Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարի մանկապարտեզի տնօրեն. «Երեխաները կրակոցներից չեն վախենում, նրանք հերոսներ են»

Դեկտեմբեր 19,2013 23:05

Ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գործում է Այգեպար գյուղի մանկապարտեզը, ուր հաճախում է 21 երեխա: Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը մեզ հայտնեց, որ վատ պայմանների  պատճառով 2008-2010 թվականներին մանկապարտեզ է հաճախել 4-5 երեխա:

Տարիներ շարունակ մանկապարտեզը զրկված է եղել կենցաղային տարրական պայմաններից, պատուհանները ջարդված էին, ջուր չի եղել: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մանկապարտեզում տեղադրել է արեւային ջրատաքացման համակարգ, մետաղապլաստե դռներ ու պատուհաններ: Լիլիթ Մելիքյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները, որպես փոքրիկների սննդի գումար, ամսական 1000 դրամ են վճարում:

Մանկապարտեզի վարիչն ասաց, որ երեխաները կրակոցներից չեն վախենում, «նրանք հերոսներ են», սաստիկ կրակոցների դեպքում մանկապարտեզի աշխատողները փոքրիկներին տանում են ննջարան, որտեղ ավելի ապահով է: Մանկապարտեզի տնօրենը հայտնեց նաեւ, որ Լոս-Անջելեսի «Հայրենիք» միության կողմից նախադպրոցական հաստատության շենքը նորոգվել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031