Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ազատեկցիների խնձորն այնքան մանր է, որ ամաչում են շուկա տանել
Ջրի բացակայության պատճառով գյուղացիներն իրենց խնձորը 30 դրամով վերամշակող գործարաններին են հանձնում Կարկտահարությունից, ցրտահարությունից առավել այսօր գյուղացու համար խնդիր է ոռոգման ջրի հարցը: «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում Արմավիրի, Ապարանի, Եղվարդի, Արարատի, Արտաշատի, Վայոց ձորի եւ այլ համայնքների բնակիչներից, որոնց բերքը փչանում է ոչ այնքան բնական աղետներից, որքան ջրի բացակայությունից: Այսօր մի շարք համայնքների՝ Վերին
Բուժքույրերը՝ առողջապահության նախարարին
Հուլիսի 30-ին տեղեկացանք, որ պոլիկլինիկաների տեղամասային բուժքույրերի աշխատավարձը անցյալ տարվա գազի վարձավճարի բարձրացմամբ պայմանավորված՝ բարձրանալու է ընդամենը 10 տոկոսով՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տված 40 տոկոսի խոստման փոխարեն: Գրանցված մեկ բնակչի հաշվով այդ բարձրացումը կազմեց 37 դրամ՝ նախկին 33-ի փոխարեն: Մի քանի ամիս առաջ բնակչության թիվը հաշվարկների արդյունքում նվազեց, ինչի հետեւանքով պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը շուրջ
Պարի պետականի աշխատավարձը բարձրացել է
Անսամբլն էլ հրաժարվել է արձակուրդից՝ զբոսաշրջային սեզոնին համերգներ ունենալու նպատակով Հայաստանի պարի պետական անսամբլը հիմնադրման օրվանից (1958թ.) ընդամենը մեկ տարի անց սկսել է հյուրախաղային գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս: Կոլեկտիվի ներկայացրած տղամարդկանց կրակոտ, կանանց քնարական պարերը ժամանակին ջերմորեն են ընդունվել արաբական երկրներում, Ամերիկայում եւ Եվրոպայում: Ժամանակին ամերիկյան քննադատները նշել են, որ հայ պարողներն ու երաժիշտները պարզապես
Ալիևի՝ Կարեն Պետրոսյանի սպանության արձագանքին զուգահեռ. «Հայի հարց, թուրքի պատասխան»
«Մենք էլ ենք գերի վերցրել, բայց այդպես որևէ մեկի հետ չենք վարվել»,-անդրադառնալով Ադրբեջանում հայտնված չինարեցի Կարեն Պետրոսյանի մահվան փաստին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այնուհետև իր մտահոգությունը հայտնեց ու շեշտեց. «Եթե գերի է ընկել, թեկուզ դիվերսանտ էլ լիներ, ծեծելով ու խոշտանգելով չեն սպանում: Ուստի պիտի դիմենք բոլոր միջազգային կազմակերպություններին կամ շահագրգիռ
«Առավոտը» նավապետներ էր ստեղծում»
«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Լույս» հեռուստաընկերության տնօրեն Ոսկան Մամիկոնյանը «Հարցազրույցը կանենք մեզ մոտ»,- ի պատասխան իմ հարցին, թե որտեղ հարմար կլինի հանդիպել «Առավոտցիներ» շարքի հերթական հրապարակման հարցազրույցն անելու համար, հեռախոսի մյուս կողմից ասաց Ոսկան Մամիկոնյանը՝ նկատի ունենալով «Առավոտի» խմբագրությունը: Հաջորդ օրն արդեն մտնելով «Առավոտ»՝ ջերմ ու հարազատ միջավայր, ողջագուրվելով իր ընկերների հետ՝ նկատեց, որ
Նախարարի շնորհակալագրեր` «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի կազմակերպիչներին
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը լավագույն ձեւով կազմակերպելու եւ անցկացնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ շնորհակալագրեր հանձնեց նախարարության մի շարք աշխատակիցների եւ այդ գործում լուրջ դերակատարություն ունեցած անհատների: Դիմելով ներկաներին` նախարարը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիքը» տարվա կտրվածքով նախարարության ոչ միայն լավագույն մարզական միջոցառումներից
Ուղիղ միացում. Ալեքսանդր Արզումանյանը եւ Արա Պապյանը՝ «Դեմ առ դեմ»
Ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի եւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի հետ: Թեման՝ Սոչիում նախագահների հանդիպման արդյունքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Կարեն Վրթանեսյան. «Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի՝ այգի մշակելն ազգային անվտանգության հարց է»
