Օրվա լրահոսը
Խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ճամբարակի տարածքների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և
Շանթի ընկերների հացադուլը դեռ չի գրանցվել, հացադուլավորները չեն տեղափոխվել այլ խուց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի,
Լեւոն Բաբուջյանն Ալ-Էյնում բավարարվեց 4-րդ տեղով
Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի վարպետների միջազգային մրցաշարը, որի «A» ուժեղագույնների խմբում հանդես էին գալիս Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: Մեր տղաներից առավել հաջող մրցելույթներ ունեցավ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որը ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով 16-րդն է, իսկ 5,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը բավարարվեցին, համապատասխանաբար,
«ՀայՋրմուղը» գիշերը խնայել է ջրերը
Գարեգին Նժդեհ 15 հասցեում արդեն 4-րդ օրն է ջուր չկա: Ամբողջ ջրամատակարարման համակարգը սառել է: Բնակիչները համատիրության հետ նախաձեռնել են մաքրման աշխատանքներ: « -22 աստիճան ցրտի պայմաններում ՀայՋրմուղկոյուղին որոշել է գիշերը անջատել ջրերը, որպեսզի ավազանները լցնի,-ասում են բնակիչներ,-բայց չէ, որ մենք պայմանագիր ենք կնքել մշտական ջուր ապահովվելու համար»: Հասցվել է հսկայական չափերի վնաս, կատարվում են այս
Հրդեհ է բռնկվել Պռոշյան փողոցում
meteo.am. Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 տանը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով տասնյակից ավելի մարդիկ են մահացել
Այսօր՝ դեկտեմբերի 29-ն, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում ուժեղ պայթյունի հետեւանքով 15 մարդ մահացել է, 40-ից ավելի մարդ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել 12:45-ին: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ պայթյունն իրականացրել է ինքնասպան կին ահաբեկիչը, պայթյունը եղել է կայարանի առաջին հարկում, որտեղ գտել են ինքնասպան կնոջ գլուխը: Պայթյունը, ըստ ուժային
Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։
Նախախորհրդարանը աջակցություն հայտնեց Շանթ Հարությունյանին եւ Վարդան Պետրոսյանին (տեսանյութ)
2013 թ. դեկտեմբերի 28-ին Նախախորհրդարանի երթի մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Շանթ Հարությունյանին, ներկայացրեցին նրան և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ, այնուհետև երթը եզրափակեցին բանտարկյալների հիվանդանոցի մոտ, որտեղ ողջույնի և շնորհավորանքի խոսք ուղղեցին այնտեղ գտնվող Վարդան Պետրոսյանին, դատապարտեցին հանցավոր վարչախմբի կողմից նրան հաշվեհարդարի նպատակով անազատության մեջ պահելու հանգամանքը, ինչպես նաև սիրված դերասանին փոխանցեցին
Ինչպես է համացանցը փոխել աշխարհը. ինֆոգրաֆիկա
Համացանցը բավականին փոխել է մեր կյանքը: Այժմ արդեն որեւէ մեկը չի հերքում համաշխարհային ցանցի ահռելի դերը հասարակության կյանքի մեջ: Ներկայումս աշխարհում գրեթե 2,5 մլրդ համացանցային օգտատերեր կան, եւ այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել:
Հացադուլավորներին չեն տեղափոխում այլ խուց
Նրանց համար դժվար է հոգեբանորեն հացադուլ անել, երբ խցում նստած մյուս կալանավորները նշում են Նոր Տարին ու բարոյապես նրանց էլ են պարտադրում հացադուլ անել, կամ հարմարվեն մտքին, որ իրենք ուտելու ու խմելու են, իրենց կողքը հացադուլ անող կալանավորների ներկայությամբ:
Զավեն Անդրիասյանն այսօր խաղում է առաջատարի հետ
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող շախմատի տարեվերջյան փառատոնում Հայաստանի երեք ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Յոթ տուրից հետո նա 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Այսօր՝ ութերորդ տուրում, Զավենը սեւերով խաղում է առաջատարի՝ Էրվին Լ՝Ամիի հետ, որից ետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 4,5 միավորով 21-րդն է, միջազգային
Ի՞նչ է ուզում կինը. ինֆոգրաֆիկա
Рейтинг Mail.Ru-ն կազմել է հետաքրքրական ինֆոգրաֆիկա, որը պատկերում է ժամանակակից կանանց կարիքները: Այստեղ ներառված են Mail.Ru-ի ամենահաճախ արվող որոնումները եւ թեմաները, որոնք ավելի բնորոշ են կանանց, քան տղամարդկանց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, զինվորներ ու հրամանատարներ, ընտանիքներ, ում որդիներն ու հայրերը հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը երիզող պաշտպանական դիրքերի կամ զորանոցների մարտական հենակետերում ու այժմ արթուն են, ոչ թե որովհետև Ամանոր է, այլ մշտարթուն ու զգաստ են, որովհետև Հայրենիք են պաշտպանում: Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե
Սոցիալական ցանցերի 7 տիպական բաժանորդներ եւ ինչպես նրանց դուր գալ. ինֆոգրաֆիկա
Երբեւէ խորհե՞լ եք այն մասին, թե ով է բաժանորդագրված Facebook-ի ձեր էջին: Որպեսզի նրանցից յուրաքանչյուր նկատմամբ հեշտ լինի մոտեցում գտնելը՝ ReachLocal ընկերությունն առանձնացրել է սոցիալական ցանցերի էջերի բաժանորդների յոթ հիմնական տիպերը եւ կազմել այդ թեմայով ինֆոգրաֆիկա:
