Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի փողոցները լավ ավլելու համար պարգևատրել են նաև Գյումրու հավաքարարներին

Դեկտեմբեր 24,2013 21:12

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի է  պարգևատրման արարողություն` «Գյումրին 2013 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այսինքն` այն անհատներն ու կառույցները, որոնք  քիչ, թե շատ դերակատարություն են ունեցել այս ծրագրի իրականացմանը, արժանացել են պարգևների ու հուշամեդալների:

Իրադարձությանը մասնակից լրագրողների բնութագրմամբ, միջոցառման ամբողջ ընթացքում մեկը մյուսին պարգևատրել են` մշակույթի նախարարը  նախարարության ոսկե մեդալն է հանձնել Շիրակի մարզպետին ու  քաղաքապետին,   Շիրակի մարզպետը` «Շիրակի մարզպետարանի հուշամեդալ   է հանձնել  մշակույթի նախարարին ու  Գյումրու քաղաքապետին, Գյումրու քաղաքապետն էլ` Գյումրու կլկլան բաժակն է նվիրել մշակույթի նախարարին: Իհարկե, փոխադարձ պարգևատրումները սրանով չեն ավարտվել, պարգևատրվել են Գյումրու փոխքաղաքապետը, քաղաքապետի խորհրդականները, բաժնի որոշ պետեր: Լրագրողները այդ միջոցառումը   կատակով բնութագրում են մի քանի  տողով. «Ես քեզ, դու` ինձ»: Ըստ նրանց, սա իրենց պրակտիկայում հանդիպած ամենազավեշտալի մշակութային միջոցառումն էր: Բանը հասել է նրան, որ Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը, իր անուն-ազգանունը ընթերցելով, ինքն իրեն պարգևատրել է: Այդ նույն պաշտոնյան այնքան է հուզվել, որ Շիրակի մարզպետին՝ Ֆելիքս Ցոլակյանին դիմելու փոխարեն Ցոլակ Ֆելիքսյան է դիմել:

Իսկ վերջում սկսվել է ծրագրի ամենաինքնատիպ, չլսված ու չտեսնված մասը. Գյումրու քաղաքապետարանը սկսել է իր աշխատակիցների պարգևատրումները: Մշակույթի նախարարի հանդիսավոր ներկայությամբ պարգևատրել են  անգամ  քաղաքապետարանի քարտուղարուհիներին ու պահակներին,  ինչպես նաև աղբատարների վարորդներին ու քաղաքի հավաքարարներին` մշակութային մայրաքաղաքի փողոցները լավ մաքրելու համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մամիկոն says:

    Երբ ամեն մի խոսք ավելորդ է, սա այդ դեպքերից մեկն է

  2. Հայկ says:

    Ողբամ բախտդ Գյումրի ջա, էս ով է քեզի ղեկավարում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031