Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կարմիր Խաչը Այգեպարում պաշտպանող պատ կկառուցի

Դեկտեմբեր 20,2013 23:18

Համայնքը կտրամադրի պատի շինանյութը

Դեկտեմբերի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մատիաս Վայնրայխին  հարց տվեցինք, թե  Կարմիր  խաչը Տավուշի սահմանագոտում  հայ բնակչության անվտանգության ապահովման  նոր նախաձեռնությամբ հանդես կգա՞:

Նա ասաց.  «Մենք ունենք նմանատիպ ծրագրեր, որոնք իրականացնում ենք միջազգային սահմանագծի երկու կողմում էլ: Երեկ Այգեպար համայնքում  մենք զրուցում էինք գյուղապետի հետ եւ քննարկում էինք պաշտպանիչ պատի կառուցման ծրագիրը: Դուք այսօր  եղել եք   գյուղում  եւ տեսել եք մանկապարտեզը: Դրա աջ կողմը բավականաչափ բաց տարածքում է  գտնվում: Պատի կառուցմամբ  հնարավորություն կստեղծվի  պաշտպանել այդ շենքը, այդտեղ  առկա են  տարիների ընթացքում գնդակների թողած հետքերը: Այսինքն՝ համագործակցելով համայնքի հետ, մենք  կփորձենք հասցեագրել այդ խնդիրը եւ օգնել կառուցելու  այդ պատը: Այս պահին խոսքը գնում է իրենց կողմից  շինանյութ տրամադրելու մասին: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, մենք շատ հույս ունենք, որ  առաջիկայում մեր աջակցությամբ նման ծրագիր կիրականանա»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031