Օրվա լրահոսը

Փոխհրաձգություն Դիլիջանում. տուժողներից մեկը մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թ.-ն: Պարզվել է, որ Ն. Աբգարյանը և Արտավազդ Թ.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին,

Լեւոն Զուրաբյան. «Հետին թվով հայտարարություններն այլեւս ոչ մի հավատ եւ վստահություն չեն ներշնչում». «Չորրորդ իշխանություն»

«Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազային համաձայնագրի շուրջ։ Հնարավոր համարո՞ւմ եք համաժողովրդական մեծ ալիքի բռնկումը», «ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս պատասխանեց. «Ընդհանրապես ԱԺ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն աննախադեպ էին։ Փաստորեն անգամ լրագրողները, ովքեր կոչված են չեզոքություն պահպանել, չդիմացան եւ կատարեցին քաղաքացու իրենց պարտքը։ Կարելի է ասել, որ այսօր Հանրապետական մեծամասնությունը, որն

Նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:  

Ինչ է իրենից ներկայացնում Ղազախստանի այդ «հատուկ կարծիք» ասվածը. «Ժողովուրդ»

Հայաստանը մտնում է իր համար ճակատագրական նշանակություն ունեցող գործարքի մեջ՝ առանց մինչեւ վերջ համաձայնեցնելու այդ գործարքի պայմաններն իր համար ամենակարեւոր խնդրի՝ Ղարաբաղի շուրջ եւ բավարարվելով ընդամենը միջանկյալ, ու ըստ ամենայնի, բանավոր համաձայնություններով

Ռուս փորձագետ. «Ղազախստանի նախագահը ամբողջությամբ իրավացի է». «Հայկական ժամանակ»

Ինչո՞ւ է այդ հարցը այդքան կարեւոր։ Առաջին հերթին, Հայաստանը ընդհանուր սահման չունի ՄՄ անդամ երկրների հետ, ի հավելումն դրան, շատ հաճախ հարց է բարձրացվում՝ ինչպես է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ Մաքսային միությունում լինելու։

Քաղաքական գործիչ լինելը չի ազատում նաեւ «ախմախ» հարցերին պատասխանելու պարտավորությունից. «Ազգ»

Հակառակ պարագայում, իհարկե, կարելի է եւ պատժել, սաստել, կասեցնել, զրկել հավատարմագրերից, բացականչել «արա», վիրավորել, ապակիներ թխկթխկացնել, դավաճաններ փնտրել եւ գտնել, բայց ինչպե՞ս սա անվանել, եթե ոչ` համատարած ջղաձգում, եւ ո՞ւր կտանի մեզ այս ճանապարհը, ճանապարհը, որն ուղղակի գոյություն չունի, քանի որ կա մի ճանապարհ, որը բոլորիս ի վերջո կդարձնի ոչինչ:

Մաքսային ծառայության վերահսկողությունը Հայաստանում իրականացվելու է Մոսկվայից. «Հայկական ժամանակ»

Ստորագրված տասը փաստաթղթերից երեքն էլ վերաբերում են բնական մոնոպոլիաների գործունեությանը։ Սա էլ ուշագրավ է նրանով, որ Հայաստանում բնական մոնոպոլիաները մեծ մասամբ ՌԴ-ին են պատկանում, ինչպես օրինակ՝ երկաթուղին, գազամուղները, էլեկտրական բաշխիչ ցանցերը։

Տոնական գիշերը որոշ ռեստորաններում կա մուտքի գումար. «Հրապարակ»

«Շոու ծրագրին մասնակցելու համար մեկ անձը պետք է վճարի 27 հազար դրամ, իսկ եթե 6 հոգուց անցնում են, գինը նվազում է՝ դառնալով 25 հազար դրամ»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ սնունդն այդ գումարի մեջ չի մտնում

Արմեն Աշոտյան. «Բացարձակ գնահատականները կա՛մ պոպուլիզիմի արդյունք կարող են դիտարկվել, կա՛մ, կներեք, քաղաքական տգիտության». «Առաջին լրատվական» (Տեսանյութ)

Հատված «Առաջին լրատվական»–ին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցից:  – Ձեր ձախողումների մասին չխոսեցիք: Դուք ՀՀԿ փոխնախագահն եք, որը երեքուկես տարի բանակցում էր Եվրոպայի հետ ԵՄ Ասոցացման պայմանագրի շուրջ: Այս տարիներին մենք  ականատես էինք լինում, թե ինչպես են եվրոպական դիտորդներն ամեն անգամ մեկ քայլ առաջ որակում ընտրությունները նախորդներից: Դա արձանագրվեց նաև նախագահական և

