Օրվա լրահոսը
Նախարարին մեղադրեցին «վերարտադրվելու», գաղտնի գործարքներ անելու, «առանց կարմրելու» խաբելու եւ «սատանի մայլեն քյանդրբազություն անելու» մեջ
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայռուսգազարդի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի՝ «Գազպրոմին» ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագրի բուռն քննարկումների ժամանակ կառավարությանը մեղադրեց ժողովրդին խաբելու մեջ. «Դուք 2011 թ.-ից սկսել եք պարտք կուտակել, որովհետեւ ժողովրդին խաբում էիք, թե գազի գինը չի բարձրացել, որովհետեւ առջեւում ընտրություններ էին: Դուք ձեր
Հրդեհ Գեղամասար գյուղում
meteo.am. Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 09.50-ին: Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցում այրվել են Կ. Հ.-ին պատականող թիվ 4 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):
Անդրեաս Ղուկասյան. «Իշխանությունները պարզապես ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ»
«Այն քննարկումները, որ երեկ տեղի ունեցան ԱԺ-ում վկայում են, որ ամբողջ քաղաքական դաշտը մարտահրավերի առաջ է կանգնած: Երկրի իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը միջազգային արենայում»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ, հայցվոր Անդրեաս Ղուկասյանը: Նա պնդեց, որ «իշխանությունները պարզապես ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ»: Անդրեաս Ղուկասյանի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Նախագահները քեզ միշտ օգնել են, Բայց դու նրանցից արդեն հոգնել ես:
Լուսավո՞ր, թե՞ ամոթալի առավոտ. «Ժամանակ»
Դեկտեմբերի 21-ի լուսաբացը լինելու էր Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի լուսաբացներից մեկը, եթե նախորդ օրը Ազգային ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկությունը չհետաձգվեր: Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել պայմանագիր, որով Հայաստանը ոչ միայն Ռուսաստանին է փոխանցում «ՀայՌուսգազարդ»-ի իր վերջին 20 տոկոսը, այլ մինչև 2043 թվականը «Գազպրոմ»-ին Հայաստանում օժտում է, այսպես ասած, նախագահական լիազորություններով, գրեթե նախագահական լիազորություններով, և
«Տեր-Պետրոսյանի այդ ելույթը կամաց-կամաց վերածվում է մարգարեության». «Հրապարակ»
Երեկ ամբողջ օրը լսելով ու դիտելով ԱԺ դահլիճի թատերականացված ներկայացումը, հիշել էի Լեւոն Տեր-Պետրոսյանի չարագուշակ կանխատեսումները՝ Հայաստան երկրի անկախության կորստի եւ Ռուսաստանի գավառ դառնալու մասին: Այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր այդ մասին, չարանում էի՝ անկախ պետության հիմնադիր նախագահն ինչպե՞ս կարող է բաց աչքով, առանց սրտի կսկիծի, առանց աչք թարթելու բարձրաձայնել այդ աղետալի հեռանկարը: Դա
Ալեքսանդր Արզումանյան.«Տիգրան Սարգսյանն ու Արմեն Մովսիսյանը արգելանք են դնում ՀՀ ապագա վեց նախագահների գործունեության վրա»
Երեկ, երբ ՀՀ խորհրդարանը արտահերթ ռեժիմով քննարկում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ կառավարության ունեցած 20% բաժնեմասի ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցը, հնչեցին բազմաթիվ քննադատական, հուզական, զգայական ելույթներ եւ հարցեր՝ 25 հարց եւ 20 ելույթ: Դրանց ամբողջությամբ անդրադառնալ, բնականաբար, հնարավոր չէ, սակայն, կներկայացնենք մեր սուբյեկտիվ գնահատմամբ ամենադիպուկ եւ սուր քննադատությունը,
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել
«Հայոց աշխարհ». Լրագրողների նկատմամբ բռնության թիվն ավելացել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ օրերս հայտարարեց, թե 2013թ. լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Ո՞րն է պատճառը։ – Պարոն Մելիքյան, այս տարի հիմնականում ովքե՞ր են եղել բռնություն գործադրողները` քաղաքակա՞ն դաշտի ներկայացուցիչներ, գործարարնե՞ր… – Եղել են քաղաքական ոլորտի մարդիկ: Հիշենք թեկուզ միջադեպը ավագանու ընտրություների ժամանակ։ Ավագանու թեկնածուն ծեծել էր
