Օրվա լրահոսը
Վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշտարակի, Ջաջուռի, Աշոցքի, Կոտայք, Դիլիջանի, Սիսիանի,Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00
Դավադրությունների տեսությունը՝ հակամարտությունների հիմքում
Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող միջազգային կոնֆերանսի մասնակիցները, ի թիվս այլ թեմաների, «ձեռքի հետ» անդրադառնում էին նաեւ մի այսպիսի հարցի՝ հիմնավո՞ր է արդյոք «դավադրությունների տեսությունը», ամեն ինչի հիմքում ջհուդամասոնական կամ անգլոսաքսոնական դավադրություններ փնտրելը, թե՞ ոչ: Դավադրությունների տեսության վառ կողմնակիցներից էր Սահմանային համագործակցության ասոցիացիայի (ՌԴ) վերլուծաբան Անդրանիկ Դերենիկյանը: Նա, մասնավորապես, անգլոսաքսոնական դավադրություն էր տեսնում Ուկրաինայում
«Ազատություն» ռ/կ․ Ջեյմս Ուորլիք․ «Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը»
Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի համանախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: «Ազատություն»․ – Շնորհակալություն, պարոն դեսպան, այս բացառիկ հարցազրույցին համաձայնելու համար: Եվ առաջին հարցը ուղղակիորեն վերաբերում է վերջին շրջանի Ձեր գործունեությանը: Դուք հանդիպեցիք երկու նախագահների հետ և Դուք մաքոքային դիվանագիտություն եք վարում, գնում
Այգեպարում դեռ «պլանը օրենք է, կատարումը՝ պարտադիր, գերակատարումը՝ պատիվ»
Նախկինում հզոր գործարաններն անգործության են մատնվել
«Արարատն» ու «Մեդիան» տարին եզրափակեցին հաղթանակներով
«Փլեյ սիթիում» կայացավ ինտերնետ բոուլինգի 2013 թվականի վերջին միջազգային խաղը, որում Երեւանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի մրցակիցները Վլադիմիր քաղաքի «Ցենտրոբանկ» եւ «Վլադիմիրի առյուծներ» թիմերն էին: «Արարատը» անհատական պայքարում «Ցենտրոբանկին» հաղթեց 4:2, թիմայինում՝ 8:0 եւ ընդհանրուր հաշվարկում՝ 12:2 հաշվով: Տարին հաղթանակով ավարտեց նաեւ նորաստեղծ «Մեդիան»: «Վլադիմիրյան առյուծների» հետ անհատական պայքարն ավարտվեց երեւանցիների առավելությամբ՝ 4:2: Թիմային պայքարում
Այգեպարի մանկապարտեզի տնօրեն. «Երեխաները կրակոցներից չեն վախենում, նրանք հերոսներ են»
Կրակոցների դեպքում մանուկներին փակում են ննջարանում
Ակտիվիստները քննարկում են ՀՀ Ոստիկանությանը դատի տալու քայլերը
Դեկտեմբերի 2-ին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի երթի ընթացքում ոստիկանական բաժանմունք տարված երթի մասնակիցները քննարկում են ազատ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը ոտնահարելու համար Ոստիկանության դեմ կոլեկտիվ հայց ներկայացնել: Այս մասին Aravot.am-ին ասաց երթի մասնակից եւ այդ օրը ոստիկանական բաժանմունք տարված Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ որոշվի, որ կոլեկտիվ հայց չեն ներկայացնելու, ապա ինքն
Լարված քննարկումներ՝ տարածքային ամբողջականության խնդիրների շուրջ
Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» (ՌԴ) համատեղ ուժերով կազմակերպված «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մի նիստը նվիրված էր Վրաստանի տարածքային ամբողջականության պահմանմանը: Այնպես ստացվեց, որ այդ թեմայով երկու զեկուցողներն էլ Ռուսաստանից էին եւ համապատասխան տեսակետ ունեին այդ հարցի վերաբերյալ: Վրաստանից ժամանած փորձագետները որոշակի անհամաձայնություն հայտնեցին ռուսական տեսակետին, բայց Վրաստանի
Интерфакс. Յանուկովիչից այլևս պետք չէ սպասել եվրոպական ուղղություն. ԵԽ նախագահ
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարծում է, որ այլևս պետք չէ սպասել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրաինտեգրման ճանապարհը կբռնի: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆակս»-ը: Այսօր Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպես հասկանալ Շուլցի հաղորդագրությունը, որ Ուկրաինայի համար «ԵՄ դռները շարունակում են բաց մնալ», նա ասել է. «Ուկրաինայի
