Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում վիրավորվածներից մեկը «տեղական հեղինակություն» Նավոն է

Դեկտեմբեր 24,2013 20:36

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց,որ դեկտեմբերի 24-ին  Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի  պատճառը եղել է   նախկինում ունեցած    անհաշտ հարաբերությունը: Մեր տեղեկություններով՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է  քրեական գործ, կատարվում է քննություն:

Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը: Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնում ընթանում է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանի վիրահատությունը:

Վերջինս  Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր  Արմեն Աբգարյանի եղբոր   որդին է:  2011թ. հուլիսին  Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում ծագած վիճաբանության ժամանակ Նավասարդ Աբգարյանը  իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ  էր արձակել:  Նա այդ դեպքից հետո  ամիսներ շարունակ գտնվում էր հետախուզման մեջ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031