Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարար. Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի. «Ազատություն»

Դեկտեմբեր 28,2013 20:25

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմանը: Նրա խոսքով՝ Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի։ Այն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է և  կոչված չէ, ոչ էլ  ի վիճակի է հետապնդել որևէ քաղաքական հարց․ – «Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել է սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, և ես այսօր չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշումը ենթարկվի փոփոխության»:

«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», – նշել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031