Օրվա լրահոսը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամփոփում է տարին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանն սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակում է տարին: Տարեվերջյան համատեղ համերգը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: «Ես շատ եմ կարևորում հայաստանյան իմ համերգները: Ինձ անչափ գրավում են Հայաստանի գույները, բնությունը, մթնոլորտը… Այս համերգին
Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչը Վարդան Մինասյանն է
ՀՖՖ մրցանակաբաշխության արդյունքներով մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը վաստակել է 237 միավոր: Երկրորդ տեղում մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է՝ 115, երրորդում՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ 77: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի
ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի փողոցները լավ ավլելու համար պարգևատրել են նաև Գյումրու հավաքարարներին
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ տեղի է պարգևատրման արարողություն` «Գյումրին 2013 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այսինքն` այն անհատներն ու կառույցները, որոնք քիչ, թե շատ դերակատարություն են ունեցել այս ծրագրի իրականացմանը, արժանացել են պարգևների ու հուշամեդալների: Իրադարձությանը մասնակից լրագրողների բնութագրմամբ, միջոցառման ամբողջ ընթացքում մեկը մյուսին պարգևատրել
Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ամփոփվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի արդյունքներով անցնող տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 244 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին նույնպես մեր ընտրանու եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանն (177) ու Արաս Օզբիլիսը (47): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դանակահարությո՞ւն, թե՞ ինքնավնասում
Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Արմեն Մանվելյանը գտնվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ահա, թե ինչու ոստիկանությունը չէր կարողացել բերման ենթարկել նրան, կատարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Իսկ թե ինչ հիմքերով, դա հայտնի չէր անգամ մեղադրանքը պաշտպանող դատախազին: Տուժողի մայրն այսօր ինքն էր ներկայացել դատարան եւ
Դիլիջանում վիրավորվածներից մեկը «տեղական հեղինակություն» Նավոն է
Կրակոցների պատճառը հին թշնամությունն է
«Մրցույթը զերծ է քաղաքականությունից». Աշոտ Խաչատրյանը ամփոփում է տարին․ (Ֆոտորաշարք)
2013 թվականը հագեցած եւ հաղթանակներով լի տարի էր Համաշխարհային Գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի համար: Մեծաթիվ հայ գեղեցկուհիներ շնորհիվ հիմնադիր նախագահ Աշոտ Խաչատրյանի` հնարավորություն ունեցան իրենց հմայքն ու գեղեցկությունը ցուցադրել աշխարհի բազմաթիվ ու հեղինակավոր նորաձեւության եւ գեղեցկության մրցույթ-փառատոններում: Aravot.am-ի հետ զրույցում այդ ամենի մասին տեղեկացրեց հենց ինքը` «Համաշխարհային գեղեցկության եւ
«Աբսուրդի թատրոնը շարունակվում է». Արգիշտի Կիվիրյան․ (Տեսանյութ)
«Ինձ հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն՝ մասնակցելու դատավարական գործողության»,-դեկտեմբերի 24-ին մինչ Հատուկ քննչական ծառայություն գնալը հայտարարեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ իր ՀՔԾ ներկայանալու պատճառը մեկն է. երեկ իրեն Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է գրություն, որտեղ նշվել է՝ իր գործով մեղադրական եզրակացությամբ հանդերձ գործը ներկայացվել է գլխավոր դատախազին եւ նա գործը
Ազգային արխիվը թվայնացնում է կարևոր փաստաթղթերը
Ազգային արխիվն այս տարի մոտ 35.000 փաստաթուղթ է ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա հավաստմամբ՝ տարեկան միջին տվյալը 40.000 է: Ամփոփելով տարին` պարոն Վիրաբյանն այն բարեհաջող համարեց արխիվի համար: Դա հիմնականում պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ես նկատել եմ, որ գնալով թղթային կրիչով փաստաթղթերը պակասում են,
«Արգենտինայից եկած ծերուկի» եւ «Զվարթնոցի» օդանավակայանի հին շենքի մասին․ (Տեսանյութ)
Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանսպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) այսօր համատեղ նիստում քննարկում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցը: Այդ կառույցը պահպանելու աննպատակահարմարության մասին քանիցս հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի տնօրինությունը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունն էլ, ցանկանալով պարզել հանրության տրամադրությունը, դիմել է Հանրային խորհրդին, որի տարբեր ենթահանձնաժողովներ
Интерфакс. Հայաստանի «ճանապարհային քարտեզը» պատրաստ է, Ղրղըզստանինը՝ ընթացքի մեջ. Պուտին
Մոսկվայում այսօր տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական ինտեգրման ծրագրերին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է, իսկ Ղրղըզստանի վրա դեռ աշխատում են: Հայտնում է ռուսական «Ինետրֆաքս»-ը: «Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է: Գրեթե պատրաստ է նաև Ղրղըզստանի նույնանման փաստաթուղթը:
Նոր մանրամասներ՝ դատարանից փախուստի դիմած կալանավորի մասին
Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի դիմած 23-ամյա Ռոբերտ Ջիվանի Մուրադյանին: Պարզվում է, որ երեկ դատարանը քննել է վերջինիս նկատմամբ սանկցիա կիրառել-չկիրառելու հարցը, դատը ավարտվելուն պես, երբ ոստիկանները երիտասարդին ուղեկցել են բակ` կալանավորների մեքենա նստեցնելու ու Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, նա դիմել է փախուստի` վազելով դատարանին հարակից Տեքստիլ
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվե՞ց
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպման ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», սակայն այնուհետև «ճանապարհային քարտեզի» մասին լուրը հանվեց, հետո նորից դրվեց: Կայքը նշում է, որ hանդիպումը սկզբում անցել է նեղ կազմով, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,
Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ
Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր դիմելու են ԱԺ քարտուղարություն՝ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցով: Քիչ առաջ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները դիմումը հանձնել են: Ընդդիմադիրներն ակնկալում են, որ ամսի 26-ին, ժամը 15.00-ին, խորհրդարանի 334 սենյակում հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ կգումարվի: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր
ՌԴ Միասնական տնտեսական տարածքին ՀՀ-ի միանալու միջոցառումների «ճանապարհային քարտեզն» ընդունվեց
Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
«Փաստինֆո»․ «Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման ուղղությամբ ապրիլի 3-ից հետո տեղաշարժ չի եղել»
Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դիմել է վճռաբեկ դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերանայման վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու: Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ վերջին որոշումը դատարանը կայացրել է նոյեմբերի 18-ին` 2 ամիս ժամկետով: Սահմանված ժամկետն ավարտվում
2013 թվականի քաղաքական արդյունքները
Ավարտին է մոտենում 2013 թվականը: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ներկայացնել անցնող տարվա քաղաքական խորհուրդը Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա ստիպված եմ արձանագրել. տարին բացահայտեց ժամանակակից հայոց պետականության խոցելիությունն ու ամլությունը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում մեր քաղաքական ընտրանու լիակատար սնանկությունը: Տարին բացահայտեց և հանրությանը ի ցույց դրեց այն դաժան իրողությունը, որ Հայաստանի այսօրվա կառավարիչներին ոչ
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն
Էդուարդ Շարմազանով. «ԲՀԿ-ում ցրտից կորցրել են հիշողությունը»
«Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը սթափվեր, դանակը ոսկորին է հասնում արդեն, չէր կարելի….»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում , անդրադառնալով երեկ խորհրդարանում՝ «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ տեղի ունեցածին, ասել էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ԲՀԿ-ական պատգամավորի կոչի առիթով ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Կարծում եմ, նա պետք է սթափության
Kyiv Post. Ուկրաինայի վարչապետը Մաքսային միության ոչ մի պայմանագիր չի ստորագրի Մոսկվայում
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը այսօր Մոսկվա կատարած այցի շրջանակներում ոչ մի պայմանագիր չի ստորագրի, հայտնում են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից: Հաղորդում է «Կիև Փոստը»: Մամուլի ծառայությունը հերքել է ավելի վաղ տարածված լուրերը, թե Ազարովը Մաքսային միության վերաբերյալ 60 համաձայնագիր է ստորագրելու: «Այդ տեղեկությունները [60 համաձայնագրերի հետ կապված] 100% կեղծիք են: Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը ոչ
Արգիշտի Կիվիրյանին մեղադրում են կեղծ մատնության մեջ
Այսօր Արգիշտի Կիվիրյանին կանչել էին հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): Քիչ առաջ Արգիշտի Կիվիրյանը դուրս գալով ՀՔԾ-ից, հայտնեց, որ իրեն ներկայացրել էին արձանագրություն՝ կեղծ մատնության կապակցությամբ, որը Կիվիրյանն ու իր փաստաբանը հրաժարվել են ստորագրել: Մանրամասները՝ քիչ անց: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին`ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ
Արթուր Նալբանդյան. «Արտագաղթի ցուցանիշները բարձր են հատկապես Վանաձորում»
Լոռու մարզպետն անդրադառնում է արտագաղթի պատճառներին:
2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները: Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 – ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի
Դիմել է ՀՔԾ պետին` Սուրիկ Խաչատրյանին ձերբակալելու պահանջով
Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: «Հարգելի’ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը (Տեսանյութ)
10 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14 վարորդ մեքենա վարելիս ծխել է, իսկ 22-ը` երթևեկել առանց փաստաթղթերի ՀՀ ոստիկանություն
Ազատ Արշակյանը չի փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
«Եթե հետ գնանք ու թեկնածուների նույն ցուցակը դրվի, ես նորից կընտրեմ Սերժ Սարգսյանին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք չի՞ փոշմանել, որ ընտրել է Սերժ Սարգսյանին, հատկապես այն համատեքստում, որ հայտարարում է, թե «դժգոհ է իշխանությունից», այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Պարոն Արշակյանը նաև նշեց երկրորդ պատճառը, թե ինչու է ընտրել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանին ընտրել եմ
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի նիստը: Օրակարգում ներառված էր երկու հարց: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի համահեղինակ Տիգրան Սարդարյանը ներկայացրեց ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Ըստ օրինագծի հեղինակների՝ հեծանվորդների եւ մոպեդների վարորդների անվտանգությունն ապահովելու համար պետք է կարգավորել օրենսդրական դաշտը եւ խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի
Ռուս երկրպագուհինե՞րն են լավը, թե՞ ամերիկացի (Ֆոտոշարք)
Աշխարհում ընդունված է, որ թիմերը ոչ միայն ֆան ակումբներ են ունենում, այլեւ հատուկ աջակցողների խումբ, որտեղ հիմնականում ընդգրկվում են տվյալ մարզաձեւի սիրահար գեղեցկուհիները: Ու հաճախ հանդիսականները գնահատում են ոչ այնքան մարզիկների մրցելույթները, որքան աջակցող խմբերի աղջիկների գեղեցկությունը: Ներկայացվող լուսանկարներում ներկայացված են ամերիկացի եւ ռուս աղջիկները, որոնք ընդմիջումներին աջակցում են ԲԿՄԱ, «Դենվեր» բասկետբոլային ակումբներին, ինչպես նաեւ