«Մեր էներգետիկ անվտանգությունը ապահովում ենք հենց նրանով, որ էժան գնով գազ ենք ներկրում». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ -Խորհրդարանական փոքրամասնությունը հայտարարում է՝ կառավարությունը չարաշահել է իր սահմանադրական իրավունքը, գաղտնի գործարքի մեջ մտել ռուսական «Գազպրոմի» հետ, ԱԺ-ին զրկել տեղեկացվածության իրավունքից եւ ժողովրդի թիկունքից ստվերային գործարք կնքել: Ձեր գնահատականը: – Ընդդիմության նման հայտարությունները շատ բնական եմ համարում, կարծում եմ, որ հասարակությունն էլ է համոզվել՝ ընդդիմությունը ընդդիմանում է բոլոր
«Ազգ». Ամանորյա կոկորդիլոսը
Երդվյալ հայաստանասեր սփյուռքահայ վաղեմի ծանոթս օն-լայն զրույցներից մեկում անդրադառնալով հայկական ավանդական ճաշատեսակներին, ասաց. «Դոլման հայկակա՞ն է»: «Չգիտեմ, ասացի»: Եվ հերթով սկսեց թվարկել գրեթե բոլոր հայտնի հայկական համարվող կերակրատեսակները, մեկ-մեկ թվարկելով դրանց ստույգ ծագումըՙ ոչ հայկական լինելու, նույնիսկ պատրաստման եղանակները ավելացնելով: «Էհ, մենք բան չունե՞նք, ուրեմն, հաՙ հարիսան», ասացի: «Դա էլ արաբական ծագում ունի», պատասխանեց: Հետո
«Ամերիկայի ձայն». Խոդորկովսկին ժամանել է Գերմանիա
amerikayidzayn.com. «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, որին ուրբաթ օրը ներում է շնորհվել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, նույն օրը ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Բեռլինի «Շոնեֆելդ» օդանավակայան ժամանած Խոդորկովսկիին ողջունել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը: Ավելի քան տասը տարի բանտարկության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո հրապարակված իր հայտարարության մեջ ասել
Yerkir.am. Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը վրացերեն է եւ չի ֆինանսավորվում բյուջեից
Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը վրացական Рустави-2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի պրոդյուսեր Գեորգի Մոսիձեի հետ -Պարո’ն Մոսիձե, նախ կցանկանայինք իմանալ` արդյո՞ք Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից: Եվ ի՞նչ կարող եք ասել արտոնագրի ձեռք բերման մասին: -Դեռ 90-ականներին Վրաստանում գոյություն ուներ «Интеллект клуб»հաղորդումը, որը շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին, սակայն այն ժամանակ լիցենզիայի հարցն այլ
Այգեպարի բնակչուհի. «Եթե թուրքերում հարսանիք է, բաղերում գործ ենք անում»
Սահմանագոտու բնակիչները «տուպիկի մեջ են» Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակչուհի Աիդա Վարդազարյանը մեզ հայտնեց, որ իրենք շատ վատ են ապրում, հավելելով. « Եթե թուրքերում հարսանիք ա, մեր բաղերում գործ ենք անում, ուրեմն նրանք չենք կրակի, լսում ենք հարսանիքի ձայնը, 500 մ է հեռու, իսկ եթե հարսանիք չէ, չենք գնում: Ժամանակ է լինում, որ գնում
Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտող նախագահները ավելանում են
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն քաղաքական նպատակներով հնարավոր չի համարում իր ներկա գտնվելը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Delfi-ն: Իր այդ որոշումը նա հիմնավորում է Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարմամբ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ նաեւ Լիտվայի նկատմամբ տնտեսական ճնշումներով: Ավելի վաղ Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին հայտարարել էին ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, Ֆրանսիայի