Կարեն Վրթանեսյանը համարում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է հասկանա, որ հասարակությունից կտրված չէ
Կամո Հովհաննիսյան. «Ադրբեջանի նոր ՊՆ-ն իր բախտն է փորձում»
ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը` սահմանային լարվածության մասին
Կյանքից հեռացել է բանաստեղծուհի Մետաքսեն
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարություն
«Էրդողանը չարյաց փոքրագույնն է»
Թուրքագետ Արտակ Շաքարյանը վստահեցնում է, որ Թուրքիայում ընտրողների 90 տոկոսը համաձայն չէ Հայաստանի հետ որեւէ կերպ զիջումների գնալուն
Կարեն Վրթանեսյան. «Ադրբեջանի նպատակն է, որ մեր մոտ օրհասական իրավիճակի տպավորություն լինի»
Կարեն Վրթանեսյանը համարում է, որ սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանը մեծ քանակով կորուստների փաստն ընդունել է
Սոչիում Սերժ Սարգսյանի պահվածքին խստությո՞ւնն էր պակասում
«Մեջքները շտկելու են, նորից թրքավարի ստորություն են անելու, քանի որ նրանք ստորություն ունեն, ընկնելուց կոշիկ են լիզում, հետո սպանում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա առանձնապես մեծ հույսեր չի կապում, որ այս հանդիպումից հետո իրավիճակը մեծապես կփոխվի ու նշում. «Եթե մենք մեր հայրենիքի արևելյան
Թուրքագետ. «Էրդողանը ցանկանում է դառնալ Պուտինի նման ավտորիտար վերահսկողություն ունեցող նախագահ»
Թուրքագետը վստահեցնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դառնալով նախագահ, զբաղեցրել է ավելի թույլ պաշտոն
Կարեն Բեքարյան. «Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը»
«Իհարկե, շատ դրական է եւ լավ, որ ցանկացած հանդիպում կբերի իր հետ որոշակի լիցքաթափման հնարավորություն»,- «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Սոչիում երեկ կայացած նախագահներ Սարգսյանի, Պուտինի եւ Ալիեւի հանդիպման մասին https://www.president.kremlin.ru/news/46427, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: Ապա անդրադառնալով հանդիպման արդեն բովանդակային մասին`ասաց. «Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ ադրբեջանական հոխորտոցը Բաքվից գալով՝ պաշտոնական
Այլևս իրավունք չունենք խաբվելու միամիտ-անմիտ երազներով
Ղարաբաղա-ադրբեջանական, կամ ինչպես մեզանում հաճախ ասում են՝ Արցախյան պատերազմի ժամանակ կնոջս եղբայրը՝ Սամվելը Բերդաձորի (Շուշիի շրջան) կամավորներից է եղել։ Այդ տարիներին ազերիները խորհրդային ռուս զինվորների օժանդակությամբ խուժել են Բերդաձորի ենթաշրջան, զավթել բնակիչների ունեցվածքը, տերերին դարձրել փախստական… Սակայն այդ մասին չէ խոսքը։ Ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել էր Սամվելը։ Մեր տղաների դիակները հողին հանձնելու ժամանակ նկատել
Կարեն Բեքարյան. «Ադրբեջանին ուղղված իր շոյանքներում Արեւմուտքը չափն անցավ»
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանային վերջին զարգացումների արտաքին ազդակների մասին, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը նկատեց, որ ուկրաինական զարգացումների ֆոնին կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանն Արեւմուտքի համար սկսեց դիտարկվել որպես այլընտրանք: Իսկ սա բերեց նրան, որ Ադրբեջանը ավելի ցինիկ կեցվածք ընդունեց, սկսեց իրեն զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, ում ամեն
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Police.am կայքի տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողներն օրերս Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սամվել Է.-ին, որը 2004 թ. հուլիսի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Քրեական գործ` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել
Ինչո՞ւ են երաժշտական և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները դանդաղ ընթանում
«Կոտայքի մարզի 13 համայնքներում գործող երաժշտական և արվեստի 21 դպրոցներից միայն 8-ն են բավարար վիճակում»,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տիկին Պողոսյանը երեկ՝ օգոստոսի 10-ին, Կոտայքի մարզ շրջայցի շրջանակներում եղավ Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում (ք. Աբովյան), որտեղ հանդիպում-քննարկում ունեցավ մարզի՝ գեղարվեստական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենների հետ: Մշակույթի նախարարը բացատրեց, թե ինչու է
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
Ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին, 1950 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ բաց դռնից մտնելով իրեն պատկանող Արզնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 28 տուն` միջանցքից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է 40.000 դոլարին համարժեք դրամ և ոսկյա զարդեր` 1.000.000 դրամ արժողությամբ: Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական և
Կարեն Բեքարյան. «Ադրբեջանն իր առջև դրված ոչ քաղաքական, ոչ ռազմական պլանները չկարողացավ իրականացնել»
«Ես մնում եմ այն մտքին, որ Ալիևի իշխանությունը որոշակի ցայտնոտի մեջ է և վախ ունի: Եթե իշխանական վարչակազմը իրեն հանգիստ չի զգում, ապա ուշադրության շեղումը սեփական խնդիրներից կատարում է ի հաշիվ Ղարաբաղյան իրավիճակի լարման»,- «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը`հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունը
Ծեծելով սպանված ազատամարտիկի ընտանիքին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում. 1in.am
Վերջերս ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Ջունգլի՝ Գևորգ Սարգսյանի քույրը օրերս գնացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի համատիրություն, որտեղ աշխատում է Վարդանի քույրը, և ապրում է նրա ընտանիքը, ու հայտարարել, որ ինքն այնտեղից չի հեռանա, մինչև հաշվեհարդար չտեսնի Վարդանի ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք փորձում են իր եղբորը և մյուս հարազատներին բանտ նստեցնել: Վարդան
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը
Օգոստոսի 11-ին, ժամը 10.30-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ): Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը,: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի
Քաղաքագետ. «Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքրացավ» (տեսանյութ)
Քաղաքագետ Արամ Մանուկյանը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ի՞նչ տվեց Սոչիում ՀՀ-Ադրբեջան-ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը, պատասխանեց, որ եթե հաշվի առնենք, որ հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չեզոքացվի, ապա այդ առումով. «Կարելի է որոշակի հաջողություն արձանագրել պատերազմի կանխարգելման առումով, քանի որ կողմերը վերստին հանդես եկան հայտարարությամբ, որ իրենք կողմ
Ստեփան Մարգարյան. «Պուտինը կարողացավ «խաղաղ կարգավորումը» պոկել Ալիևի բերանից»
«Ինֆորմացիան ամբողջական չէ, բայց Սոչիի հանդիպումը ինքնին շատ կարևոր է, որովհետև այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, չենք ունեցել սկսած 1994-ից: Կարևոր էր, որ կողմերը, մանավանդ, Ադրբեջանի նախագահը շեշտեց, որ կարևորում է խաղաղ կարգավորումը»,-Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահը կարողացավ «խաղաղ կարգավորումը»
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ:
22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի Օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է


















































