Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Դավութօղլուն ողջունել է ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը

Դեկտեմբեր 19,2013 21:33

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ողջունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն, ըստ որի Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար պատասխանատվություն չպետք է կրել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:

«ՄԻԵԴ-ի վճիռը խոսքի ազատությունը պաշտպանելու անկյունաքարն է, որը ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմքն է», – ասված է Դավութօղլուի դեկտեմբերի 18-ին տարածած գրավոր հայտարարությունում:

ՄԻԵԴ-ը նման որոշում է կայացրել թուրքական «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի Շվեցարիայի դեմ հայցի հիման վրա: Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության իրողությունը կեղծիք էր անվանել, ինչի համար դատապարտվել էր այդ երկրում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031