Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Լուրջ ընդդիմություն չկա». Ա1+

Դեկտեմբեր 23,2013 16:50 Share

Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը կկարողանա հասարակական դժգոհությունը վերածել քաղաքական գործընթացի։ Վստահ է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, եւ առաջիկա 4 տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի. «Արդեն 20 տարի է՝ լեգիտիմ ուժ չի ձեւավորվել եւ տասնյակ տարիներ էլ կարող է այդպես շարունակվել»։
Սակայն վստահ է, որ Հայաստանում չկա քաղաքական այն ուժը, որը կղեկավարի դժգոհ հասարակությանը։

Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ինչու չի միավորվում ընդդիմությունը, նշեց. «Դրա վրա էլ թքած։ Այն պետք է ստեղծվի, այլ ոչ թե միավորվի»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել