Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային սեմինար` նվիրված հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված

Հունվար 13,2014 13:35

Ս. թ. հունվարի 15-21-ը, Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այն անցկացվում է 2011 թվականի հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Սեմինարի նպատակն է երիտասարդ մասնագետներին նախապատրաստել հնագիտական մետաղյա առարկաների պահպանության կազմակերպման գործընթացին` փաստաթղթավորումից մինչև համակարգչային հիշողության մեջ ներառելը: Սեմինարին մասնակցում են Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մատենադարանի, Մշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները, ինչպես նաև մասնակիցներ արտերկրից /Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Իրաք, Ռուսաստան/:

Հունվարի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկի դահլիճում կկազմակերպվեն բաց սեմինարներ` «Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և «Կանխարգելիչ կոնսերվացում» թեմաներով: Հունվարի 17-ին, 18-ին և 21-ին հայ և արտասահմանցի մասնագետները կանցկացնեն համատեղ քննարկումներ և կմասնակցեն ճապոնացի մասնագետների դասախոսություններին:

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031