Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ,

Լեւոն Արոնյանը 2014 թվականն սկսեց 2-րդ հորիզոնականով

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարանիշային դասակարգման հունվար ամսվա ցուցակը: Այն վստահորեն գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2872 միավոր: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2812 միավորով երկրորդն է, իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը երրորդ հորիզոնականը զիջել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիմարու Նակամուրային՝ 2789 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ commons.wikipedia.org-ի

Վոլգոգրադում անվտանգության ուժերը մի քանի տասնյակ մարդ են ձերբակալել. amerikayidzayn.com

Վոլգոգրադում ոստիկանության և ներքին զորքերի ավելի քան 5200 ծառայող ներգրավված են քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողության մեջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս և ի Սփյուռս: Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու

Զավեն Անդրիասյանը հաղթեց Գրոնինգենի շախմատային փառատոնում

Հոլանդական Գրոնինգենում ավարտվեց շախմատի տարեվերջյան փառատոնը: Ինը տուրից հետո վաստակելով 7,0 միավոր, հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նվաճեց հաղթողի կոչումը: Նույնպիսի արդյունք էին ցուցադրել նաեւ հոլանդացիներ Էրվին Լ՝Ամին եւ Բենջամին Բոկը, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք առաջին տեղը զիջեցին հայաստանցուն: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանն ու Էլինա Դանիելյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0 եւ 5,5

Հացադուլավորների նկատմամբ հոգեբանական խոշտանգումը շարունակվում է

Վահե Մկրտչյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգումը շարունակվում է: Նրան չեն տեղափոխում ուրիշ խուց, չնայած կարող են: Առանձին խուց է տեղափոխվել մյուս հացադուլավոր Լիպարիտ Պետրոսյանը, ուր կարող են հանգիստ Վահե Մկրտչյանին էլ տեղափոխել: Վահե Մկրտչյանի հետ վարվում են այդպես՝ հուսալով, որ նա կդադարեցնի հացադուլը, ինչպես նաև խցակից բանտարկյալների դժգոհությունը նրա դեմ արհեստականորեն հրահրելու նպատակով, որովհետև մարդիկ պատրաստվել

Ուկրաինայի ընդդիմությունը գործադուլ է ծրագրում. «Ազատություն» ռ/կ

Ուկրաինայի ընդդիմության լիդերներից աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն այսօր ասել է, որ ընդդիմությունը շարունակելու է խաղաղ ցույցերը։ Նրա փոխանցմամբ, բոլոր գործողությունները համապատասխանելու են օրենքներին։ Հաջորդ քայլը պետք է լինի համաուկրաինական գործադուլը։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Վրացիները նորից ապամոնտաժել են Ստալինի արձանը. «Ազատություն»

Թելավիում նորից ապամոնտաժել են սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էին վերատեղադրել։ Թելավիի իշխանությունները փոխանցում են, որ արձանն այս տարվա սեպտեմբերի 1-ին առանց պատկան թույլտվության են տեղադրել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Վթարի է ենթարկվել Պնախարար Սեյրան Օհանյանին սպասարկող ավտոմեքենան․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված փողոցում գործող վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարից անմիջապես հետո ավտոմեքենայի

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ`

Օլիմպիական խաղերի հետ կապված ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն ձեռնարկում են անվտանգության միջոցներ․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին: ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում: Միացյալ Նահանգները նախատեսում

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցողը «առաջընթաց» է տեսնում. «Ազատություն»

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Աբաս Արաքչին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում կայացած բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ Արաքչիի վարած բանակցությունները երկուշաբթի օրը տևել են մի քանի ժամ:   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում Նոր տարին դիմավորես առանց ջուր»․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի գրեթե բոլոր 58 սեփական տներում ըստ բակիչների արդեն 1 ամսից ավելի է ջրի խնդրի առաջ են կանգնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած պատմում էին, թե պատճառը փողոցով ու տներով անցնող ջրի խողովակների սառած

Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազը հրաժարական է տվել․ «Ազատություն»

Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն, ով ընդամենը 6 շաբաթ առաջ էր ստանձնել այդ պաշտոնը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, թե փաստեր ունեն, որ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Պարցխալաձեն 2001 Գերմանիայում դատապարտվել է թալանի համար: Պարցխալաձեն հերքել է գողության մեղադրանքները, սակայն հաստատել է, որ Գերմանիայի դատավորն

Հայրապետական օրհնության գիր սիրիահայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը: «Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում

Արաս Օզբիլիսով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչեն»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է Ստամբուլի «Ֆեներբախչեի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ի թուրքական վարկածը եւ նշում, որ նրա տրանսֆերը ձմեռային այս պատուհանում հաստատ չի կայանա, քանի որ ակումբը մինչեւ ամառ հետեւելու է հայ ֆուտբոլիստի մրցելույթներին: Transfermarkt մասնագիտացված ինտերնետային պորտալը 23-ամյա Արասին գնահատում է 6,5 միլիոն եվրո:

Անդրեաս Ղուկասյանի ամանորյա ուղերձը (Տեսանյութ)

2013 թվականի  նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն իր շնորհավորական ուղերձն է հղել, որի տեսանյութը ներկայացնում ենք ներքեւում.