Արցախյան պատերազմի ինքնահրկիզված ադրբեջանցի վետերանը մահացել է. razm.info
Ադրբեջանում դեկտեմբերի 24-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Ըստ razm.info– ի, Դեկտեմբերի 28-ի նա մահացել է հիվանդանոցում: Հայտնի է նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել վետերանին «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ընթանում է հետաքննություն: Հիշեցնենք, որ Հասանովն օրեր առաջ լրագրողներին մանրամասնել էր՝ փորձել է ինքնահրկիզվել
Վարդան Պետրոսյան. «Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները». Hetq.am
Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին:
Բարձրացել էր շենքի տանիք և չէր կարողանում իջնել
Դեկտեմբերի 29-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Վարդանանց փողոցի թիվ 2 շենքի տանիք և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները Ս. Յ.-ին իջեցրել են շենքի տանիքից և տեղափոխվել անվտանգ տարածք: Դեպքի վայրում են գտնվել «1-03» ծառայության աշխատակիցները: ԱԻՆ
Երևանում տեղի ունեցած Mercedes-ի և Opel-ի բախման հետևանքով հրդեհ է առաջացել. shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com – ի, ժամը 22:30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնշի 91 ՏT 091 համարանիշի և 20-ամյա Վահան Մամիկոնյանի
Այրվել է անասնապահական ֆերմայի տանիքը
Դեկտեմբերի 29-ին, ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվում է անասնապահական ֆերմայի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով այրվում է տանիքում կուտակված անասնակեր (մոտ 50քմ): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Էջմիածին հատվածում (1-ին կմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել` 09.40-ին:
Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ. «Ամերիկայի Ձայն»
Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Սիրիայի Հալեպ քաղաքում մարդաշատ շուկաներից մեկի ուղղությամբ իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Այս մասին տեղեկացրել են Սիրիայի հակակառավարական ակտիվիստները, որոնց համաձայն Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից
4 հոգի թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով ժամը 04.04-ին Երևանի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 2 տան բնակիչներ՝ 2002թ. ծնված Հ. Շ.-ն և 1965թ. ծնված Մ. Շ.-ն տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ, իսկ 1968թ. ծնված Կ. Յ.-ն և 1992թ. ծնված Թ. Շ.-ն՝ «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ
Վանաձորում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Թումանյանի, Ճամբարակի, Գորիսի տարածքների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում
REX. Ադրբեջանի քաղաքական իմպոտենցիան բերում է Հանրապետության վախճանին. Ֆահրադին Աբոսզոդա
Ադրբեջանի ամնեզիայով տառապող քաղաքագետներին և վերլուծաբաններին հիշեցնեմ, որ երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնեց, Ադրբեջանի գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը սկսեց միաձայն արտահայտել իրենց ուրախությունը, իրենց «խելագարությունը» հիմնավորելով՝ թե «այդպիսով Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը», «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է թալիշ գիտնական, քաղաքագետ Ֆահրադին Աբոսզոդան՝ անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու Ադրբեջանի պաշտոնական բողոքին:
Երեք շախմատիստներ տեղ գտան լավագույն տասնյակներում
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: 12 տարեկանների խմբում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արամ Հակոբյանից բացի, հաջող հանդես եկան նաեւ հայաստանցի եւս երեք շախմատիստներ: Ճիշտ է, նրանք մեդալներ չնվաճեցին,, սակայն տեղ զբաղեցրին լավագույն տասնյակներում: Արամ Հակոբյանի տարիքային խմբում Շանթ Սարգսյանը 8,0 միավորով պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով
Էշը
Պատվազրկվա՜ծ տեսա ես քեզ-
Ու ոչ մի բան ցավ չի մեղմում,
Հոգոցներն են կուրծքս սեղմում:
Եվ ի՜նչ զարմանք, որ մի հոգոց
Բերնից դուրս գալ չհանդգնած՝
Ուրի՜շ ճամփա գտավ, գնա՜ց:
Սալվադոր Դալի, «Տռելու արվեստը»
Բազմաթիվ զոհեր Հնդկաստանում՝ գնացքում բռնկված հրդեհի պատճառով. «Ամերիկայի ձայն»
Իշխանությունների համաձայն, հրդեհի բռնկման ժամանակ գնացքի ուղևորների մեծ մասը քնած է եղել
ԼՂՀ ԱԳ նախարար. Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի. «Ազատություն»
Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», – նշեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
2013 թվականն արձանագրեց Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Հայաստան–Իրան երկկողմ քաղաքական ու տնտեսական արդյունավետ համագործակցության ձախողում: Մինչդեռ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Իրան տնտեսական եւ քաղաքական կապերի խորացումը առաջնային դեր կունենար տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար: Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը՝ ունենալով