Օրվա լրահոսը

Ռուսական զորքը հետ կանչելը ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի. Պուտին. ИТАР-ТАСС

Ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից հետ քաշելը Ուկրաինայի նախագահի ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը խոստովանել է, որ ռուսական զորքերը բավական մոտ են եղել Ուկրաինայի սահմանին, բայց հետո նա հրամայել է վարժանքների վայր տեղափոխել նրանց. «Բայց հիմա պաշտպանության նախարարությունը նոր հրաման է ստացել, այն է՝ հանել նրանց նույնիսկ այդ հրաձգարաններից»,

Ոտքս շարքից դուրս էր եկել, արյունը չռռում էր. «Վերնիսաժում» կրակոցներից վիրավորված 72-ամյա պապիկը՝ կատարվածի մասին. News.am

«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 72-ամյա Մնացական Սուքիասյանը դեպքի վայրով անցնելիս է եղել, երբ փամփուշտը դիպչել է ոտքին: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ին պատմեց Մնացական Սուքիասյանը, որին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ: «Ես Վերնիսաժում եմ աշխատում շաբաթ և կիրակի օրերին՝ դեպքի վայրից մի 15 մետր հեռու: Գործով գնում էի, էդ մոմենտին,

Սևանի կայազորի զինվորական դատախազն ազատվել է պաշտոնից. «Փաստինֆո»

Արդարադատության առաջին դասի խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ կայազորի զինվորական դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը։ Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

«Եթե հայ ենք, պիտի գրենք հայկական ռոք օպերա». Արթուր Միտինյան

2013-ի հունիսին «One Armenia» կազմակերպությունը հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ, որտեղ և հաղթող ճանաչվեց 2012 թ. հիմնադրված ԷՊՍԻԴՈՆ թատերախումբը՝ առաջարկելով Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա բեմադրել ռոք օպերա: Եվ ահա հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան: ԷՊՍԻԴՈՆ թատերախմբի գեղ. ղեկավար, ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը, որը

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցություններ վարելն անհնար է. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններ վարելը բացառել է, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Կարծում եմ, որ այսօրվա պայմաններում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցություններ վարել հնարավոր չէ», – ասել է Յացենյուկը մայիսի 21-ին Նիկոլաևում տեղի ունեցած «Ազգային միասնականության կլոր սեղան»-ի ժամանակ: Փոխարենը նա կողմ է հանդես եկել ժնևյան ձևաչափով

ՀԱԿ անդամներից մեկը գովեց կառավարության ծրագիրը, մյուսը`փնովեց (Տեսանյութ)

«Առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից կառավարության ծրագրի ինչ-որ հոտ է գալիս և առաջին անգամ է, որ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել շուրջ 20 տարի»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, նման գնահատականներ տվեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Նախորդ կառավարության հետ մենք 6 տարի կորցրել ենք, նախորդ կառավարությունը

Վիճաբանություն՝ դատարանում. Սպառնում են պոկել դատավորի լեզուն, դատախազի՝ եղունգները (Տեսանյութ)

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը թեժ էր: Այն սկսվեց նկատողություններով, ընթացավ վիրավորանքներով եւ ավարտվեց սպառնալիքներով: Դատական նիստի հենց սկզբում դատավորը նկատողություն արեց նիստի մասնակիցներից մեկին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, թե իր ներս մտնելու ժամանակ ինչու էր նստած: «Շատ էլ լավ է

Հայտնաբերվել է ականանման առարկա

Մայիսի 21-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Հալաջ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: ԱԻՆ  

Պատգամավորի փեսան մեղադրվում է ոչ թե խուլիգանության, այլ՝ սպանության փորձի համար. «Փաստինֆո»

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ 5 մարդկանց հրազենային վնասվածքներ պատճառելու գործով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոյի» փեսային՝ Գոռ Առաքելյանին նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա տեղեկացմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԺԿ անդամներին

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքին եւ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյին: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի երեք` ՀՀԿ, ՕԵԿ եւ Ժառանգություն կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը կարեւոր է ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման, եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ Եվրամիությանը ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար. Անրի Ռենո