Վրաստանի հայկական համայնքը շնորհավորում է Ամանորն ու Սուրբ ծնունդը

Սիրելի՛ ընկերներ Մի քանի ժամից մենք բոլորս կքայլենք դեպի նոր` 2014 թվական: 2013 թվականը կմնա ետևում: Ետևում, պատմության մեջ, բայց 2013թ.-ի դասերն էլ մենք պետք է հիշենք այնպես, ինչպես անցյալ տարիների դասերը: Անցնող տարին` չնայած բազում դժվարությունների և բարդությունների, համենայն դեպս որոշակի աստիճանում հաջողակ էր Համայնքի համար: Այո՛: Բնականաբար, մենք այս տարում չավարտեցինք մեր բոլոր

Մարգարիտա Սիմոնյանը նշանակվել է «Россия сегодн» լրատվական գործակալության խմբագիր

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, «Россия сегодня»  միջազգային լրատվական  գործակալության գլխավոր խմբագիր է նշանակվել «Russia Today» հեռուստաալիքի ղեկավարմ հայազգի Մարգարիտա Սիմոնյանը: Այդպիսի որոշում է ընդունել «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը: Հայտնում է ria.ru-ն: Կիսիլյովը հայտնել էր, որ նման աշխատանք կարող է կատարել փայլուն լրագրողական հեղինակություն ունեցող մեկը, ով տիրապետում է կառավարչին հատուկ գծերով եւ ունի իր

Միխայել Շումախերը պայքարում է կյանքի գլխավոր հաղթանակի համար

Գրենոբլի հիվանդանոցի, որտեղ գլխի ծանր վնասվածքով գտնվում է «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, բժիշկները հայտարարել են, որ հաջողվել է նրա վիճակը կայունացնել: Մինչ այդ, նա գտնվում էր ծայրաստիճան ծանր վիճակում՝ անհայտ ավարտով: Աշխարհի յոթակի չեմպիոնը հիմա պայքարում է իր կյանքում, թերեւս, ամենագլխավոր հաղթանակի համար: Հունվարի 3-ին լրանում է Շումախերի ծննդյան 45-ամյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Theguardian.com-ի

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 1-5-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Հրդեհ Արմավիրի մարզում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվաթնոց թաղամասի Այգեստան փողոցի տներից մեկի տանիքում այրվում են էլ. լարեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.04-ին, մարվել՝ 10.14-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (5 քմ):  ԱԻՆ

Հայկական վերածնունդը շնորհավորում է համայն հայության նոր տարին

Հայկական վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը շնորհավորում է համայն հայության նոր տարին եւ սուրբ ծնունդը եւ Հայաստանում եւ համայն սփյուռքում, ցանկանալով գալիք նոր տարում հաջողություններ բոլոր ոլորտներում: Հայկական վերածնունդը գալիք նոր տարում մեր ժողովրդին մաղթում է’ ըմբռնելով ազգային շահերի գերակայութունը սեփական շահերից , նորանոր հաղթանակներ: Կոչ ենք անում հայկական սփյուռքին միահամուռ ջանքերով աջակցել Հայաստանում գործող առողջ քաղաքացիական

Վոլգոգրադում երկրորդ պայթյունից տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ  դեկտեմբերի 30-ին, ժամը 08.23-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցած պայթյունից  տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Ստորև ներկայացնում ենք զոհերի և տուժածների տվյալները՝ Զոհեր 1. Կաշուրնիկով Նիկոլայ Իվանովիչ, ծնվ. 1953 2. Վաստրիկով Նիկոլայ Յուրևիչ, ծնվ. 1963

Ադրբեջանում ԱԻՆ սպան դանակահարել է ՊՆ սպային. razm.info

Ըստ razm.info-ի, Ադրբեջանի Շիրվան քաղաքում արտակարգ իրավիճակների նախարարության սպա, ավագ լեյտենանտ Սամիր Մուսաևը դանակահարել է պաշտպանության նախարարության սպա, Նախիջևանի զորամասերից մեկի դասակի հրամանատար Ֆուադ Գուլիևին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական azvision.az լրատվակայքը, միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 29-ին: Դանակահարողը փախուստի է դիմել դեպքի վայրից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Բախվել են «ԿԱՄԱԶ»-ն և «ԶԻԼ»-ը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.25-ին տեղեկություն է ստացվել, որ M-2 միջպետական ավտոճանապարհին Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ M-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի 120-րդ կմ-ում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 019ԼՕ05 (վարորդ Գ. Ա. ծնվ.1964թ.) և «ԶԻԼ» մակնիշի առանց պետհամարանիշերի (վարորդ Ն.

Օբաման, Հիլարի Քլինթընը գլխավորել են ԱՄՆ-ում ամենամեծ հիացմունքի արժանի անձանց ցուցակը. «Ամերիկայի Ձայն»

Նախագահ Օբաման արդեն վեցերորդ տարին շարունակ գլխավորում է ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդկանց ցուցակը, ինչը, ըստ «Գելափի», սովորական երևույթ է գործող նախագահի համար: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և երկրի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Գելափ» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն ամերիկացիների կողմից անվանվել են 2013 թվականի ընթացքում ամենամեծ հիացմունքի արժանի անձինք: Նախագահ

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Դեկտեմբերի 31-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ուջան-Թալին և Կարպի-Ապարան հատվածներում մառախուղ է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: ՀՀ

Հրդեհ Շինարարների փողոցում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ արտասանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.00-ին, մարվել` 05.06-ին: Բնակարանի միջանցքում` մուտքի մոտ, հայտնաբերվել է 1940թ. ծնվ. Լ. Պ.-ի դին: Այրվել է խոհանոցի գույքը,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930