Օրվա լրահոսը
Պետություն՝ statu quo-ի փլատակների տակ. «Ժամանակ»
Երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ու մասնավորապես status quo-ի պահպանման մասին, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի մի զգալի, գրեթե գերակշիռ մասի կարծիք է հնչում, որ Հայաստանն աստիճանաբար թուլանում է, հետևաբար քանի շատ չենք թուլացել՝ ավելի լավ է հիմա գնանք status quo-ի փոփոխության, քանի որ վաղը ավելի վատ փոփոխության ենք արժանանալու: Մինչդեռ թվում է, թե
Վադիմ Դուբնով. Զուգահեռները ճիշտ չեն. «168 ժամ»
«Ես այս տարածաշրջանում չեմ տեսնում այնպիսի օբյեկտ, որը կարող էր խաղալ Ղրիմի դերը, և ես չեմ տեսնում նաև նմանություն Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, ուստի այս թեմայով զուգահեռներն այնքան էլ ճիշտ չեն»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնեց ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև անցկացվող զուգահեռներին: Քաղաքագետի խոսքով` իրականում միջնորդներից որևէ մեկը
ԲՀԿ-ականը՝ ՀԱԿ-ին. «Ես կողմնակից եմ, որ փաստերով խոսեն». «Հրապարակ»
«Փաստորեն, Ձեր խնդիրն անձերի հե՞տ էր,- հարցրինք ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին,- Տիգրան Սարգսյանին չէիք հավանում, իսկ Հովիկ Աբրահամյանին հավանում եք»։ «Ոչ, խնդիրն անձերի հետ չէ, այլ՝ կուրսի։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած միջոցառում, ծրագիր, եթե ուղղված է ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը, արտագաղթի կասեցմանը, ընդհանուր մթնոլորտի բարելավմանը, մենք կողմ ենք դրան»,- ասաց պատգամավորը՝ չթաքցնելով, որ այս կառավարությունը
Պետությունը պարտավոր է. «Ժամանակ»
Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ընթացքում, երբ պատգամավորը հարցրել է Հովիկ Աբրահամյանի ու մի քանի նախարարների ունեցվածքի, բիզնեսի և պաշտոնի համատեղման մասին, Աբրահամյանը հայտարարել է, թե գործարարներն են այս երկիրը պահում ու պետք չէ գործարարներին «բոբո» ներկայացնել: Նա առաջին անգամ չէ, որ վարչապետ նշանակվելուց հետո խոսում է այս մասին: Այս մասին միայն նա
Համագործակցել՝ չի նշանակում գրկած ման գալ
Որոշ պատմաբաններ պնդում են, որ Ուինսթոն Չերչիլը Թեհրանի, Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների ժամանակ, երբ որոշվում էր Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի կարգը, իր հետ էր տանում ընդդիմադիր՝ լեյբորիստական կուսակցության ղեկավարին` Քլեմենթ Էթլիին: Բրիտանիայի վարչապետը գտնում էր, որ հազար ու մի խնդիր ունենալով ընդդիմության հետ՝ պետք է, այնուամենայնիվ, տեղյակ պահել հակադիր քաղաքական հոսանքի ներկայացուցչին նման աստիճանի կարեւորություն
Ինչպե՞ս են սահմանամերձի կարգավիճակ չունեցող գյուղից հայտնվում Ադրբեջանում
Վերին Կարմիրաղբյուրն իրականում սահմանամերձ է
Յուրի Մովսիսյան. «Քննադատելը ձեր գործն է, մերը՝ չլսելը»
Ֆուտբոլի ակադեմիայում կայացած մամուլի ասուլիսում Յուրի Մովսիսյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Սպարտակի» անհաջողությունների համար ամենաշատն իր հասցեին հնչող քննադատությանը, որին հարձակվողը պատասխանեց. «Քննադատություն միշտ եղել է ու կլինի: Տրամադրությունը միշտ բարձր է լինում, երբ գալիս ես հավաքական, հանդիպում ընկերներիդ, մարզվում նրանց հետ: Քննադատելը ձեր գործն է, մերը՝ չլսելը»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեռնար Շալանդ. «Ես ատում եմ ցանկացած տեսակի պարտություն»
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, պատասխանելով հարցին, որ եթե Վարդան Մինասյանը կարեւորություն չէր տալիս ընկերական հանդիպումներում գրանցվող հաշիվներին, ինքն է՞լ է այդպես մտածում, պատասխանեց. «Մենք ազգային հավաքական ենք եւ արդյունքը ինձ համար միշտ էլ կարեւոր է: Բայց հիմա առավել կարեւոր է բոլոր խաղացողներին տեսնել գործի մեջ,
Գագիկ Բեգլարյանը պետք է հեռանա կառավարությունից
«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը մեր հարցին: Ապա լսելով վարչապետի հայտարարությունից մեջբերումը գործարարներին ստվերային դաշտ բերելու մասին` ասաց. «Ասել ա, ուրեմն կանի: Ես հավատում եմ մեր վարչապետին»: Նկատեցինք, որ ինքն էլ գործարար: Նախարարը արագ արձագանքեց. «Ես միշտ եղել եմ հարկային դաշտում ու ամենաօրինական հարկատուն եմ եղել»: «Առավոտի» դիտարկումն
Բեռնար Շալանդ. «Ես նոր մարզիչ եմ եւ ինձ հավաքականի հետ շատ խաղեր են հարկավոր» (ֆոտոշարք)
