Օրվա լրահոսը

Երեքն էլ մեկնարկել են հաղթանակով

Գրոնինգենում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը առաջին տուրում հաղթանակ են տոնել: Լրացուցիչ ցուցանիշներով Զավենը 4-րդն է, Էլինան՝ 16-րդը, Տիգրանը՝ 25-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղանակը Երեւանում

Դեկտեմբերի 22-ից 24-ը կդիտվի առանց էական տեղումների եղանակ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -10-12, ցերեկը -4-6, երեկոյան -8-10: Աղբյուր՝ www.weather.am

Ավտոմեքենան կողաշրջվել էր

meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Հաճն-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22– ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ալեքսանդր Բերեզովսկին կշարունակի ղեկավարել

Այսօր Երեւանի հեծանվահրապարակում կայացավ Հայկական հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից հետո անցկացվեց ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Առաջադրվեց մեկ հոգու՝ գործող նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու, թեկնածությունը եւ պատվիրակները երրորդ անգամ անընդմեջ ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելու պարտականությունները վստահեցին նրան: Ալեքսանդր Բերեզովսկու հետ հարցազրույցը Aravot.am-ում կարդացեք առաջիկա օրերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի, որ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում». Հովհաննես Չեքիջյան

«Երեւանի քաղաքապետրանն ունի մի քանի մեդալներ արվեստի գործիչ ոսկե մեդալ, ամենաբարձր կոչումը՝ Երեւանի պատվավոր քաղաքացին է: Մաեստրոն  բոլորն էլ ստացել է, այդ պատճառով էլ ես ձեռնունայն եմ»,- դեկտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկոյին հայտարարից Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա հույս հայտնեց, որ մաեստրոյի 85-ամյակը նշվելու է մինչեւ նրա

Ռոման Բերեզովսկին «Դինամոյից» չի հեռանում

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում հեռանալ «Դինամո» ակումբից: 39-ամյա դարպասապահը մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, որոնց ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին: Տարածված լուրն այն մասին, իբր Ռոմանը վարձավճարով, հնարավոր է, խաղա Եկատերինբուրգի «Ուրալում», հերքում է նաեւ այսօր Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ վերընտրված

Միխայիլ Չեռնով. «Ուղիղ ճանապարհը հնարավոր է սահմանների վերանայման արդյունքում»

Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը: «Նորավանք» գիտակրթական կենտրոնի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն» (ՌԴ) կազմակերպած համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն (ՌԴ) Միխայիլ Չեռնովի ելույթը մեծ արձագանք առաջացրեց: Նա խոսում էր այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պետք է ուղիղ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհ լինի: Այս

WebTV-ն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրված ֆիլմ է նկարահանել

Եվ այսօր այն ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում` նկարչի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը Գայանե Դավթյանն է, սակայն նա չցանկացավ առանձին ներկայանալ որպես հեղինակ. «Ֆիլմը համատեղ ջանքերով է ստեղծվել: Եվ ճիշտ չի լինի, եթե միայն ես հանդես գամ որպես հեղինակ: Այն WebTV-ի գաղափարն է»,- ասաց նա: 25 րոպե տևողությամբ «Սիրավ. դու հավերժող իմ

Հայաստանի լավագույն 10-յակը կազմել են 13 մարզիկներ

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում մրցաշրջանի ավարտին կազմվեց լավագույն մարզիկների երկու տասնյակ՝ մարզական լրագրողների ֆեդերացիայի, որը 10 լավագույններին որոշում է 1958 թվականից, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Յոթ մարզիկներ՝ Դավիթ Սաֆարյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Աշոտ Դանիելյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Ավագյանը, տեղ են գտել երկու տարբերակներում էլ, իսկ ահա մյուս

Սահմանամերձ Բարեկամավանում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել

Սահմանում  այդ առթիվ  կատարվել է հրավառություն Դեկտեմբերի  20-ին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել: Սահմանագոտում այդ առթիվ եղել է հրավառություն:  Բարեկամավանցի   Էդուարդ Միքայելյանն ամուսնացել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր գյուղի բնակչուհի Սիլվա Բեջանյանի հետ: Հարսանիքի քավորը եղել է  Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը:  Ի դեպ, Բարեկամավանում վերջին հարսանիքը  3 տարի

