Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցականները այցելեցին Նորքի տուն-ինտերնատ

Դեկտեմբեր 21,2013 16:15

Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ու օրհնությամբ ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների խորհուրդը և թեմի միությունների անդամները արժանապատիվ  Տ. Պետրոս ավագ քահանան Մալյանի գլխավորությամբ այցելեցին Նորքի տուն-ինտերնատ:  Նրանք դատարկաձեռն չէին: Թեմի կողմից ամանորյա նվերներով ու ուրախ համերգային ծրագրով էին հյուր գնացել միայնակ ծերերին: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլ երիտասարդները մատաղ էին տարել, որ բաժանվեր ծերերին:

Հանդիպմանը ներկա էր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը:

Միջոցառումը ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը բացեց «Հայր մեր»-ով: Ապա ներկաններին փոխանցեց Սրբազան Հոր ողջույններն ու օրհնության գիրը, որում  մասնավորապես ասվում է. «Մեր անշահ հոգածությամբ ուզում ենք պատվել Ձեզ, սիրելի տարեցներ, մեր հոգու սերն ու ջերմությունն ենք  բերում Ձեզ, որպեսզի արժանանանք Ձեր բարի ժպիտներին ու օրհնանքներին»:

Ապա տուն-ինտերնատի տնօրեն Ա. Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց, որ Արարատյան Հայրապետական թեմի կողմից մշտական ուշադրության են արժանանում իրենց տուն-ինտերնատում ապրողները:

Տարեցների համար ելույթ ունեցան  առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» (գեղ.ղեկավար` Լիլիթ Գրիգորյան) և Սբ. Երրորդություն եկեղեցու (երգչախմբի գեղ. ղեկավար` Անուշ Հարությունյան) երգչախմբերը:  Կատարեցին ազգագրական, ժողովրդական երգեր: Իսկ ծերերը իրենց պարով ու ծափերով մասնակցեցին տոնին:

 

 Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031