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումն անցկացրեց գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ: Մեր ընտրանին նախապատրաստվում է ՄԱԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Մարզումից հետո մարզիչը, Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Բեռնար Շալանդը գոհ էր հրավիրված ֆուտբոլիստներից: Նա նշեց, որ ինքը նոր մարզիչ է Հայաստանում եւ ժամանակի եւ շատ
Ստեփան Մարգարյանը լուրջ չի համարում Նիկոլ Փաշինյանի քննադատության մեկնաբանությունը
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց. «Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, վայ կառավարություն ջան, քեզ հաջողություն ենք մաղթում, ձեզ լավագույններն ենք մաղթում, ձեր ծրագիրը… ընդհանրապես մի հատ արժե մտածել` սենց բան պետք ա ասել, թե` ոչ, որովհետեւ այս կառավարության ծրագիրը որ նայում ես, իրանց բիզնես-պլաններն ա ընդեղ գրած»: Պատգամավորն օրինակներ բերեց`
Ֆիննախը կենտրոնական բանկի` ՀՆԱ-ի 5.8 % աճի կանխատեսումը լավատեսական է համարում
Չնայած արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների` միջազգային շուկայում պղնձի գների անկման եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ֆիննախը ՀՆԱ-ի աճի ԿԲ-ի կանխատեսումը դրական է գնահատում: ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականին համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի 5.8 % աճի կանխատեսման սցենարը ֆինանսների նախարարությունը լավատեսական է համարում: Այս մասին նշված է կառավարության վաղվա նիստի օրակարգում, ըստ այդմ` կառավարության հավանությանը
«Ընթացքը բարդ է, արդյունքը՝ գերազանց»
Պարը գալիս է ապացուցելու, որ հնարավոր է կոտրել կարողությունների մասին թերի պատկերացումները և արվեստի միջոցով հավատալ մարդկային բարձր հնարավորություններին: Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Բրիտանական խորհրդի «Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Candoco ներառական պարային խմբի մասնագետների դասընթացը: Մայիսի 11-24-ը Candoco-ն համաղեկավար Պեդրո Մաչադոյի և պարուհի Վիկտորիա Մալինի հետ եկել է Հայաստան՝ աշխատելու առաջին ներառական
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթ կանցկացնի
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությամբ համախմբված մի խումբ վարորդներ կառավարությանը մի քանի կետանոց պահանջներ են այսօր ներկայացրել:
«Կյանքը նորմալ է նաեւ այն մարդու համար, որը բարդություններ ունի». լուսանկարիչ
Այսօր տեղի ունեցավ լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի եվ Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» վավերագրական շարքի ցուցահանդեսը, որում տեղ գտած լուսանկարները ներկայացնում էին Հայաստանում ապրող խոցելի խմբերի կյանքի պատմությունները։ Վավերագրական շարքերից մեկի հեղինակ Նազիկ Արմենակյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց,որ լուսանկարներում ներկայացված են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք հայաստանյան իրականության մեջ ունեն սահմանափակ կարողություններ, բայց այդ սահմանափակումները հաղթահարելով գրանցել
Սուրեն Քրմոյանը կազատվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Առողջապահության նախարարը աշխատակազմի նոր ղեկավար կունենա
«Ի՞նչ կապ ունի Տավուշի, Սյունիքի մարզպետը Մարտի 1-ի իրադարձությունների հետ». Բադեյանը՝ Սաքունցին
Օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ պատրաստվում է Մարտի 1-ի գործի քննությանն անդրադառնալ եւ հնչեցնել հանցագործությանը մասնակից պաշտոնատար անձանց անուններ: Մասնավորապես, Սաքունցը նշել էր Սուրիկ Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Հարություն Փամբուկյանի, Մնացական Մնացականյանի, Միքայել Հարությունյանի անունները եւ նշել, որ գործում պետք է ներգրավեն նաեւ մարզպետները: Այս առնչությամբ Aravot.am-ի
Սփյուռքին համախմբելու գործն էլ պետք է պետությունը ստանձնի
ԵՊՀ դասախոս, աստվածաբան, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը այսօր ազգային համախմբման կոչ է արել: Ըստ նրա, ազգային միասնական դիմադրության ձեւավորումը հնարավորություն կտա, թե արտաքին մարտահրավերների դեմ պայքարել, թե ներքին գործընթացներին ավելի համարժեք մոտեցում ցույց տալ: Այսօր «Նոյան տապան» ակումբում աստվածաբանը նկատել է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ էլ համախմբված քննարկումներ չկան. «Անհրաժեշտ են նման քննարկումներ,