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով քաղաքացին վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com

shamshyan.com. Այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր

ИТАР-ТАСС. ԵՄ-ն հույսը կտրում է Ուկրաինայի ներկայիս իշխանությունից

Եվրոմիությունն այլևս ոչ մի հեռանկար չի տեսնում մոտ ապագայում Ուկրաինայի ներկայիս իշխանության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել համար, ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոխորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Պատասխանելով հարցին՝ թե այդ դեպքում Կիևից ում հետ է ԵՄ-ն պատրաստ ստորագրել համաձայնագիրը, վան Ռոմպեյն ասել է. «Այդ հարցը կոռեկտ չէ,

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Երևանի «Զվարթոնց»  օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք  2013»  նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):  Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել

«Փարաջանով»-ը Օսկար չի ստանա

Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի համատեղ նկարահանած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգի կարճ ցուցակում:  «Հոլիվուդ ռիփորթերը» հայտնում է, որ կարճ ցուցակի մեջ ընդգրկվել են ինը ֆիլմեր, որոնք ներկայացնում են Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Գերմանիան, Դանիան, Կամբոջան, Հոնգ Կոնգը, Հունգարիան, Իտալիան և Պաղեստինը: Հոնգ Կոնգը ներկայացնում է աշխարհահռչակ ռեժիսոր Վոնգ Կար

10-ամյա Մամիկոն Ղարիբյանը ՄԱԷ-ում միայն հաղթանակներ է տարել

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 8-18 տարեկանների առաջնությունում հայաստանցի Մամիկոն Ղարիբյանը, հանդես գալով 10 տարեկանների խմբում, չորս տուրերում չորս հաղթանակ է տարել ու ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում: Սա Հայաստանի 28 մասնակիցների մեջ լավագույն ցուցանիշն է: Հաջող են հանդես գալիս նաեւ Արամ Հակոբյանը (12 տարեկաններ), Անի Հարությունյանը (16), Հովհաննես Գաբուզյանը (18),

REX. Ադրբեջանը համադաշնությա՞ն է անցնում. Նախիջևանի կորպուսը կդառնա առանձին համազորային բանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի ինքնավար հանրապետությունում առանձին համազորային բանակ ստեղծելու հրամանագիր է ստորագրել: Գրում է «Ռեքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին: «Հաքին.ազ» լրատվականը, անդրադառնալով թեմային, փորձել է գտնել առանձին բանակ ստեղծելու Ալիևի շարժառիթները: Ըստ նրանց, փորձագետների համար գլուխկոտրուկ է այս անսպասելի և սենսացիոն որոշումը: Հեղինակների կարծիքով, այս որոշման քաղաքական ենթատեքստը կապված է

Լեւոն Արոնյանը կխաղա «Tata Steel Chess»-ում

Հայտնի դարձան շախմատի «Tata Steel Chess 2014» միջազգային ավանդական մրցաշարի մասնակիցների անունները: Ուժեղագույնների ««A» խմբում ընդգրկված 12 ուժեղագույն գրոսմայստերների ցուցակը գլխավորում է Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում Լեւոնի մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լենյեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապպորտը եւ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստում

Սիրելի գործընկերներ, Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերեւս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես եւ ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի եւ ապագա հեռանկարների հետ։ Իմ հակիրճ ելույթում ես կփորձեմ պատասխանել այդ հարցերից միայն մեկին, որը տվյալ պարագայում, կարծում եմ, ամենաշատն

«Ձմեռային փառատոն Հայաստանն» անցկացվեց հիշարժան միջոցառումներով

«Ձմեռային փառատոն Հայաստանն» այսօր Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի մոտ ամանորյա զանազան միջոցառումներ անցկացրեց: Գրադարանի բակում Կաղանդ պապն ու նրա օգնական Արեգը դիմավորեցին երեխաներին ու նրանց ծնողներին, իսկ արդեն գրադարանի ներսում երեխաների համար հեքիաթասացության ժամին ընթերցվեց «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» պատումը, որը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների

