Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»․ «Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ». «Amnesty International»

«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, որոշ վերլուծաբաններ համարում են անցանկալի անձի երկրից վտարելուն նման հատուկ գործողության հետ: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, թե Խոդորկովսկիի ազատ արձակման հետ կապված ամբողջ գործընթացը, որը ոմանք «հատուկ

Հրանուշ Խառատյան. «Փշրանքներից էլ ենք զրկվում» (Տեսանյութ)

«Եթե մի պայմանագիր Ռուսաստանին իրավունք է տալիս ինքնուրույն տնօրինել գազի մատակարարման բոլոր հեռանկարները Հայաստանում, ապա սա պարզ դավաճանություն է»,- այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նույնպես միացել էր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ օրենքով

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։  Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։ Ծրագրում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`   Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ` • Օդի առավելագույն ջերմաստիճան

Բագրատ Ասատրյանը` գազի խնդրի վերաբերյալ. «Սա քրեական հանցագործություն է, որով պիտի զբաղվեր դատախազությունը»

«Եթե կա մի ընկերություն, որն ունի պարտքեր՝ թող սնանկ ճանաչվի, ինչո՞ւ ես և դու պիտի վճարենք այդ պարտքերի համար»,-խոսելով Հայաստանի կուտակած գազի պարտքի մասին՝  այսպես արտահայտվեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա փաստեց, եթե ՀՀ-ում սովորական քաղաքացին գազի պարտք ունենար, նրան մեկ ամիս հետո կոչնչացնեին, կվտարեին: Պարոն Ասատրյանը վրդովվեց. «Մենք նրանց եկամուտների համար

РИА Новости. Հայաստանը Ղրղըզստանից շուտ կարող է մտնել Մաքսային միություն. Պուտինի խորհրդական

Հայաստանը կարող է Մաքսային միություն ավելի շուտ մտնել, քան Ղրղըզստանը. անդամակցության աշխատանքները «շատ արագ են ընթանում», հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նշեմ, որ փորձագետները բավական ակտիվորեն ուսումնասիրում են հայկական դիմումը, շատ արագ տեմպերով: Նույնիսկ ինչ-որ չափով առաջ են անցել Ղրղըզստանի հետ տարած և տարվող աշխատանքներից», – ասել է Ուշակովը:

Լուլու. «Կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք չունի» (Տեսանյութ)

«Չգիտեմ` իրենք իրենց մեջ ինչ պարտավորություններ ունեն, բայց դրա կրողը մենք ենք` հասարակ ժողովուրդը: Իրենց ցանկացած քմահաճույքի համար պարտավոր ենք աշխատել ու այնպես անել, որ իրենք լավ ապրեն»,- ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` (Լուլուն), որը այսօր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող քաղաքացիներին էր միացել: Նա նաեւ ասաց,

Ոստիկանները հայտնաբերեցին կնոջ դրամապանակը գողացողին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գայանե Հ.-ն և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում, թիվ 44 երթուղային միկրոավտոբուսից իջնելիս, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, 1.000 ռուբլի և 260 դոլար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի

«Վստահություն չունենք, գնա ստեղից». Ցուցարարները` Արմեն Ռուստամյանին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր կոչ արեց համաձայնեցված գործել. իրար հակասող բաներ չանել, որովհետեւ այն կթուլացնի իրենց պայքարը. «Ինչ հնարավոր էր այսօր արեցինք: Այս պայքարը երկարատեւ է լինելու: Եկեք իրար չմեղադրենք: Մենք իրար հետ կհամաձայնեցնենք: Առաջին անգամ է ստեղծվել լուրջ հնարավորություն, ոչ իշխանական քաղաքական ուժերով մշակված ծրագրով գնալու ենք առաջ: Ինչ արել ենք՝ ճիշտ

406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Կապանցիները բողոքում են. «Սառած ճանապարհներով ու մայթերով տեղաշարժվել գրեթե հնարավոր չէ»

Սառած ճանապարհների հետեւանքով՝ Կապանի մի շարք բնակիչներ սայթաքել ու կոտրվածքներ են ստացել, այժմ հիվանդանոցում են գտնվում:

Սուքիաս Ավետիսյան. «Իրանք սխալ են մեկնաբանում»

«Հաշվիչ հանձնաժողովը ոչ որեւիցե որոշում է կայացրել, ոչ էլ հանձնաժողովի նիստ է հրավիրել, որ դրա հետ կապված քվորումի խնդիր առաջանա»,- Aravot.am-ի հետ զրույցում հակադարձելով ընդդիմադիրների այն մեղադրանքներին, որ «գազային համաձայնագրերի» հարցով այսօր կայացած բաց քվեարկության ժամանակ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը  չէր համապատասխանում օրենքին: Վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ եւ 24-րդ հոդվածների համապատասխան կետերը՝ Հաշվիչ հանձնաժողովի նախագահն արձանագրում

