Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբեր 29,2013 16:07

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։

Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։

Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։

Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ  ծառայության պայմաններին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031