Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամփոփում է տարին

Դեկտեմբեր 24,2013 22:36

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013  թվականի իր համերգաշրջանն սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակում է տարին:

Տարեվերջյան համատեղ համերգը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

«Ես շատ եմ կարևորում հայաստանյան իմ համերգները: Ինձ անչափ գրավում են Հայաստանի գույները, բնությունը, մթնոլորտը… Այս համերգին կներկայացնենք նոր ծրագիր: Համերգը կբացենք Աստոր Պիացոլայի «Կոնցերտո դի Ակոնկագուա» ստեղծագործությամբ, որն առաջին անգամ կհնչի Հայաստանում: Եվ, ընդհանրապես, ողջ համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի այն ստեղծագործությունները, որոնք հայտնի չեն հայ հանդիսատեսին»,- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

Համերգին մասնակցում է նաև հայտնի ֆլեյտահար Սառա Ռուլին. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ, որովհետև գիտեմ, թե նա որքան սիրահարված է Հայաստանին ու հայ հանդիսատեսին,- ասում է Սառա Ռուլին,- և ինձ համար շատ կարևոր է հայաստանյան մեր համերգը, որովհետև ծրագիրը, որ պիտի ներկայացնենք, պարզապես ծրագիր չէ: Այն ամբողջովին մշակվել է բանդոնեոնի ու ֆլեյտայի համար և արվել է հատուկ Հայաստանի համերգի համար»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ, ամփոփելով տարին, այն բավականին արդյունավետ համարեց Երիտասարդական նվագախմբի համար: Նա, մասնավորապես, մեծ հաջողություն համարեց նվագախմբի՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային (International Artist Managers’ Association-IAMA)) անդամակցությունը, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի 110-ամյակին և այլն:

Սերգեյ Սմբատյանը չցանկացավ խոսել առաջիկա ծրագրերի մասին, որովհետև, նրա խոսքով, դրանք բազմաթիվ են:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031