Օրվա լրահոսը
Ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողին
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն օրերս Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում կանգնեցրել են 1960 թ. ծնված Արմեն Խ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` փայտանյութով բարձված: Ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանության կասկածանքով վարորդը` ավտոմեքենայով, ներկայացվել է բաժին: Պարզվել է, որ Արմեն Խ.-ն մի ընկերությունից 242.000 դրամով գնել է 22 խմ փայտանյութ` հետագայում վաճառելու նպատակով: Պարզվել է նաև, որ նա օգոստոսի
Բնապահպան. «Սեւանա լճի տատանումները կարող են սեյսմիկ վտանգ առաջացնել»
Բնապահպանների խոսքով` Սեւանա լճի ջրային ռեսուրսների փրկության միակ ուղին ջրի մակարդակի բարձրացումն է
Ատրճանակ` խուզարկությամբ
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արմեն Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է ապօրինի պահվող ատրճանակ: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից անձնագրայիններում պետ աշխատողներին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել Շիրակի մարզի բոլոր անձնագրային բաժանմունքներում: Նա պաշտոնազրկել է 90-ական թվականների սկզբներից այս համակարգում որպես անձնագրային բաժնի պետ աշխատողներիներին` նրանց փոխարեն, սակայն պաշտոնների նշանակելով այլ թոշակառուների: Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատել ու կադրերի ռեզերվ է ուղարկել Գյումրու անձնագրային բաժնի մոտ 15 տարվա պետին` Գագիկ
Սեւանից ջրառի մասին. «Համոզված չեմ , որ մի քանի օր հետո 270 մլն ցուցանիշը չեն դարձնի 300 մլն»
Բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված չէ` արդյոք Սեւանից ջրառը կատարվում է Արարատյան դաշտավայրի ոռոգման համար
Ռուսաստանին մեր միրգն ու գինին պետք չե՞ն
«Ռուսաստանն ավելի արտահանում, քան ներկրում է, հետևաբար ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մեծ վնաս այդ պետությանը հասցնել չեն կարող»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և դրանց ազդեցությանը` այսպիսի կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ՌԴ-ն զբաղեցնում է հինգերորդ տեղը պետության ինքնաբավության չափանիշներով: Պարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենք ավելի
Հրայր Թամրազյանը՝ հայ-ադրբեջանական տեղեկատվական մրցավազքի մասին. 1in.am
Ինչ վերաբերում է տեղեկատվության ոլորտում մրցակցությանը կամ, ինչպես Դուք եք ասում, պատերազմին, ապա ես կարծում եմ, որ այդտեղ մեր լրատվամիջոցները ավելի շահեկան դիրքում են՝ հենց այն առումով, որ ավելի ազատ են:
Սերժ Սարգսյանի վարկանիշը Սոչիից հետո բարձրացե՞լ է
«Եթե ֆինանսավորում գտնեք, ես երեսունութ ժամում ազգային հարցում եմ անում, ես դա կանեմ»,-հարցին՝ արդյոք Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացա՞վ, ինչպես օրեր առաջ քաղտեխնոլոգներից մեկն էր նշել, այսպիսի կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա չցանկացավ իր կարծիքը հայտնել Սերժ Սարգսյանի վարկանիշի հետ կապված՝ նշելով, որ իր կարծիքը կտարբերվի
Հրաձիգ Զավեն Իգիթյանը Նանջինգում գրավեց 5-րդ տեղը
Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած պատանեկան ամառային օլիմպիական խաղերի երկրորդ օրը Հայաստանից պայքարի մեջ ներգրավվեց հրաձիգ Զավեն Իգիթյանը: Պատանի նշանառուն այսօր առավոտյան մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի մրցմանը: Զավենը որակավորման փուլում զբաղեցրեց 7-րդ տեղը եւ ութ լավագույնների ցուցակում մտավ եզրափակիչ, որտեղ վաստակելով 137,4 միավոր՝ պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրոպան եւ մենք. Ֆաշիզմ, որը չի գործում «Ուրագի» պես
Ֆաշիզմի արքետիպերը՝ ըստ Ումբերտո Էկոյի, եւ հայկական իրականությունը Վերջերս ռուս նեոնացիստ Մաքսիմ Մարցինկեւիչը, որը հայտնի է «Ուրագ» մականունով, Մոսկվայի դատարաններից մեկի կողմից հերթական անգամ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով: Նախորդ դատավարություններից մեկի ժամանակ «Ուրագն» իր ընկերների հետ բացականչել է «Հայլ Հիտլեր», իսկ վերջերս համացանցում տեղադրել է «թմրանյութ վաճառող տաջիկի ծիսական մահապատիժը»
Վիգեն Խաչատրյանը կարող էր բազմամարտում մեդալ նվաճել, եթե մեջքը չցավեցներ
Նանջինգում երեկ մեկնարկած 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի առաջին օրը Հայաստանի երկրորդ մասնակիցը սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանն էր: Մեր մարզիկը բազմամարտի որակավորման մրցումներ սկսեց գերազանց՝ ազատ վարժություններում եւ հեռապատկերում ցույց տալով երրորդ արդյունքը, օղակների վրա՝ չորրորդը եւ միայն դրույքաչափերում բավարարվեց 17-րդ տեղով: Սակայն Վիգենն, այնուհետեւ, չմասնակցեց զուգափայտերի եւ պտտաձողի վրա վարժություններին, ինչի պատճառով եզրափակիչ փուլ