Արշակ Սադոյանը՝ Հովիկ Աբրահամյանի նախասիրությունների մասին
«Իրենց նախասիրություններով, բնավորությամբ, արժեքային համակարգով նախկին ու ներկայիս վարչապետները որոշակի տարբերություններ ունեն, ու հնարավոր է արտահայտվի իրենց գործելաոճի վրա»,-«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, համեմատականներ անցկացնելով գործադիրի նախկին ու ներկայիս ղեկավարներին, այսպիսի կարծիք հայտնեց: Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ նախասիրությունների մասին է խոսքը, որոնք հիմք են տալիս պարոն Սադոյանին կարծելու, թե վարչապետի գործելաոճում փոփոխություններ է
Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում
Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր: Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին և հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարևորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության
Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք է տվել նաեւ նրա հորաքրոջ աղջիկը
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով վկաներ Օվսաննա Զաքարյանը, Ծովինար Եղոյանը, Վարդան Կարապետյանը, Հենրիկ Հարոյանը չէին ներկայացել: Նրանք բոլորն էլ բացակայում են Հայաստանից ու մոտ ժամանակներս վերադառնալու մտադրություն չունեն: Դատախազ Պապիկյանը միջնորդեց հրապարակել բացակայող վկաների նախաքննական ցուցմունքները: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ ցուցմունքների
Չեմպիոնի հայրը հեռախոսահամարն է փոխել, իսկ Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ում արդեն բացատրություն է տվել
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանը օրերս հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել ու բացատրություն գրել մամուլում շրջանառվող այն լուրերի մասին` համաձայն որի, իր և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր միջև տեղի միջադեպ է տեղի ունեցել: Aravot.am-ի հետ զրույցում գնդապետ Նադարյանն ասաց, որ դա օրենքի պահանջն է` ուսումնասիրել մամուլում տեղ
ՀՀ-ն արժանի է բացառիկ բանաձեւի միջոցով ԵՄ-ին անդամակցելու. Անրի Ռենո
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցավ Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը եւ այլք:
Ռուսական զորքը հետ կանչելը ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի. Պուտին. ИТАР-ТАСС
Ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից հետ քաշելը Ուկրաինայի նախագահի ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը խոստովանել է, որ ռուսական զորքերը բավական մոտ են եղել Ուկրաինայի սահմանին, բայց հետո նա հրամայել է վարժանքների վայր տեղափոխել նրանց. «Բայց հիմա պաշտպանության նախարարությունը նոր հրաման է ստացել, այն է՝ հանել նրանց նույնիսկ այդ հրաձգարաններից»,
Ոտքս շարքից դուրս էր եկել, արյունը չռռում էր. «Վերնիսաժում» կրակոցներից վիրավորված 72-ամյա պապիկը՝ կատարվածի մասին. News.am
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 72-ամյա Մնացական Սուքիասյանը դեպքի վայրով անցնելիս է եղել, երբ փամփուշտը դիպչել է ոտքին: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ին պատմեց Մնացական Սուքիասյանը, որին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ: «Ես Վերնիսաժում եմ աշխատում շաբաթ և կիրակի օրերին՝ դեպքի վայրից մի 15 մետր հեռու: Գործով գնում էի, էդ մոմենտին,
Սևանի կայազորի զինվորական դատախազն ազատվել է պաշտոնից. «Փաստինֆո»
Արդարադատության առաջին դասի խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ կայազորի զինվորական դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը։ Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում
«Եթե հայ ենք, պիտի գրենք հայկական ռոք օպերա». Արթուր Միտինյան
2013-ի հունիսին «One Armenia» կազմակերպությունը հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ, որտեղ և հաղթող ճանաչվեց 2012 թ. հիմնադրված ԷՊՍԻԴՈՆ թատերախումբը՝ առաջարկելով Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա բեմադրել ռոք օպերա: Եվ ահա հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան: ԷՊՍԻԴՈՆ թատերախմբի գեղ. ղեկավար, ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը, որը


















