Էներգետիկայի նախարար. «Սխա՞լ ենք արել, մի վավերացրեք»
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում էր «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասերի վաճառքի հարցը՝ ռուսական «Գազպրոմին», հերթական անգամ հարցրեց այդ առքուվաճառքի համաձայնագիրը խորհրդարան բերած ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին՝ «չե՞ք կարծում, որ Սահմանադրության խախտում էր, մասնավորեցման ցանկում չունենալով «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսերը՝ որպես օտարման ենթակա գույք, դրանք վաճառելը, դուք խախտել
«Գոնե, 2 թուրքալեզու տերությունների միջեւ ընկած մի խրամատ ենք». Գագիկ Գինոսյան․ (Տեսանյութ)
«Առաջին գերխնդիրն այն է, որ Հայաստանում երբեւէ այս անկախության տարիներին չդրվեց անգամ քաղաքացի դաստիարակելու առաջադրանք: Իշխանությունը, պետականությունները երբեւէ չհասկացան դրա կարեւորությունը»,- դեկտեմբերի 20-ին «Թեքեյան կենտրոնում» հայագիտական դասախոսության ընթացքում հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: Դասախոսությունը տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի կազմակերպած «Հայու տեսակը» խորագիրը կրող դասախոսությունների շարքի շրջանակներում: Դասախոսությունները
«Այսօր». Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան: Նրա խոսքով՝ օրերս
Էներգետիկայի նախարար. «Իրանի հետ գազի մասին հինգ անգամ բանակցել ենք, 400$ էին ասում»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ՀՀ էներգետիկայի նախարարից, ով ներկայացնում էր «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20%-ի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը խորհրդարանում, հետաքրքրվեց, թե արդյո՞ք Իրանի դեսպանի ասածը, որ Հայաստանը չի բանակցել Իրանի հետ, եւ եթե բանակցեր, շատ ավելի մատչելի գնով գազ կներկրեինք, ճիշտ է.«Բանակցե՞լ եք, թե՞ ոչ, ո՞վ է ստում»: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը
Իշխանական ուժերի քննադատությունները՝ «Հայռուսգազարդի» բաժնեմասերի վաճառքի վերաբերյալ (Տեսանյութ)
«Հայռուսգազարդ» ընկերության՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասերի վաճառքը «Գազպրոմին», ինչի արդյունքում «Գազպրոմը» դարձավ «Հայռուսգազարդի» լիակատար սեփականատերը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ էր դարձել Ազգային ժողովում այսօր, երբ խորհրդարանի հաստատմանն էր բերվել այդ վաճառքի մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը քննադատվեց անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս
Փաստաբան Հայկ Ալումյանը գիրք է հրատարակել
Այսօր ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսն էր: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ձեռնարկը լույս ընծայելու նախաձեռնությունը և նշել, որ «շատ օրինակելի է, որ Հայկ Ալումյանը, որպես փորձառու փաստաբան համաձայնվել է կիսել իր փորձը: Ձեռնարկն իր բնույթով
BBC. Պուտինը Խոդորկովսկուն անելանելի վիճակում էր դրել. Դմիտրի Օրեշկին
Միխայիլ Խոդորկովսկին մի քանի անգամ հայտարարել է, որ երբեք չի ընդունի իր մեղքը և ներում չի խնդրի: Նրա փաստաբանները և բանտի աշխատակիցները, որտեղ նա կրում էր պատիժը ոչ մի բան չեն լսել Պուտինի ներում շնորհելու մասին: Գրում է «Բի Բի Սի»-ն: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը լրատվականին ասել է, որ նախագահին Խոդորկովսկու անունից ներման խնդրագիր է
Գազի գնի համար ուզում է ինքնասպան լինել
67 ամյա ազատամարտիկ Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարության թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով եւ սպառնացել, որ ինքնասպանության կդիմի, սակայն, ինչպես Aravot.am-ին վստահեցրեց ազատամարտիկը, հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է` ինչ ուզում եք` արեք: Ազատ Հարությունյանը երեկ Aravot.am-ի խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան կառավարության թեժ գծից, հուսահատության շեմին կանգնած մարդուն, այսպես ասած`
