Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական վերածնունդը շնորհավորում է համայն հայության նոր տարին

Դեկտեմբեր 31,2013 12:04

Հայկական վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը շնորհավորում է համայն հայության նոր տարին եւ սուրբ ծնունդը եւ Հայաստանում եւ համայն սփյուռքում, ցանկանալով գալիք նոր տարում հաջողություններ բոլոր ոլորտներում:

Հայկական վերածնունդը գալիք նոր տարում մեր ժողովրդին մաղթում է’ ըմբռնելով ազգային շահերի գերակայութունը սեփական շահերից , նորանոր հաղթանակներ:

Կոչ ենք անում հայկական սփյուռքին միահամուռ ջանքերով աջակցել Հայաստանում գործող առողջ քաղաքացիական այն ուժերին, որոնք ի վիճակի են Հայաստանը հանել ստեղծված քաղաքական եւ տնտեսական ծանր վիճակից եւ տանել մեր երկիրը ճիշտ ուղիով:

Կոչ ենք անում մեր ժողովրդին միահամուռ պայքարել մեր երկիրը կեղեքողների դեմ հանուն մեր երկրի եւ ժողովրդի բարօրության:

Եւս մեկ անգամ շնորհավորելով նոր տարին եւ սուրբ ծնունդը՝ Հայկական վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը մաղթում է, որ եկող՝ 2014 թվականը լինի քաղաքական եւ տնտեսական վերելքի տարի:

Հայկական Վերածնունդ Շարժման Ամերիկայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Կանադայի, Լիբանանի եւ Մոսկվայի մասնաճյուղեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031