Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով տասնյակից ավելի մարդիկ են մահացել

Դեկտեմբեր 29,2013 16:32

Այսօր՝ դեկտեմբերի 29-ն, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում ուժեղ պայթյունի հետեւանքով 15 մարդ մահացել է, 40-ից ավելի մարդ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել 12:45-ին: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական  ծառայության տեղեկատվության համաձայն՝ պայթյունն իրականացրել է ինքնասպան կին ահաբեկիչը, պայթյունը եղել է կայարանի առաջին հարկում, որտեղ գտել են ինքնասպան կնոջ գլուխը:

Պայթյունը, ըստ ուժային կառույցների, եղել է կայարանի առաջին հարկում` մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչ սարքի մոտ:

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` ահաբեկչական գործողություն և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031