Դորֆմանի պարի թատրոնը մարմնի լեզվով խոսեց հակամարտությունների մասին (տեսանյութ)
Երկու հայ պարողները ներդաշնակորեն իրենց տեղը գտան DanceMotion ծրագրի շրջանակներում բեմադրված ներկայացման մեջ
Անկախություն և մաքսային միություն
Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ու հետխորհրդային այն հանրապետությունները, որոնք նպատակադրվել են մտնել Մաքսային միություն, զգալիորեն ու շոշափելիորեն կորցնելու են իրենց անկախությունը: Առաջ ընկնելով ասենք, որ անկախությունը ոչ միայն վեհաշունչ ու սրբազան գաղափար է, այլև` իրական ու ռեալ իրողություն, որի գոյությունը կախված է շատ ու շատ այլ հանգամանքներից: Ղազախները, թուրքմենները, ուզբեկները ու
Բնակիչը սպառնում էր ինքնասպան լինել
Օգոստոսի 17-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ «Նորաշեն» թաղամասի թիվ 45 շենքի 91-րդ բնակարանում քաղաքացին դանակի միջոցով փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ՕԽ-ն: Բնակարանի ննջասենյակում եղել է 1959թ. ծնված Է. Բ.-ն, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո: Հրշեջ-փրկարարները Է.Բ.-ին անվնաս իջեցրել և մոտեցրել են շտապօգնության
«Դեմ առ դեմ». Արսեն Բաբայան եւ Երվանդ Վարոսյան
Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանի եւ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանի միջեւ: Թեման՝ ինչո՞ւ են հակասություններ առաջանում դատարանների եւ փաստաբանների միջեւ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով
Սուշի-ռոլեր՝ տան պայմաններում (տեսանյութ)
Վերջին մի քանի տարիներին Երեւանում շատացել են ինչպես սուշի մատուցող սրճարաններ-ռեստորանները, այնպես էլ՝ սուշիի սիրահարները: Իսկ ինչո՞ւ չպատրաստել սուշին տանը, մանավանդ, որ Երեւանի սուպերմարկետներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, ինչ պետք է դրա համար, իսկ պատրաստելն էլ շատ հեշտ է: Միակ խնդիրն այն է, որ իրական, ճապոնական սուշին պատրաստվում է հում, շատ թարմ ձկից,
«Աջ սեկտորի» զինյալները ցանկացել են անօրինական զենք դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց
Ուկրաինայի պետավտոտեսուչները ձերբակալել են «Աջ սեկտորի» հինգ զինյալների Լետիվսկայա շրջանի Բախնի գյուղում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Գրում է NTV.ru-ն: Նրա խոսքով՝ ծայրահեղականների մեքենաներում գրանցված որսորդական ատրճանակների հետ հայտնաբերվել են Կալաշնիկով ավտոմատներ, նռնակներ: Այդ կերպ, ըստ Գերաշենկոյի, նրանք ցանկանում էին դուրս բերել անօրինական զենք ու զինամթերքը
«Նախախորհրդարան»-ի անդամները Վանաձորում էին (Տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուները Վանաձորում հանդիպեցին տեղի թեկնածուների եւ համակիրների հետ Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրը ներկայացնելու, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի կազմավորման ընթացքի մասին իրազեկելու եւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներին ներկայացնելու նպատակով Նախախորհրդարանը Վանաձորում այսօր հանդիպում էր կազմակերպել տեղի թեկնածուների եւ համակիրների հետ: Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց «Նախախորհրդարան»-ի
Տեր Հայր. «Խորհրդային քաղցկեղը` անհավատությունը, տարածվել է բոլոր մարզերում»
Այսօր Առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր վերափոխման տոնը: «Ի դեմս Աստվածամոր` կարևորվում է մայրության գաղափարը, քանզի մահկանացուներից մոր առջև Քրիստոսը խոնարհվեց», – մեկնաբանում է Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը: Կեչառիսի Սբ. Կաթողիկե եկեղեցում մատուցվող պատարագին հաջորդեց խաղողօրհնեքի արարողությունը: Մտաբերելով նախորդ տարիներին խաղողի համար գոյացող հերթերն ու հրմշտոցը` Տեր Հայրը գոհունակությամբ նշեց, որ եկեղեցուն աստիճանաբար հաջողվում է
Ռուբեն Հակոբյան. «Եթե Ադրբեջանը վստահ լինի իր ուժերի վրա, չի նայի Սոչիի հանդիպմանը»
Սահմանամերձ գյուղի բնակիչներն այսօր Տավուշի մարզի Բերդ համայնքում Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արձակվող ակտիվ կրակոցները Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նվազել են։ Համայնքի բնակիչները հույս են հայտնում, որ հանդիպումը տվել է իր ցանկալի արդյունքը եւ որ այլեւս նման կրակոցներ չեն կրկնվի։ Aravot.am-ը այսօր Բերդ քաղաքում հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար
