Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը նորմալ է նաեւ այն մարդու համար, որը բարդություններ ունի». լուսանկարիչ

Մայիս 21,2014 20:07

Այսօր տեղի ունեցավ լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի եվ Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» վավերագրական շարքի ցուցահանդեսը, որում տեղ գտած լուսանկարները ներկայացնում էին Հայաստանում ապրող խոցելի խմբերի կյանքի պատմությունները։

IMG_20140521_174830

Վավերագրական շարքերից մեկի հեղինակ Նազիկ Արմենակյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց,որ լուսանկարներում ներկայացված են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք հայաստանյան իրականության մեջ ունեն սահմանափակ կարողություններ, բայց այդ սահմանափակումները հաղթահարելով գրանցել են փոքրիկ հաջողություններ իրենց կյանքում. «Այդ սահմանափակումները պայմանավորված են սեռով, ֆիզիկական եւ հոգեբանական գործոններով»։

Լուսանկարչի խոսքերով՝ նման մարդկանց հետ աշխատելը շատ հաճելի էր եւ հեշտ։ Նա պատմեց, որ հատուկ մոտեցում է ցուցաբերել հերոսների նկատմամբ, որպեսզի չնկատվի, որ նրանք ունեն որեւէ խնդիր։

IMG_20140521_174804

Նազիկ Արմենակյանի լուսանկարները պատում էին հերոսների հոգեբանական ապրումների մասին, մինչդեռ Անուշ Բաբաջանյանը ցուցահանդեսին  ներկայացնում էր ֆոտոշարքեր, որոնք պատմում էին հերոսների առօրյա կյանքի, նրանց նախասիրությունների, աշխատանքի, հետաքրքրությունների մասին։

Լուսանկարների հերոսների շարքում էին Հայաստանի կույրերի միավորման երգչախմբի երիտասարդ երգչուհիներ, կին տաքսու վարորդներ, մարդիկ որոնք իրենց հիվանդության պատճառով ավելի քիչ էին շփվում ուրիշների հետ, որոնք հաղթահարելով սահմանափակումների շեմը դարձել են հասարակության լիարժեք անդամներ։

IMG_20140521_175252

Մեզ հետ զրույցում շարքերի մյուս հեղինակ Անուշ Բաբաջանյանն էլ պատմեց, որ նկարներում պատկերված մարդիկ ոչ միայն հաջողակ են, այլ նաեւ անհատներ են, որոնք շարժվել են դեպի իրենց նպատակը. «Նրանք մարդիկ են, որոնց համար կյանքը բարդություններով լի է եւ միաժամանակ սովորական է այնքան, որքան մեր կյանքը։ Ցուցահանդեսը պետք է ցույց տա մարդկանց, թե որքան նորմալ է կյանքը այն մարդու համար, ով նաեւ բարդություններ ունի»։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից։ Վավերգրական շարքը համադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի ղեկավար Վիգեն Գալստյանը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031