Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

BBC. Պուտինը Խոդորկովսկուն անելանելի վիճակում էր դրել. Դմիտրի Օրեշկին

Դեկտեմբեր 20,2013 21:44

Միխայիլ Խոդորկովսկին մի քանի անգամ հայտարարել է, որ երբեք չի ընդունի իր մեղքը և ներում չի խնդրի: Նրա փաստաբանները և բանտի աշխատակիցները, որտեղ նա կրում էր պատիժը ոչ մի բան չեն լսել Պուտինի ներում շնորհելու մասին: Գրում է «Բի Բի Սի»-ն:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը լրատվականին ասել է, որ նախագահին Խոդորկովսկու անունից ներման խնդրագիր է ներկայացվել, իսկ եթե ներում է հայցում, ուրեմն ընդունում է իր մեղքը: Մինչդեռ իրավաբանները նշում են, որ ՌԴ նախագահն իրավունք ունի ներում շնորհել առանց բանտարկյալների խնդրանքի:

ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ, քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը ասում է, որ անհայտ է, թե ինչպես է Խոդորկովսկին դիմել նախագահին. «Տելեպատիկ ալիքներով, այլմոլորակայինների միջոցով, տիեզերական կապերով… անհասկանալի է», – ասում է Օրեշկոն, որը կարծում է, որ այս քայլով Խոդորկովսկուն փաստի առաջ են կանգնեցնում. «Սա ավանդական ՓԻԱՐ տեխնոլոգիա է: Մեխանիզմն էլ հասկանալի է: Կամ դու համաձայնում ես, որ ներում ես խնդրել ու քեզ բաց են թողնում քո խաթարված իմիջով, կամ էլ ասում ես՝ Պուտինը ստում է՝ հասկանալով բոլոր բարդությունները, որ քեզ սպասվում է բանտում, այդ թվում՝ ևս մեկ ժամկետ ավելանալու հեռանկարով»:

Օրեշկինը ընդգծում է, որ պետք չէ մոռանալ, որ ներման մասին խոսակցություններից երկու-երեք շաբաթ առաջ մարդկանց գիտակցության մեջ ներարկել էին Խոդորկովսկուն երրորդ ժամկետ նշանակելու մասին լուրերը (առաջինը՝ 2003թ., երկրորդ 2010թ.):

«Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն Պուտինը ներում է շնորհել դեկտեմբերի 20-ին: Դրա նախորդ օրը տված մամուլի ասուլիսում նա ասել է, որ ներումը կապված է Խոդորկովսկու մոր ծանր հիվանդ լինելու հետ և այն տրվելու է բանտարկյալի խնդրագրի հիման վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031