ԱՄՆ դեսպան. «Եթե Հայաստանին կվնասեն Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները, թող բողոքեն Մոսկվային»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի սահմանամերձ գյուղեր արձակած կրակոցներին, նշեց ,որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որպեսզի սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։ «Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, ապա դա լավագույն միջոցն է խնդրին խաղաղ լուծում տալու։ Հենց
Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտ
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 17-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ևս
Վազգեն Մանուկյանը նամակ է գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լեւոն Հայրապետյանին
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» ֆեյսբուքյան էջն այսօր հրապարակել է. Հարգելի հայրենակիցներ. Այսօր «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է արձակուրդում, և նախնական պայմանավորվածություն ձեռքբերել նրա հետ հանդիպման համար: Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար
Սահմանամերձ գյուղերի բնակիչները մասնակցում են Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնին
Տավուշի մարզի Բերդ համայնքում այսօր մեկնարկեց ամենամյա մեղրի եւ հատապտուղների փառատոնը։ Միջոցառումը այս տարի արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է։ Փառատոնի ընթացքում տաղավարներում ցուցադրվող մեղրի եւ հատապտուղների տեսականու միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը եւ ներկայացնել համայնքի մեղվաբուծությունը եւ հատապտուղներով պահածոյացումը։ Փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն
«Դիլիջանցու փոխարեն տաջիկներ եւ հնդիկներ են աշխատում»
«Դիլիջանի մշակութային կյանքը մեռած է» «Քաղաքը կեղտոտ չէ, Երեւանից հարյուր գլուխ մաքուր է»,- բացականչեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի արագ սննդի սպասարկման կետերից մեկի խոհարար պարոն Արսենը, երբ Aravot.am-ը իրեն հայտնեց, որ մի շարք բնակիչներ եւ զբոսաշրջիկներ բողոքում են, թե Դիլիջանը կեղտոտ քաղաք է: Նա նշեց, որ քաղաքի կենտրոնական հատված շատ մարդ է գալիս, իսկ զբոսաշրջիկները,
«Էլի իրենց էշն են քշում». Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար
Այսօր, ժամը 12.33 րոպեին, ստանալով ահազանգ, Գորիսի փրկարար ջոկատից մարտական 1 հաշվարկ անմիջապես շտապեց դեպքի վայր՝ Գորիսի «Թոզկապի» գերեզմանոց: Հրդեհվել էր 400 քմ խոտածածկ չոր տարածք: Հրշեջները անմիջապես մեկուսացրին հրդեհը և կարճ ժամանակամիջոցում, ընդամենը 32 րոպեում մարեցին հրդեհը: Բարեբախտաբար, ոչ մի գերեզման չի վնասվել: «Ամռան այս օրերին մենք միշտ մարտական վիճակում ենք: Դա իր պատճառն
Հարություն Դերմիշյանը Նանջինգում գրավեց 7-րդ տեղը
Նանջինգում մեկնարկած 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի մեկնարկային օրը հայաստանցի ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Հարություն Դերմիշյանն այսօր առաջին գոտեմարտում զիջելով կորեացի մրցակցին՝ այնուհետեւ սփոփիչ մենամարտերում միմյանց հետեւից առավելության հասավ պուերտոռիկացի, բուլղարացի եւ ամերիկացի ձյուդոիստների նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ուզբեկ Սուխրոբ Թուրսունեվին ու բավարարվեց 7-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը տրամադրել է Հայաստանի
Դիլիջանցի. «Դիլիջանի խնդիրն այն է, որ աշխատանք չկա»
Տիկին Գեղեցիկի պնդմամբ՝ զբոսաշրջիկներն են աղտոտում Դիլիջանը Գեղեցիկ Ալիխանյանին հանդիպեցինք Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում գործող խանութներից մեկում՝ որդու Արսեն Գոգչյանի պատրաստած զարդերն ու հուշանվերներն էր վաճառում: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի տարի է, ինչ որդին այստեղ իր ձեռքի աշխատանքները վաճառելով հացի փող է աշխատում, սակայն մյուս որդին
Քոբուլեթիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել. Грузия Онлайн
Քոբուլեթիի Ռուսթավելի փողոցում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ավտովթարից երեք հոգի է զոհվել: Մոտոցիկլի և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի բախումից վերջինիս ուղևորներից մեկը և մոտոցիկլի երկու ուղևորները մահացել են, հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը: Ըստ փրկարար ծառայության, «Հյունդայի» ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են: Մեքենայի մեջ են եղել երկու երեխա, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր է: Ենթադրվում է, որ ավտովթարի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Weather.am կայքը տեղեկացնում է՝ Օգոստոսի 17-ին և 18-ին ամենուրեք կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 1-3աստ: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները:


















