Զարուհի Փոստանջյան. «Պաշտոնական կեղծիք` ԱԺ նախագահի կողմից» (Տեսանյութ)

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է` ԱԺ պատգամավորների քվեարկության էլեկտրոնային քարտերն ապահով տեղում են: Այսօր միանալով ԱԺ-ի դիմաց բողոքող քաղաքացիներին, նա ասաց, որ  «Այս պահի դրությամբ, այն քվեարկությունը, որ ԱԺ-ում իրականացրել են, անցել է  օրենքների խախտումներով: Դա կոչվում է պաշտոնական կեղծիք, որը կայացվել է ԱԺ նախագահի կողմից»: Տիկին Փոստանջյանը նաեւ հավաքվածներին ասաց, որ

«Լուրջ ընդդիմություն չկա». Ա1+

Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը կկարողանա հասարակական դժգոհությունը վերածել քաղաքական գործընթացի։ Վստահ է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, եւ առաջիկա 4 տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի. «Արդեն 20 տարի է՝ լեգիտիմ ուժ չի ձեւավորվել եւ տասնյակ տարիներ էլ կարող է այդպես շարունակվել»։ Սակայն վստահ է,

ՀԵՀ-ը արդյունավե՞տ է ծախսել բուհերի տրամադրած գումարները

«Հիմնադրամը երիտասարդների համար հոգեհարազատ միջավայր է, որտեղ հավասարը հավասարին կարող են ծրագրեր ներկայացնել, իրականացնել այդ ծրագրերը»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ պիտի երիտասարդը վստահի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր տարբեր կազմակերպություններ փորձում են ուղղորդել երիտասարդությանն, այսպես պատասխանեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Այնուհետև շեշտեց. «Բացի ծրագիր իրականացնելը, այն կազմակերպել է պետք` հաշվի

Փաստաբանները քննարկել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ փաստաբանների պալատը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմակերպել են քննարկում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի որոշ հիմնախնդիրները» թեմայով: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ քրեական օրենսգրքի նոր նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս լավ օրենք ներկայացնել, սակայն ոլորտի

ՀԱԿ պատգամավոր. «Այսօր ականատես դարձանք օրենքների կոպտագույն ոտնահարմանը»

Ակտիվիստներից շատերը նրա խոսելու ընթացքում հակադարձում էին. «Արդեն ուրիշ բաներ ես խոսում»:

«Ուշադիր լսեք եւ մի’ խանգարեք»,- կոչ էր անում պատգամավորը: Իսկ հավաքվածներն էլի չէին լսում, գոռում էին` «Զավթիչներ, միացում»:

«Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» ինֆոգրաֆ

Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա կենտրոնի» պատրաստած «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» ինֆոգրաֆը (հայերեն և անգլերեն): Ինֆոգրաֆում արտացոլված է ԵՄ-ի և ՄՄ-ի հետ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության, գործող մաքսատուրքերի, գների, մաքսային ընթացակարգերի մասին տեղեկատվություն: Համեմատական վերլուծությունը՝ փորձագետ Վահագն Ղազարյանի: «Ինֆոգրաֆը պատրաստված է «Մեդիա կենտրոն» նախագծի կողմից, արտատպելիս հղումը պարտադիր է, բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են «Մեդիա կենտրոնին»: «Մեդիա

Կառավարությունը շտապում է գումարներ ստանալ Սեւանը հանձնելու համար

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական և տնտեսագիտական փորձաքննությանը: Դրա հետ մեկտեղ, չսպասելով երկուփորձաքննությունների պատասխաններին, կառավարությունը միանգամից որոշում ընդունեց այդ ծրագրի զարգացման համար հիմնադրամ ստեղծել և արդեն հաստատել է հոգաբարձուների խորհրդի կազմը (տե՛ս, ԷկոԼուրի նյութը: Ինչպես և սպասվում էր, ստեղծված հիմնադրամին 23 միլիարդ

Արաբ պարուհիները զվարճացրել են «Բավարիայի» ֆուտբոլիստներին

Մրցաշրջան 2013-ը հաջող ավարտած Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ֆուտբոլիստների համար շքեղ տոնակատարություն է կազմակերպել, որի ընթացքում խաղացողները գլխավոր մարզչի ներկայությամբ անգամ սիգար ծխելու հնարավորություն են ունեցել: Իսկ ընդմիջումների ժամանակ մյունխենցիներին զվարճացրել են լավագույն հաստատություններից հրավիրված արաբ պարուհիները, տեղեկացնում է «Bild» հանդեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Вестник Кавказа. «Իրանը Մաքսային միության հետ համագործակցության ծրագրեր է մշակում». Ռուսաստանում Իրանի դեսպան

