Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Էդ հավաքվածները հազար երկրի շպիոններ են». «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2013 10:50
badeyan

Հատված «Եվրոստան ույուտի» սեփականատեր Մանվել Բադեյանի հարցազրույցից:

Լավ, իսկ որ չքվեարկեիք, ի՞նչ էր Ձեզ սպասվում։ Ձեր կուսակցության ղեկավարն ինչպե՞ս կվարվեր Ձեզ հետ։

– Իսկ եթե ես փողոցում մարդ խփեի, ի՞նչ կանեին, իհարկե, կպատժվեի, եթե սխալ բան անեի։ …Եվ հետո, կուսակցության ղեկավարը չի պարտադրել, թե ինչ անենք, ինչպես քվեարկենք։ Ես իմ համոզմունքի համաձայն եմ քվեարկել, սեփական զարգացման եւ ոչ միայն տնտեսության, այլեւ ընդհանրապես Ռուսաստանի:

Գուցե Ձեր բիզնեսին վտա՞նգ կար, գուցե դրանո՞վ են Ձեզ ստիպել, սպառնացել։

– Էդ ենթադրություններդ որտեղի՞ց են։ Այ, էդ հիմար մարդկանց դատողությունները, փոխանակ պրովոկացիա համարես, փորձում

ես իմ վզին փաթաթել եւ դա համարում ես նորմա՞լ։ Էդ սերիայից ա, որ

եթե դու վատ բան անես, ի՞նչ կլինի։ Նույնը կարելի ա քեզ հղել, չէ՞, էդ

հարցը։ Էդ եմ ասում՝ մի քիչ էթիկա ունեցեք։ Ախր, մեղք եք, ձեր հեղինակության մասին մտածեք, մի խելոք հարց չտվեցիք, ձեր ապագայի,

պրոֆեսիոնալ աճի մասին մտածեք…

Հիմա սպառնալիք կա՞ր Ձեր բիզնեսին, թե՞ ոչ։

– Իհարկե՝ չէ, իսկ դու, ինչ է, ակնկալում էիր, որ ես ուրիշ պատասխա՞ն պիտի տայի։ Իսկականից մտածում էիր, որ կարող ա ըտենց բան եղած լինի, ես ուրիշ բա՞ն ասեի։

Պարոն Բադեյան, Ձեզ, փաստորեն, հետ չպահեց անգամ հազարավոր մարդկանց՝ ձեր հասցեին «դավաճան» որակումը։

– Ո՞ւր էր ընդեղ հազարավոր, 200 հոգի հազիվ ըլնեին, էդ ա

դրանց ռեսուրսը, իսկ միլիոնավոր մարդիկ շատ կողմնակից են, որ

մենք Ռուսաստանի հետ մտնենք Տամոժնի սայուզ։ Էդ հավաքվածները հազար երկրի շպիոններ են, ինչի դուք չգիտե՞ք նրանց մասին։

Եթե համաձայնագիրը լավն է, ինչո՞ւ էին մարդիկ ձեզ դավաճաններ ասում։

– Որովհետեւ իրանք են դավաճան, որովհետեւ իրանց դրսից ֆինանսավորում են, շատ լավ գիտենք։ Փոխարեն դավաճանների դեմ պայքարեք, եկել եք հայ-ռուսական հարաբերությունների դեմ եք, յանի բան են հասկանում, մի հատ էլ եկել էին…

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031