«Առաջարկը եղավ փորձել զարգացնել հարաբերությունները՝ գտնելով հարմար տարբերակներ, հնարավոր միջոցներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հայաստանյան իշխանությունների արտահայտած այդ վճռական մոտեցումը»,- այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Այն հարցին, թե որո՞նք են լինելու Հայաստան ԵՄ հարաբերությունների զարգացման համար կոնկրետ քայլերը, դեսպանը պատասխանեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում իր պաշտոնական այցի

Արմեն Աշոտյան. «Իմ ինտերնետային լսարանն արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը»

Առաջարկում եմ բոլորով, քանի այս կազմով հավաքվել եք և դեռ խորհրդարանի անդամներ եք, Աստված գիտի թե էլ երբ կլինեք, հավաքվեք Ազգային ժողովի շենքի դիմացը և միասին մի հատ սելֆի արեք:

Արտակ Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը

Մայիսի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ-ի քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո

«ՅուԹԷյր»-ը հանվել է վաճառքի. «Փաստինֆո»

Ինչպես հայտնում է ռուսական «Կոմերսանտ»-ը` «ՅՈՒԹէյր» ավիաընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում և առաջարկվել է այն ձեռք բերել «Աէրոֆլոտ»-ին: «ՅՈՒԹէյր»-ի պարտքն ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: 2012թ-ին պարտքերի համար «ՅՈՒԹէյր»-ի դեմ սնանկության հայց էր հարուցվել «Ավիալիզինգ» ընկերության կողմից, սակայն «ՅՈՒԹէյր»-ին հաջողվեց խուսափել սնանկությունից: «Աէրոֆլոտը» ներգրավել է «Bain & Company» ամերիկյան խորհրդատվական

Քառյակը միասնական մոտեցում դեռ չունի

Կառավարության ծրագրի վերաբերյալ խորհրդարանական քառյակը`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, միասնական որոշում դեռ չունի: Այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նկատենք, որ այսօր խորհրդարանական քառյակը հերթական քննարկումն է անցկացրել`հստակեցնելու համար կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները`վարչապետի ելույթների համատեքստում: Մեկ այլ հարցի, ընդհանրապես, քառյակում հետագա գործունեության վերաբերյալ հստակեցումներ կա՞ն, պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ դեռ

Սահմանադրական բարեփոխումները «փաթաթում են» ժողովրդի վզի՞ն

Արդեն երկու օր է ընթանում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները: Այսօր, երբ քննարկվում էր «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում» թեման, պարոն Զեյնալյանը մի շարք մտահոգություններ հայտնեց, թե «ՀՀ-ում վարչապետն ու նախագահն իրար խանգարում են»: Այնուհետև քննարկումից հետո շեշտեց. «Լավ կլինի, որ գործի կամ նախագահական կառավարական համակարգ, կամ վարչապետական: Ավելի ուժեղ է

Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը

Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական

Ամռանը մայրաքաղաքը հագեցած կլինի միջոցառումներով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։ «Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի

Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ. ՀՖՖ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: Ժամը 17:30-ին կայանալիք առաջին մարզմամբ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական

Ռուսաստանն ու Չինաստանը 30 տարվա գազային պայմանագիր կնքեցին. РИА Новости

Մայիսի 21-ին չինական «CNPC» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև Ռուսաստանից Չինաստան գազ մատակարարելու մասին պայմանագիր է կնքվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել է, որ ռուս-չինական գազային պայմանագրով գազի մատակարարման ենթակառուցվածքների և այլ պահանջների համար Ռուսաստանը 55 միլիարդ դոլարի ներդրում կանի, իսկ Չինաստանը՝ 22 միլիարդ: Ռուսաստանի ու Չինաստանի միջև կնքված գազային

Լեւոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

Ծաղկաձորում ուսումնամարզական hավաք անցկացնող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր առավոտյան ուժեղ գլխապտույտներով տեղափոխվել է Երեւան`«Նաիրի» բժշկական կենտրոն: Բժիշկներն արել են բոլոր հետազոտությունները: Նրա առողջական վիճակը կայուն է: Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բազառ» խորհրդարանում`Նիկոլ Փաշինյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ (Տեսանյութ)

