Օրվա լրահոսը
Տիգրան Սարգսյանի «աղավնիական կոնցեպցիան», գունազարդ աղյուսակները եւ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը
«Ես կարծում եմ, որ վարչապետի հիմնավորումներում կար մի թեզ` նա փորձեց սրբագրել իր ասուլիսի շեշտադրումները: Ասուլիսի ժամանակ, նա փաստացի մեղադրեց նախորդ կառավարությանը` տնտեսական փուչիկի ստեղծման համար: Իսկ իր վերջին պատասխանում նա սրբագրեց` ասելով, որ այդ փուչիկի մեջ ոչ ոք մեղավոր չէր` ոչ նախկին կառավարությունը, ոչ էլ ինքը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`
Միջազգային սեմինար` նվիրված հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված
Ս. թ. հունվարի 15-21-ը, Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այն անցկացվում է 2011 թվականի հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի
Աշխարհի քինգբոքսինգի չեմպիոնին՝ 12 տարի
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել է ճանաչված մարզիկ, քինգբոքսինգի աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների բազմակի չեմպիոն Վ. Մ.-ի դատավճիռը: Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նամեղադրվել է Դավիթ Օհանյանի սպանության համար: Դատական նիստերը լուսաբանելու ժամանակ դատարան եկած վկաները, ինչպես նաեւ տուժողի մայրը, եղբայրը հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն
Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել
Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների
Բերման են ենթարկել հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով
Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով, Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին, որի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է «Ազելեպտին» տեսակի հոգեներգործուն դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա դեղամիջոցը հունվարի 3-ին ձեռք է բերել 1970
Ավետիք Իշխանյան. «Իշխանությունը վախեցավ, որ Շանթի կատարածն օրինակ կդառնա շատ երիտասարդների համար»
«Կա՞ աշխարհում որևէ պետություն, որը ճանաչի, որ ինքն ունի քաղբանտարկյալներ: Հրայր Թովմասյանը, լինելով համակարգի ներկայացուցիչ, եթե ճանաչի, որ ՀՀ-ում կա քաղբանտարկյալ, մյուս օրը նա չի կարող լինել այդ պաշտոնին»:
Որոշ դպրոցներում միացվել են գարնանային և ձմեռային արձակուրդները
Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Վարդան Պետրոսյանի պաշտպանի տպավորությամբ՝ մինչ ՀՔԾ դիմելը գործում առկա են եղել տեղեկանքներ (Տեսանյութ)
Տեսանյութի վերնագիր՝ Վարդան Պետրոսյանի պաշտպան. «Քննիչը չի այցելել Վարդան Պետրոսյանի բնակարան»
Արմեն Աշոտյան. «Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: “Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե
Ցավակցագիր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ
Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Անսպասելի կյանքից հեռացավ անվանի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը: Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը: Որպես տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ՝ Արամ Ղարաբեկյանը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում նախաձեռնեց ու իրականացրեց մշակութային այնպիսի նախագծեր, որոնք նպաստեցին հայ երաժշտության, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը: Իմ և հանրային
Տեր Վահրամ. Կրոնական ոստիկանություն ստեղծելու միտքն այսօրվա պայմաններում տեղին չէ. panorama.am
Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու միտքն այսօրվա պայմաններում, այսօրվա լույսի ներքո անընկալելի է և տեղին չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Տեր Կարապետ քահանա Կարապետյանի արտահայտած մտքին, թե Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն: «Այն ամբողջ աշխարհում կա և օրենքով փորձում է աղանդների դեմն առնել»,- ասել
Ռոբերտ Քոչարյան. «Ավելի լավ կլիներ` վարչապետը լռեր… Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է». 2rd.am
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է գազային համաձայնագրին, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին եւ պատասխանել Տիգրան Սարգսյանին:
Շանթի տեսակցության հարցը լուծված չէ. «Ա1+»
Նոյեմբերի 5-ին Երեւանում հեղափոխության փորձ կատարած եւ այնուհետեւ կալանավորված Շանթ Հարությունյանի առողջական վիճակը շատ լավ է եւ նորմալ սնունդ է ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով տեսակցություն հարազատների հետ եւ երաշխիքներ՝ իր անվտանգության համար։ Հունվարի 9-ին
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը մերժեց Վարդան Պետոսյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ կապված: Դռնփակ դատական նիստը ավարտվել է: «Դատավորը իր որոշման մեջ ոչ մի ձեւով չի հերքել պաշտպանական կողմի հրապարակայնորեն ասվածը՝ քննիչի միջնորդությունը copy- paste անելու երեւույթը: Այն իր արտահայտությունն էր գտել նաեւ
2013 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով 31 դեպք
Հերթական անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն եւ հրապարակել է 2013 թվականին տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը: Ըստ կատարված ուսումնասիրությունների 2013 թ-ին գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից 5-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 8-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական
