Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի ընկերների հացադուլը դեռ չի գրանցվել, հացադուլավորները չեն տեղափոխվել այլ խուց

Դեկտեմբեր 29,2013 17:51
shant harutyunyan

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի` կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հետ կապված:

Կասկածյալները անմիջապես հայտարարեցին հացադուլ սկսելու մասին:
Հացադուլավորների հարազատները մեր հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտնեցին, որ  վտանգված է ինչպես Շանթ Հարությունյանի, այնպես էլ մյուսների կյանքը:
Հացադուլավորները պահանջել են, որ իրենց տեղափոխեն այլ խուց:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը մեր տեղեկություններով ոչ միայն չի տեղափոխել, եւ նրանց դիմումները չի ընդունել, այլ պատճառաբանել է, որ աշխատանքային օր չէ:
«Միթե աշխատանքային եւ ոչ աշխատանքային օր է ճանաչում մարդու կյանքը»,-հարցնում են նրանք:
Տեղեկացնենք, որ հինգ երեխաների հայրը, ազատամարտիկ Լիպարիտ Պետրոսյանը երկրորդ կարգի շաքարային դիաբետ ունի, մանկուց` աղիքային խոց, նրան հակացուցված է հացադուլը:
հացադուլավորների հարազատները փորձել են դիմեկլ մարդու իրավունքների գրասենյակի արագ արձագանքման խմբին, սակայն այնտեղ նույնպես հանգստյան օր է:
Նշենք, որ միայն Շանթ Հարությունյանն է պահվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան ջան… բա Էդգար Տոնոյանը բան չասեց իմ մասին, քեզ իշումես որ բռնելեին գրելեի քեզ, հիմել քնինչնենիրեն բարտեր անու???

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031