Ըստ պատգամավորի, այսօր ունենք «կրախի առաջ» կանգնած երկիր, 32 տոկոս աղքատություն, իսկ Հովիկ Աբրահամյանն այս ֆոնին հողագործությամբ է զբաղվում ու մեծ շահույթներ ստանում, «Ստացվում ա, որ ձեր մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է ստացվում»:

Ոսկյա զարդերի գողը ազգականն էր

Մայիսի 20-ին, ժամը 18.35-ին, 1952 թ. ծնված Ժուլետա Դ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել: Բնակարանից ոսկեղեն էին գողացել: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ մարտից մինչև մայիսի 20-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում իր բնակարանից անհետացել են հարսի ոսկյա զարդերը` մոտ 450.000 դրամ արժողությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները,

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միավորվեն իր դեմ

Հարցին`ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ողջունում է, յուրաքանչյուր հանդիպում:

Սունդուկյան թատրոնի տնօրեն. «Ես ի՞նչ իմանամ՝ երբ կվերանորոգվի թատրոնը»

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն: Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը փաստեց, որ շենքը 60 թվականից չի վերանորոգվել: Թե երբվանից կսկսվեն աշխատանքները, եւ ինչքան կտեւեն, տնօրենը չգիտի, միայն տեղյակ է, որ իր բառերով՝ «վերանորոգման հարցը մտել է կառավարության ծրագիր»: Տնօրենի ձեւակերպմամբ, առաջնայինը բեմի ու լուսային տեխնիկայի հարցն է, դրանք ժամանակակից

Վարչական բոլոր շրջաններում պարտադիր բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում է ամենօրյա հսկողությունը տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ: Հիշեցնենք, որ տարվա բոլոր եղանակներին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների պարտադիր կատարումը Երևանի ավագանու որոշման պահանջն է: Ներկայում մայրաքաղաքում հաշվառված է հարակից ընդհանուր օգտագործման տարածք ունեցող ավելի քան 14 հազար օբյեկտ: Դրանց մի

Վերին Լարսից ետ են ուղարկում

Հայաստանցիները դժվարանում են ստույգ տեղեկություն իմանալ

«Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա». Հիմա էլ Շշի Մելոն. hraparak.am

Քիչ առաջ Ազգային ժողովի միջանցքում փորձեցի մոտենալ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին, ով միջանցքում պարապ կանգնած էր: Մտադիր է հարցնել, թե ինչ կարծիքի է կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ Շշի Մելոն, նախ հրաժարվեց շփվել` պատճառաբանելով, թե զբաղված է: Իմ դիտարկումը, թե այս էլ որերորդ դեպքն է`ինքն ասում է, թե զբաղված է ու

Հրայր Թովմասյան. «Վերջնական որոշումը ՀՀ նախագահինն է լինելու»

«Անկախ մեր մասնագիտական հանձնաժողովն ինչ է ներկայացնելու, վերջնական որոշումը ՀՀ նախագահինն է լինելու: Նախաձեռնող կողմը ՀՀ նախագահն է, և այս պարագայում հանձնաժողովի աշխատանքները կրելու են ՀՀ նախագահի համար խորհրդատվական բնույթ և ոչ ավելին»,-այսօր սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումներից հետո այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Նշենք, որ քննարկումների ժամանակ Սահմանադրական

Ղրիմի ինքնապաշտպանության հայ մարտիկն այն մարդը չէ, ում ներկայացնում է. Цензор.нет

Համացանցային տեսանյութերում աչքի ընկած, Ղրիմի ինքնապաշտպանության վաշտային հրամանատար Սամվել Հովսեփյանը պարզվել է այն մարդը չէ, ում անվան ներքո ներկայանում է, գրում է «Ցենզոր.նեթ»-ը: Սամվելը հայտնի է դարձել, երբ Սիմֆերոպոլում բոլորի աչքի առաջ ծեծել է Կիևի միլիոնատեր Գենադի Բալաշովին և Օդեսայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին: Նա նաև հայտնի է լրագրողներին ծեծելով, օրինակ՝ վերջերս Ղրիմի լրագրող Օսման Փաշաևն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031