«Իրանը հարգում է Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը և որպես հարևան, հույս ունի, որ այդ միությունը հաջողություն կունենա»,- «Վեստնիկ Կավկազա» լրատվականին ասել է Ռուսաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սանային: «Ցանկացած երկիր որևէ միություն մտնելու ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի: Անկասկած, մեր երկիրը նույնպես կհամագործակցի ՄՄ-ի հետ», – ասել է Սանային՝ ավելացնելով, որ Թեհրանում աշխատում են

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ

Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ

2013 –ը Թուրքիայի իշխանության հիմքերի խաթարման տարի էր

2013 թվականը Թուրքիայի համար իշխանության հիմքերի խաթարման տարի էր: Այսօր այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նա վերլուծելով Թուրքիայի ներքաղաքական կյանքը, հատկանշական համարեց առկա մի շարք խնդիրներ, մանավանդ` սահմանադրականը: Վահրամ Տեր-Մաթեւոսյանը անդրադարձավ նաեւ Թուրքիայում 2014-ին սպասվող քաղաքական իրադարձություններին, հայ-թուրքական հարաբերություններին: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Դուլյան. «Մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել» (Տեսանյութ)

«Իմ կարծիքով` մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել»,-այսօր հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը: Նա հիշեցրեց. «Առաջներում առաջին նախագահը ջարդում էր տասը ԶԼՄ-ներ, երկրորդը` փակում էր այն ԶԼՄ-ները, որոնք դուր չէին գալիս իրեն: Հիմա պարզապես ոչ մեկն այդ ասածը բանի տեղ չի դնում: Իմ կարծիքով` մենք բոլորովին էլ իշխանություն չենք, քանի որ,

Նիստը տեւեց չորս րոպե: Արագ-արագ «կողմ» քվեարկեցին, նիստը համարեցին փակված

ԱԺ նախագահը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից ստացել է գրություն առ այն, որ գազային փաթեթի քվեարկության հաշվարկի ժամանակ ձայները հաշվելիս թյուրիմացություն է պատահել՝ կրկնակի անգամ են հաշվարկել նախագահության երեք անդամներին:

Վահրամ Տեր-Մաթեւոսյան. «Թուրքիան չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները»

«Այս տարի Թուրքիայի քաղաքական կյանքը առատ էր մի շարք իրադարձություններով, նախ Թուրքիայում իշխանության հիմքերի խաթարման տարի էր, ապա Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցող իրադարձությունները զգացնել տվեցին այդ: Առաջընթաց չգրանցվեց մի շարք քաղաքական հարցերում, դրանցից մեկը` Թուրքիայի նոր սահմանադրության խնդիրն է, մյուսը քրդական հարցը, ժողովրդավարության տեսանկյունից էլ` տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները վատ էին»,- այսօր «Նովոստի» միջազգային

Տնտեսվարող. «Գիտեի, որ ուրիշ հաշվիչ շուկա մտցնելը «զոռ ա» (Տեսանյութ)

Տաքսի ծառայությունների 1 կիլոմետրի սակագինը, ինչպես նշվեց հանձնաժողովի նիստում, իրականում ոչ թե 100, այլ 120-150 դրամ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է կաթնամթերք արտադրող ընկերություններ

Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է արդյոք կաթնամթերքի թանկացումներ: Այս և ոլորտի մյուս կարևոր հարցերին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկությունները: Այցելությունը սկսվեց «Դուստր Մարիաննա«» ՍՊԸ-ից, ժամանակակից սարքավորումներով հագեցած մի ձեռնարկություն, ուր

Առաքել Մովսիսյանը`Զարուհի Փոստանջյանին. «Կռիսի նման մտել ու գողացել ա»

Այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Զարուհի Փոստանջյանը հավաքեց Հանրապետական պատգամավորների գրանցման քարտերը : Հիշեցնենք, որ երբ Զարուհի Փոստանջյանը hանրապետական պատգամավորներին անվանել է դավաճան, ի հակադարձումն Առաքել Մովսիսյանը նրան անվանեց «փչացած». «Ինձ դավաճան անվանողը մոր փորից դեռ չի հելել, բայց եթե կա տենց մեկը, ուրեմն մոր փորից անբարոյական

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930