Լրագրությունը չի բացառում ողնաշարով քաղաքացի լինել. «Ազգ»

Բայց, իրոք, միթե ավելի կարեւոր չէր Արփի Մախսուդյանի արածը, որն ուղիղ եթերում էր ապահովում բոլոր քաղաքացիների տեղեկացված լինելու եւ քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ ունենալու հնարավորությունը:

Մանվել Բադեյան. «Էդ հավաքվածները հազար երկրի շպիոններ են». «Հրապարակ»

Փոխարեն դավաճանների դեմ պայքարեք, եկել եք հայ-ռուսական հարաբերությունների դեմ եք, յանի բան են հասկանում, մի հատ էլ եկել էին…

Զորի Բալայանի հոգեզավակները. «Ժամանակ»

Երեկ Մոսկվայում ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը: Քարտեզը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Ղազախստանը ստորագրել է «հատուկ կարծիքով», քանի որ այդ երկրի նախագահ Նազարբաևը ստորագրելուց առաջ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում պարզաբանումների կարիք ունի ընդհանուր սահմանի պարագան՝ խնդրի չկարգավորվածության պայմաններում: Հայաստանի իշխանությունները մի քանի շաբաթ շարունակ հայտարարում էին, որ Մաքսային միությանն

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր Գիքորի ղրկած փողերով Նոր տարվա սեղանի համար մի քանի կիլո կոկորդիլոսի միս առներ: Կինը չէր համաձայնվում:

Առողջապահության նախարարությունը պատգամավորից հիմնավորված փաստեր է ակնկալում

«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 19-ին հրապարակված «Պետական պատվեր, թե համակարգված ատկատ» խորագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին` հոդվածում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հիմնավորված փաստեր ներկայացնելու հարցով: Առողջապահության նախարարությունը լիահույս է, որ հարգարժան պատգամավորը հերքում կտպագրի կամ կներկայացնի հիմնավոր փաստեր «կոռուպցիոն երևույթների» վերաբերյալ: Այլապես նախարարությունը ստիպված

Դիլիջանի, Եղեգնաձորի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Դիլիջանի, Եղեգնաձորի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքի  ավտոճանապարհներին տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ

Արշակ Սադոյան. «Գնահատում եմ ծայրաստիճան հակահայաստանյան քայլ». (Տեսանյութ)

ԱԺ եւ ԳԽ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը երկուշաբթի օրը Ազգային ժողովում կայացած «գազային քվեարկությունը» «ծայրաստիճան հակահայաստանյան» քայլ է գնահատում, սակայն չի ցանկանում պիտակավորել որպես «դավաճանություն», այլ միայն՝ «քայլ, որը լավ չի հաշվի առնված իշխանական ուժերի կողմից»: Սակայն պարոն Սադոյանին առավել անթույլատրելի է համարում քվեարկության նման ձեւը՝ «ձեռքերով, առանց բաների», առավել եւս, որ առաջին եւ երկրորդ

Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջ․ ԱՊՀ-ում հումանիտար համագործակցությունը պետք է խորացնել

«ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը միշտ ողջունել է կառուցողական նախաձեռնությունները եւ մեր կողմից մենք էլ ունենք նախաձեռնություններ ոչ միայն երկկողմանի մակարդակի, այլեւ՝ բազմակողմանի»,- դեկտեմբերի 24-ին Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամրջի ընթացքում հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության Արտաքին կապերի եւ սփյուռքի կառավարման ղեկավար Տիգրան Սահակյանը: Հեռուստակամրջի գլխավոր թեման էր «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար», քանի որ սույն թվականի դեկտեմբերի

Անիի նախկին ոստիկանապետի որդին դատի է տվել Վարդան Ղուկասյանին, Aravot.am, Panorama.am կայքերին ու Անժելա Թովմասյանին (Տեսանյութ)

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա  Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատի է տվել  Վարդան Կոլյայի Ղուկասյանին  ու նրա  գրասենյակին, երրորդ անձ «Պանորամա ԷՅ ԷՄ», «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերություններին  և Անժելա Թովմասյանին: Վերջինս պահանջում է  հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից :Բանն այն է, որ Վարդան  Ղուկասյանի գրասենյակը տարածել էր հայտարարություն,  որտեղ, ըստ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամփոփում է տարին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013  թվականի իր համերգաշրջանն սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակում է տարին: Տարեվերջյան համատեղ համերգը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: «Ես շատ եմ կարևորում հայաստանյան իմ համերգները: Ինձ անչափ գրավում են Հայաստանի գույները, բնությունը, մթնոլորտը… Այս համերգին

Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչը Վարդան Մինասյանն է

ՀՖՖ մրցանակաբաշխության արդյունքներով մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը վաստակել է 237 միավոր: Երկրորդ տեղում մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է՝ 115, երրորդում՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ 77: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի

ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի փողոցները լավ ավլելու համար պարգևատրել են նաև Գյումրու հավաքարարներին

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի է  պարգևատրման արարողություն` «Գյումրին 2013 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այսինքն` այն անհատներն ու կառույցները, որոնք  քիչ, թե շատ դերակատարություն են ունեցել այս ծրագրի իրականացմանը, արժանացել են պարգևների ու հուշամեդալների: Իրադարձությանը մասնակից լրագրողների բնութագրմամբ, միջոցառման ամբողջ ընթացքում մեկը մյուսին պարգևատրել

Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ամփոփվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի արդյունքներով  անցնող տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 244 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին նույնպես մեր ընտրանու եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանն (177) ու Արաս Օզբիլիսը (47):   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Դանակահարությո՞ւն, թե՞ ինքնավնասում

Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Արմեն Մանվելյանը գտնվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ահա, թե ինչու ոստիկանությունը չէր կարողացել բերման ենթարկել նրան, կատարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Իսկ թե ինչ հիմքերով, դա հայտնի չէր անգամ մեղադրանքը պաշտպանող դատախազին: Տուժողի մայրն այսօր ինքն էր ներկայացել դատարան եւ

Դիլիջանում վիրավորվածներից մեկը «տեղական հեղինակություն» Նավոն է

Կրակոցների պատճառը հին թշնամությունն է

«Մրցույթը զերծ է քաղաքականությունից». Աշոտ Խաչատրյանը ամփոփում է տարին․ (Ֆոտորաշարք)

2013 թվականը հագեցած եւ հաղթանակներով լի տարի էր Համաշխարհային Գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի համար: Մեծաթիվ հայ գեղեցկուհիներ շնորհիվ հիմնադիր նախագահ Աշոտ Խաչատրյանի` հնարավորություն ունեցան իրենց հմայքն ու գեղեցկությունը ցուցադրել աշխարհի բազմաթիվ ու հեղինակավոր նորաձեւության  եւ գեղեցկության մրցույթ-փառատոններում: Aravot.am-ի հետ զրույցում այդ ամենի մասին տեղեկացրեց հենց ինքը` «Համաշխարհային գեղեցկության եւ

«Աբսուրդի թատրոնը շարունակվում է». Արգիշտի Կիվիրյան․ (Տեսանյութ)

«Ինձ հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն՝ մասնակցելու դատավարական գործողության»,-դեկտեմբերի 24-ին մինչ Հատուկ քննչական ծառայություն գնալը հայտարարեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ իր ՀՔԾ ներկայանալու պատճառը մեկն է. երեկ իրեն Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է գրություն, որտեղ նշվել է՝ իր գործով մեղադրական եզրակացությամբ հանդերձ գործը ներկայացվել է գլխավոր դատախազին եւ նա գործը

Ազգային արխիվը թվայնացնում է կարևոր փաստաթղթերը

Ազգային արխիվն այս տարի մոտ 35.000 փաստաթուղթ է ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա հավաստմամբ՝ տարեկան միջին տվյալը 40.000 է: Ամփոփելով տարին`  պարոն Վիրաբյանն այն բարեհաջող համարեց արխիվի համար: Դա հիմնականում պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ես նկատել եմ, որ գնալով թղթային կրիչով փաստաթղթերը պակասում են,

«Արգենտինայից եկած ծերուկի» եւ «Զվարթնոցի» օդանավակայանի հին շենքի մասին․ (Տեսանյութ)

Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանսպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) այսօր համատեղ նիստում քննարկում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցը: Այդ կառույցը պահպանելու աննպատակահարմարության մասին քանիցս հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի տնօրինությունը:  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունն էլ, ցանկանալով պարզել հանրության տրամադրությունը, դիմել է Հանրային խորհրդին, որի տարբեր ենթահանձնաժողովներ

Интерфакс. Հայաստանի «ճանապարհային քարտեզը» պատրաստ է, Ղրղըզստանինը՝ ընթացքի մեջ. Պուտին

Մոսկվայում այսօր տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական ինտեգրման ծրագրերին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է, իսկ Ղրղըզստանի վրա դեռ աշխատում են:  Հայտնում է ռուսական «Ինետրֆաքս»-ը: «Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է: Գրեթե պատրաստ է նաև Ղրղըզստանի նույնանման փաստաթուղթը:

Կրակոցներից 2 վիրավոր Դիլիջանում

Վիրավորներից մեկին վիրահատում են

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930