Սամվել Բալասանյանը հավերժ ամբաստանյալ՝ հանրահայտ «Չայկայի» ու ավտոկայանատեղիների գործով․ (Տեսանյութ)
Այսօր Գյումրու 2014 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև սեփական եկամուտների հավաքագրմանը, մասնավորապես ավտոկայանատեղերից նախատեսված 14 միլիոն դրամը չգանձելուն` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին հարցնելով`« էլի դատի ՞ են տվել մեզ ավտոկայանատեղիների գործով»: Գյումրու քաղաքապետը փոխքաղաքապետից պահանջեց խոսել դատական բոլոր թեմաներով` թե «Չայկայի», թե ավտոկայանատեղիների: Հիշեցնենք, որ «Չայկայի» գործով քաղաքապետարանին դատի էր տվել նախկին
Մենք սփյուռքահայ ուսանողներին օտարո՞ւմ ենք մեզանից
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը (ՍՈւԽ), որը երեք տարեկան է, 2013 թվականի ընթացքում իրականացրել է 70-ից ավելի ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուսխորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: «Մենք առաջին հերթին նպատակ ունենք իրազեկելու սփյուռքահայ ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև պաշտպանելու նրանց իրավունքները»,- ասաց Ս. Մկոյանը: Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը նպատակ ունի նաև
Ավագ Հարությունյան. «Կամ կյանքն է վատացել, կամ` արտագաղթը շատացել»
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Aravot.am- ի հետ զրույցում թվելով 2013 թվականի ձեռքբերումները` դրանցից առանձնացրեց հատկապես հետեւյալը. «Տարին հաջողակ էր մի քանի առումներով, նախ կլիմայական պայմաններն էին լավը, հիմնականում չցրտահարվեցին, չհիվանդացան ծառերը, չկարկտահարվեց բերքը եւ մենք ստացանք լավ բերք թե քանակով, եւ թե որակով: Երկրորդ առանձնահատկությունն էլ` հայկական գինու արտահանումների քանակի բարձրացումն էր, այսինքն`11 ամսվա
«Նորայր Հայրապետյանի նկատմամբ համաներումը կիրառելի չէ, եթե անգամ արարքը որակվի»․ ասում է Երեմ Սարգսյանը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակից, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանն այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում իր պաշտպանական ճառում անդրադարձավ նաեւ մեղադրող Արթուր Դավթյանի այն պնդմանը, թե «տուժողներն ուղղակիորեն իրենց ցուցմունքներում պնդել են, թե ավտոկայանատեղիում հավաքված բոլոր անձինք ակտիվ մասնակցություն են ունեցել ծեծկռտուքին, բոլորն,
Սոցիոլոգ. «Ըստ PEW- ի զեկույցի`Հայաստանից հեռանալու երկու պատճառները հիմնավորված են»
Aravot.am- ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեկնաբանելով PEW հետազոտական կենտրոնի հրապարակած` աշխարհում միգրացիոն շարժերի վերաբերյալ զեկույցը, որում տեղ է գտել նաեւ Հայաստանը եւ ըստ որի` մարդիկ Հայաստանից հեռանում են գործազրկության բարձր մակարդակի, սոցիալական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, եւ երկրում հեռանկարներ չտեսնելու պատճառներով, ասաց. «Երկրորդ պատճառը սխալ է, որովհետեւ մեզ մոտ փոքրամասնությունները կազմում են հինգ տոկոսից
Նոր ֆինանսավորում ՀՀ տնտեսական զարգացման, քաղաքացիական հասարակության ու պետական մարմինների աջակցությանը
Եվրոպական միությունը ընդունել է 41 մլն եվրո արժողության փաստաթղթերի փաթեթ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով: Այս օժանդակությունը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: «ԵՄ-ն ու Հայաստանը հանձնառու են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, տարածաշրջանային համաչափ զարգացման, ավելի արդյունավետ քաղաքացիական ծառայության