«Էյ Թի Փի» ԲՀ –ը 2013թ-ին տնկեց ևս 230,000 ծառ Հայաստանի ողջ տարածքում
«Էյ Թի Փի» ԲՀ –ը վերջերս ավարտեց անտառվերականգնման 9-րդ տարին ` տնկելով ևս 174,267 տնկիներ Հայաստանի հյուսիսում ` տնկված ծառերի թիվը 2013թ-ին հասցնելով 230,451: «Էյ Թի Փի» ԲՀ –ի առաջատար Համայնքային ծառատունկ ծրագրի կողմից տնկվեց ևս 56,000 ծառ: «Էյ Թի Փի» ԲՀ –ը հիմնադրվել է 1994թ-ին ամերիկահայ բարերար Քարոլին Մուգարի կողմից և մինչ այժմ կազմակերպությունը
Լավ ավարտած տարի
Ամբողջ ցերեկը չնայած նախատոնական եռուզեռ էր, իր շրջապատում մի տեսակ անսովոր դատարկություն էր տիրում։ Երեկոյան կողմ միայն հարևաններ հայտնվեցին։ Հիմնականում՝ նոր դեմքեր։ Թե չէ միշտ նույնն, արդեն ձանձրանում էր։ Քանի տարի է արդեն ինքն իր մշտական անփոփոխ տեղն ունի նախավերջին հարկում։ Վերևում լավ է ու հարմարավետ, գնացող – եկող համարյա չկա, քաշքշոց չկա, բացի
Թարգմանության դժվարությունները
Եթե «Առավոտի» վերոհիշյալ ընթերցողները իմանան, որ բացի «Սերժի իշխանությունից» Հայաստանում եւ աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու կարեւոր բաներ կան, նրանք ավելի լավ կհասկանային իմ գրածները:
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպեն նաև
Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիա կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ակադեմիայի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ հետևել է ակադեմիայում հունվարի 8-15-ն անցկացվող ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի ընթացքին: Շվեյցարական մրցակարգով անցկացվող արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 650 պատանի շախմատիստներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և հետևել է մրցաշարի
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` Հունվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Հունվարի 14-ին հնարավոր է ձյուն: Քամին արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 13-17-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության
Ոստիկանությունը հաստատել է Հենրիկ Նավասարդյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքը
Հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա և գնաց: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու
Հրդեհ Զովունի գյուղում
Հունվարի 13-ին, ժամը 01.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 11-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.11-ին, մարվել՝ 02.23-ին: Այրվել են տնտեսական իրեր մոտ (25 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (8 քմ): ԱԻՆ
Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ
Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը՝ 1957
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում թույլ ձյուն է տեղում : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Տարոն Մարգարյանն ընտրվել է Երեւանի շախմատային ֆեդերացիայի նախագահ
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ այսօր կայացած Երեւանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատային ֆեդերացիայի նախագահ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկած «Tata Steel Chess» 20-րդ կարգի գերմրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը այսօր երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով 58-րդ քայլում պարտության մատնեց իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Երեկ Հայաստանի լավագույն շախմատիստը սեւերով միավորը բաժանել էր հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ thechessdrum-ի
Ֆրանսիայի առաջին տիկինը հիվանդանոցում է ամուսնու դավաճանության մասին լուրերը լսելուց հետո
Ֆրանսիայի առաջին տիկինը Վալերի Տրիվեյլերը՝ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական ամուսնությամբ կինը, Փարիզի հիվանդանոցներից մեկում է պառկած: Ֆրանսիական լրատվամիջոցները դա կապում են այն լուրերի հետ, որ տարածել է տաբլոիդ «Closer», ըստ որի՝ նախագահը սիրավեպ ունի դերասանուհի Ժուլի Գայեի հետ: Le Parisien լրատվամիջոցը հավաստում էր, որ Տրիվեյլերը հոսպիտալացվել է հինգշաբթի օրը, այսինքն սկանդալային լուրի հրապարակման հաջորդ օրը: Ըստ
Այրվում էր դատարկ վագոնը
Meteo.am. Հունվարի 12-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Սայաթ-Նովա ավտոճանապարհին՝ երկաթի ընդունման բազայում, այրվում է դատարկ վագոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.16-ին, մարվել՝ 18.38-ին: Այրվել է վագոնի ջերմամեկուսիչ շերտը և պլաստմասե թափոններ մոտ (30 քմ):
Յուրի Վարդանյանը, հակառակ ՀՀ նախագահի եւ վարչապետի, սպորտում մեր հաջողությունները գնահատում է 2 կամ 2,5
Ելույթ ունենալով Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադարձավ նաեւ սպորտում ունեցած մեր հաջողություններին՝ տալով իր գնահատականը: «Մեր սպորտային աշխարհն առաջնահերթ խոսում է մեր հաջողությունների մասին: Բայց գիտեք, որ մենք անելիքներ ունենք, չարված, կիսատ-պռատ գործեր… Այն հաջողությունները, որ մենք արձանագրեցինք 2013 թվականին, անձամբ ինձ, որպես նախարարի եւ