղաղություն հաստատելու հարցը: Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակում հրադադարի ծրագիր մշակել և վերականգնել Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ աշխատանքային խմբի կապը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հանդիպման ընթացում քննարկվել են տնտեսական տարաձայնությունները հարթելու միջոցները: Որոշվել է ստեղծել ՄՄ-ԵՄ-Ուկրաինա
Մեսրոպագիր. Որոշել եմ էս անգամ իշխանություններին չհիշել
Բա արժե՞ սեպտեմբերի 1-ից առաջ տրամադրությունը փչացնել՝ հիշատակելով, ասենք, սիրիահայ բժշկի նկատմամբ վերաբերմունքը եւ նրան ծեծելը Թալինում կամ հերթական «սաքուլիկի» հերթական առաջխաղացումը, Սերժ Սարգսյանի հերթական ասուլիսային իմիտացիան, կամ Գորիսում կատարած քաջագործությունների համար ոչ անհայտ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ազգականին մեդալավորելը… Սրանք վաղուց զարմանալի չեն: Այ, զարմանալի կլիներ, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը իր ասուլիսային իմիտացիայի ժամանակ


















































