Լրահոս
Օրվա լրահոսը

REX. Ադրբեջանի քաղաքական իմպոտենցիան բերում է Հանրապետության վախճանին. Ֆահրադին Աբոսզոդա

Դեկտեմբեր 28,2013 22:24

Ադրբեջանի ամնեզիայով տառապող քաղաքագետներին և վերլուծաբաններին հիշեցնեմ, որ երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնեց, Ադրբեջանի գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը սկսեց միաձայն արտահայտել իրենց ուրախությունը, իրենց «խելագարությունը» հիմնավորելով՝ թե «այդպիսով Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը», «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է թալիշ գիտնական, քաղաքագետ Ֆահրադին Աբոսզոդան՝ անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու Ադրբեջանի պաշտոնական բողոքին:

«Երբ պարզ դարձավ, որ Եվրասիական միության երկրների ղեկավարները պատրաստ են Հայաստանին ընդունել այդ կազմակերպության մեջ ադրբեջանցի քաղաքական գործիչների և քաղաքագետների հայտարարությունների տոնն արմատապես փոխվեց», – գրում է Աբոսզոդան, – «Վաֆա Գուլուզադեն (ադրբեջանցի քաղաքագետ) նույնիսկ սպառնաց Ռուսաստանին: «Ազադլիգ» -ին տված հարցազրույցում նա ասաց, որ «Հայաստանին Մաքսային միություն ընդունելու դեպքում Ղարաբաղի ապագայի հետ կապված պետք է կոշտ խոսել Ռուսաստանի հետ»… Գուլուզադեն վստահ է, որ «Միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կճանաչի, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական հողերը, նա կարող է Հայաստանին ՄՄ ընդունել»:

Աբոսզոդային հետաքրքրում է, թե ինչու Ադրբեջանը այլևս չի ուզում, որ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, այն դեպքում, եթե «Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը»:

«Ինչպե՞ս է հնարավոր 180 աստիճանով փոխվել այսպիսի կարճ ժամանակահատվածում: Եզրահանգումը մեկն է՝ այս ամենը Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների իմպոտենցիայի պատճառն է, ինչը step by step (քայլ առ քայլ), բերում է այս հանրապետության տրամաբանական ավարտին», – գրում է քաղաքագետը՝ զարմանալով, թե ինչու Ադրբեջանը չի բողոքում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի միանալու դեմ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031