Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 29,2013 11:15

Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Սիրիայի Հալեպ քաղաքում մարդաշատ շուկաներից մեկի ուղղությամբ իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:

Այս մասին տեղեկացրել են Սիրիայի հակակառավարական ակտիվիստները, որոնց համաձայն Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ:

Ակտիվիստների համաձայն, արդեն երկու շաբաթ շարունակվող օդային հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականներով, Սիրիայում արդեն գրեթե երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 հազար մարդ:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031