Գալուստ Սահակյանի ելույթը՝ առանց խմբագրումների

Ազգային ժողովի արտահերթ նիստին, երեկ, երբ խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը վաճառվում է ռուսական «Գազպրոմին», ընդդիմության սուր ելույթներից հետո ՀՀԿ խմբակցության անունից խոսեց այդ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ներկայացնում ենք այդ ելույթը՝ առանց խմբագրումների: «Դուրս է գալիս, որ բոլոր պետության

Տեղի ունեցավ «Նախախորհրդարանի» հերթական երթը

«Միջազգային պայմանագրերի կնքումն ապահովող անձինք եւ նրանց վավերացման օգտին քվեարկող Ազգային ժողովի պատգամավորները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, ոչ միայն որպես հայոց ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր կազմակերպության անդամներ, այլեւ՝ որպես հայրենիքի դավաճաններ»,- մինչ «Նախախորհրդարանի» ամենշաբաթյա իրազեկման երթի սկսվելը հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։ Նա մարդկանց կոչ արեց օր առաջ միանալ իրենց, իսկ իրենց հայրենիքի ծառա համարող պատգամավորներին

Կապանցիները երթ են անցկացրել՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

Այսօր կեսօրին կապանցիները մարզկենտրոնում երթ են կազմակերպել՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի:  Երթը նախաձեռնել էր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» կապանյան խումբը: Ինչպես մեզ տեղեկացրեցին  կազմակերպիչները՝  նախաձեռնած երթին մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ մի շարք քաղաքացիներ,  ովքեր երթը մեկնարկել են նախկին ավտոկայանի տարածքից, այնուհետեւ շարժվել դեպի Սյունիքի մարզպետարանի հարակից

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ.Նժդեհին

Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը,

Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ոստիկանության

Ինչո՞ւ է Ազատ Արշակյանն ընտրել Սերժ Սարգսյանին և ինչպե՞ս ենք ռուսներից մեր «օբյեկտները» հետ բերելու

«Սեպտեմբերի 3-ից հետո մենք կորցրինք իշխանություն, որը դրական գործունեություն էր ծավալել»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ, որի ընթացքում քաղաքական գործիչները ամփոփում էին 2013-ը, հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին անդամ Ազատ Արշակյանը: Պարոն Արշակյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ սեպտեմբերի 2-ին մեր իշխանությունները հրաժարական տային ու մանրամասնեց. «Սեպտեմբերի 3-ին մենք կորցրինք իշխանությունը: Լավ կլիներ, որ մինչև այդ իշխանությունը հրաժարական տար

«Ուշքի՛ եկեք, խնդրու~մ եմ». Անահիտ Բախշյանը՝ Հանրապետականներին

Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանինև բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մերազգային արժանապատվությունը: Հիշեցնում եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Դուք այդ «վաղի» հույսը խորտակում ե՛ք: Չմոռանա՛ք նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի

Մաքսային միության անդամակցության որոշումից հետո ՀՀ ոստիկանությունն ավելի բի՞րտ է դարձել

«Մաքսային Միության անդամակցության որոշումից հետո գնալով փոխվել է ակտիվ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը»,-Aravot.am-ի հարցին՝ երեկ ԱԺ-ի դիմաց կատարվածի  գնահատականը ո՞րն է, դա քաղաքացիական հասարակություն-իշխանություն անջրպետի ցուցի՞չ է, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Նա նկատում է, որ «եթե նախկինում ԵԱՀԿ-ն ու մնացած կառույցները ինչ-որ ձևով սանձում էին ոստիկանության բիրտ գործունեությունը, ապա հիմա դա չկա, և

Սիրիահայերի աջակցության նպատակով տեղի ունեցան բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ և համերգ

 Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 40 սիրիահայ: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդեսից հետո կայացավ «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ`  սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել

Եկեղեցականները այցելեցին Նորքի տուն-ինտերնատ

Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ու օրհնությամբ ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների խորհուրդը և թեմի միությունների անդամները արժանապատիվ  Տ. Պետրոս ավագ քահանան Մալյանի գլխավորությամբ այցելեցին Նորքի տուն-ինտերնատ:  Նրանք դատարկաձեռն չէին: Թեմի կողմից ամանորյա նվերներով ու ուրախ համերգային ծրագրով էին հյուր գնացել միայնակ ծերերին: ՀՀ պաշտպանության նախարարության

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930