Hurriyet. Դավութօղլուն ողջունել է ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ողջունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն, ըստ որի Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար պատասխանատվություն չպետք է կրել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը: «ՄԻԵԴ-ի վճիռը խոսքի ազատությունը պաշտպանելու անկյունաքարն է, որը ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմքն է», – ասված է Դավութօղլուի դեկտեմբերի 18-ին տարածած գրավոր հայտարարությունում: ՄԻԵԴ-ը նման որոշում է կայացրել
Ի՞նչ է փոխվել Շիրակի մարզում ու Գյումրիում վերջին մեկ տարվա ընթացքում
Այս հարցը Aravot.am-ը հղեց ակտիվ հասարակական կառույցներից մեկի` «Բիոսոֆիա»-ի ղեկավար Գևորգ Պետրոսյանին` խնդրելով գնահատել ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային նոր իշխանությունների աշխատանքը: Հիշեցնենք, որ 2013 թվականին Շիրակի մարզում իշխանափոխություն տեղի ունեցավ. գեներալ Աշոտ Գիզիրյանը հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանին համապատասխան ձայներ չապահովելու պատճառով ու նրան փոխարինեց մեկ այլ գեներալ` Ֆելիքս Ցոլակյանը: Երկու անգամ փոխվեց մարզի դատախազը`
Անահիտ Բախշյանը չի պատկերացնում թիվ 27 դպրոցի նախկին տնօրենի դատական գործում առկա կոռուպցիայի չափը
Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին նիստից հետո գործում վկա հանդիսացող է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել 2012 թվականի հոկտեմբերի 29-ին եւ ներկայացրել է ավելի քան 4 դրվագ.
«Amnesty International»-ը քննադատել է Եվրոպային՝ Ադրբեջանի վրա աչք փակելու համար
«Ամնեսթի Ինթերնեյշընըլ»-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է արագ և արդարացի դատական գործընթաց ապահովել ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի (ԸՄԺՀ) նախագահ Անար Մամմադլիի համար, որը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին: Բաքվի դատարանը վճռել է, որ Մամմադլին երեք ամիս պետք է նախնական կալանքի տակ գտնվի, մինչև կսկսվի նրա դատը, որտեղ իրեն մեղադրում են «անօրինական ձեռներեցության», «իշխանության չարաշահման» և
Կարինե Աֆրիկյան․ «Չեմ կարծում, թե ԵՄ-ն չէր գիտակցում, թե ինչ կարգի իշխանությունների հետ գործ ունի»
1997-2008 թթ․ ՀՀ ԱԳՆ ԱՄՆ եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն մեղադրանքներին, որոնք հնչում են Արեւմուտքի, Եվրոպական կառույցների ուղղությամբ, այն առումով, որ նրանք պետք է գիտակցեին, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող Հայաստանը տանել դեպի եվրոպական արժեքներ, դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր: «Չեմ կարծում, թե ԵՄ-ն չէր գիտակցում, թե
Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի նախկին տնօրենն իրեն մեղավոր ճանաչեց
Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին նիստը: Դատական նիստը գլխավորում էր դատավոր Նելլի Բաղդասարյանը: Սուսաննա Սարգսյանը մեղադրվում է իր պաշտոնը չարաշահելով յուրացման եղանակով հափշտակություններ կատարելու մեջ, որով վնաս է հարուցել պետությանը: Նա մեղադրվում է 4 դրվագով, որոնցից 3-ը՝ ՀՀ
«ilur.am» Գազի պայմանագրի ամբողջական տեքստը
Ինչպես հայտնի է, կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար: Օրակարգում նաեւ գազի վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ պայմանագրերն են: Մեր ձեռքի տակ է գազի վերաբերյալ պայմանագրի ամբողջական տեքստը: Մի քանի ուշագրավ մեջբերումներ՝ պայմանագրից. *** «Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ: Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերով կլոր սեղան Երեւանում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր
«Երկիր»․ Չհրապարակված հատվածներ` Սերժ Սարգսյանի ծնողների հետ հարցազրույցից
Մի քանի ամիս առաջ Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց էր ներկայացրել Ազատ եւ Նորա Սարգսյանների հետ, որոնց որդին այսօր ՀՀ նախագահն է: Արդեն երկու օր է` խորհում ենք` գրե՞լ այս մասին, թե՞ ոչ: Որոշեցինք գրել, բայց նախ ցանկանում ենք մի ավանդույթի մասին պատմել, որ հատուկ է հայերին: Հին ժամանակներում, երբ գյուղում որևէ մեկը մատաղ պետք է մատուցեր Աստծուն, իր հավաքած
