Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյան թատրոնի տնօրեն. «Ես ի՞նչ իմանամ՝ երբ կվերանորոգվի թատրոնը»

Մայիս 21,2014 16:05

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն: Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը փաստեց, որ շենքը 60 թվականից չի վերանորոգվել:

Թե երբվանից կսկսվեն աշխատանքները, եւ ինչքան կտեւեն, տնօրենը չգիտի, միայն տեղյակ է, որ իր բառերով՝ «վերանորոգման հարցը մտել է կառավարության ծրագիր»:
Տնօրենի ձեւակերպմամբ, առաջնայինը բեմի ու լուսային տեխնիկայի հարցն է, դրանք ժամանակակից տեսքի բերելու անհրաժեշտություն կա:

Ի դեպ, տնօրենին նյարդայնացրին թատրոնի շենքի վերանորոգման հետ կապված հարցերը: «Թե ե՞րբ փող կլինի, կանեն, թե չեն անի, կուղարկեն հյուրախաղերի, թե չե՞ն ուղարկի, ո՞ր դահլիճը կհատկացնեն խաղալու համար, չգիտեմ, ի՞նչ իմանամ»,-անսպասելի բորբոքվեց Դավթյանը:

Նշենք, որ ՄԻՊ-ի զեկույցում եւս փաստվել է. «Տարիներ շարունակ չեն վերանորոգվել և տեխնիկապես չեն վերազինվել մի շարք պետական թատրոններ, ինչպես օրինակ՝ Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի անվան թատրոնները: Որոշ թատրոններ չունեն նույնիսկ առանձին տարածքներ, օրինակ՝ Մնջախաղի պետական թատրոնը»:

Ինչին ի պատասխան, մշակույթի նախարարությունն էլ «արդարացել» էր , թե վերջին տարիներին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Մայր թատրոնի շենքի տաք և սառը ջրամատակարարումը, սանհանգույցի վերանորոգումը, դռների և պատուհանների տեղադրումը, հակահրդեհային ջրավազանի վերանորոգումը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031