Սերգեյ Սմբատյան. «Մեր նպատակը Արամ Խաչատրյանի անունը Հայաստանի և ոչ թե Խորհրդային միության հետ կապելն է»
Այսօր կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը նվիրված է կոմպոզիտորի 110-ամյակին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը: Փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ուրախացնում են փառատոնի արդյունքները: Այս մասին այսօր «Մենք» մշակութային մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման
Ուղիղ եթեր. «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրը Վահագն Խաչատրյանն է
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ զրույց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
Մասնագետը` կոկորդիլոսի մսի մասին
Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա» հ/կ նախագահ, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե կոկորդիլոսի միսը օգտագործվո՞ւմ է որևէ երկրի ազգային խոհանոցում: «Ես գիտեմ շատ երկրներ, հատկապես ասիական երկրներ, որտեղ կոկորդիլոսի միսը համարվում է իրենց ազգային ամենահամեղ ուտելիքներից, կոկորդիլոսը համարվում է նույնիսկ դելիկատես շատ երկրներում: Մեզ համար այն մի քիչ արտառոց միս է, բայց դե կոկորդիլոսը իր դիետիկ
Լիլիթ Ասատրյան. «Կին ձեռներեցները Լոռու մարզում բավական ակտիվ դիրքեր են գրավում»
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր Վանաձորում էր:
98 հավակնորդ ստացել է հավաստագիր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր: ՀՀ կրթության
Ամփոփվեցին «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները
Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, ողջունելով ներկաներին առանձնակի կարևորություն տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում համախմբվելուն: Նա մասնավորապես նշեց. «Շատ հաճելի է, որ մրցույթին մեր երկրից բացի` ներգրավված են նաև 4 այլ երկրների մասնակիցներ: Նրանք երիտասարդներ
Վովա Գասպարյանի «հրեշտակները», Սերժ Սարգսյանի «թարս աճող խիարն» ու ՀՀ արդարադատության պատկերը (Տեսանյութ)
«Սերժ Սարգսյանի` իրավական համակարգի մասին աշխարհայացքը, մոտեցումները սահմանափակվում են խփեմ 60,70,80,90, խիարը թարս է աճում, եկել ես, որ ի՞նչ անես շրջանակներում: Նման գաղջ մթնոլորտում ապրելն ու գոյատևելը անհնար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Պարոն Սաքունցը, որպես երկրում արդարադատության համակարգի ցուցանիշ` օրինակ բերեց Սուրիկ Խաչատրյանի, «Հարսնաքարի» դատավարությունները և
Հայաստանցիների 66 տոկոսը բացասական է գնահատում ԽՍՀՄ-ի փլուզումը. «Ազատություն» ռադիոկայան
Հետխորհրդային ողջ տարածքում ԽՍՀՄ-ի փլուզումը ամենաշատ ափսոսանքը հայաստանցիներին է պատճառում: Սա են վկայում ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության` ԱՊՀ անդամ 11 պետություններում և Վրաստանում ամռանն անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին այսօր: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, 1991 թվականի անկախության հանրաքվեի ընթացքում արձանագրված գրեթե 100 տոկոսանոց «այո»-ից ընդամենը 22 տարի անց` հայաստանցիների ուղիղ երկու երրորդը` 66 տոկոսը, համոզված է` «Խորհրդային
Տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով
«Արմենիան» առաջարկում է դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությանը
«Առավոտը» «Դատախազին բողոք է բերվել հեռուստաընկերության դեմ» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի դատախազին Նարա Ղազումյանն ուղղել է բողոք՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության դեկտեմբերի 11-ի «Հերթապահ մաս» հաղորդման, եւ խնդրել «պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին համապատասխան հայտարարություն տրամադրելու միջոցով դադարեցնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում թիվ 38108313 քրեական գործով Ն.Ղազումյանի վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը և գործի նախաքննության