Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համագործակցել՝ չի նշանակում գրկած ման գալ

Մայիս 22,2014 10:16

Որոշ պատմաբաններ պնդում են, որ Ուինսթոն Չերչիլը Թեհրանի, Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների ժամանակ, երբ որոշվում էր Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի կարգը, իր հետ էր տանում ընդդիմադիր՝ լեյբորիստական կուսակցության ղեկավարին` Քլեմենթ Էթլիին: Բրիտանիայի վարչապետը գտնում էր, որ հազար ու մի խնդիր ունենալով ընդդիմության հետ՝ պետք է, այնուամենայնիվ, տեղյակ պահել հակադիր քաղաքական հոսանքի ներկայացուցչին նման աստիճանի կարեւորություն ունեցող բանակցությունների ընթացքին: Խնդիրն այստեղ միանշանակ էր՝ նա գիտեր, որ վաղ թե ուշ իշխանությունն անցնելու է իր ընդդիմախոսներին (ինչը եւ տեղի ունեցավ 1945 թվականի հուլիսի 5-ին), եւ վերջիններս ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են իմանալ «հարցի պատմությունը»:

Քանի որ Հայաստանում ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում փոխանցել, իշխանական աթոռներին նստած մարդիկ այդ «փոխանցումը». դիտարկում են որպես իրենց անձնական ողբերգություն, մեզանում այդ մշակույթը դեռեւս չի ձեւավորվել: Բայց սկսած 2011 թվականից, երբ իշխանությունն ու ընդդիմությունը վարանոտ փորձ արեցին երկխոսելու, որոշ նոր երանգներ այդ հարաբերություններում, այնուամենայնիվ, նկատվեցին: Երբեմնի թշնամանքը փոխարինվեց հարցերը քննարկելու ցանկությամբ. ճիշտ է, հաճախ այդ քննարկումների տոնայնությունն այնքան էլ հաճելի չէ ականջի համար, բայց դա ավելի լավ է, քան իրար ոչնչացնելու ձգտումը:

Իշխանության եւ ընդդիմության համագործակցելու ասպարեզը խորհրդարանն է: Այստեղ մեր պատկերացումների մեջ որոշակի խեղում կա. ոմանց թվում է, թե համագործակցությունը ենթադրում է՝ իշխանության այս կամ այն օրինագծին «կողմ» քվեարկել կամ իշխանության այս կամ որոշման համար պատասխանատվություն կրել: Երբ ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ նա դեմ է քվեարկելու տվյալ օրինագծին, որովհետեւ վերջինիս այս կամ այն կետը հակասում է իր համոզմունքներին, դա նույնպես համագործակցություն է՝ օրինագիծն ավելի լավը սարքելու համատեղ աշխատանք:
Այդ իմաստով իշխանության հետ չի համագործակցում օրինակ, «Նախախորհրդարանը»՝ որպես ոչ համակարգային ընդդիմություն: Իսկ նրանք, ովքեր խորհրդարանում են, նույնիսկ եթե վերջին խոսքերով հայհոյում են իշխանավորներին, միեւնույն է՝ համագործակցության դաշտում են: Կարելի է տարբեր ձեւով վերաբերվել Նիկոլ Փաշինյանին, նրա բառապաշարին եւ հռետորական հնարքներին, բայց նրա գործունեւությունը դուրս չի գալիս դասական քաղաքական շրջանակներից: Մանավանդ, որ վերջին իր ելույթում բովանդակային առումով նա ճիշտ էր. կառավարության առնվազն կեսը չափազանց հաջողակ բիզնեսմեններ են, եւ սպասել, որ նրանք պայքարելու են ստվերի դեմ, իրատեսական չէ:

Ընդդիմությունը պետք է վերահսկի գործադիր իշխանությանը: Բայց ընդդիմությանը Հայաստանում վերահսկողական պաշտոններ տալը ինձ անտրամաբանական է թվում: Ենթադրենք, ես իշխանության մրցակիցն եմ, ես, բնականաբար, ցանկանում եմ, որ ժողովրդի դժգոհության աստիճանը բարձրանա, եւ այդպիսով վարչակարգը տապալվի: Պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչպես եմ աշխատելու, օրինակ, Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Դե եթե Նիկոլ-Շմայս էպոխալ դիալոգը համագործակցություն է, ապա ի՞նչը համագործակցություն չի: “Վերնիսաժ”-ի կրակոցներն էլ են համագործակցություն`իրար էին դաստիարակում: Ավելի հստակ սահմանումներ են պետք: Հակառակ դեպքում կգանք անհեթեթության: Չնայած, դա էլ համագործակցության ձև է`պարզապես անիմաստ:

  2. Կարեն says:

    Այո,ընդդիմությանը Հայաստանում վերահսկողական պաշտոններ ոչ ոք էլ չի տա: Չնայած կարող են տալ,պարզապես պետք է թույլատրեն օգտվելու կերակրատաշտից: Այդ դեպքում բոլորն էլ գոհ կմնան, և մեկ շաբաթ հետո կսկսվի գովքը , իշխանությունների խորաթափանց քաղաքականության: Իմ խոսքերը կհաստատեն Ա. Գեղամյանը,Շ. Քոչարյանը,նախկին ախք-ը ու էլի շատ ու շատ գաղափարական տառապյալներ:

  3. Avag says:

    Ի դեպ վերոհիշյալ տեսբանը նաև նման կարևոր պահերի իր աղջկան էր հետը տանում և այդ իսկ պատճառով բոլոր ազնիվ մարդիկ պարզ գիտակցում են թե իրականում ինչքան աննշան էր արևմուտքի դերը այդ պատերազմում,իսկ հիմա որոշ մարդիկ այդ տեսբաններին՝Չերչիլին և այլ կոմֆորմիստներին փորձում են ներկայացնել իբրև հաղթանակած բանակի հարամանատարներ,իսկ հաղթողը ՄԻԱՅՆ ԽՍՀՄն էր և ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈւՍ ՍՏԱԼԻՆԸ

  4. Hakob says:

    անգլո-սաքսերի քաղաքական ղեկավարները վաղուց են հասկացել, որ պետք է պետական ապարատը բաժանել այսպես կոչված “մարս-ու-սնիկերս”-ի, կամ “կոկա-պեպսի”:
    իրականում այդ երկուսի շահույթն էլ մտնում է նույն գրպանը: սակայն “սպառողի” մետ իլուզիա է ստեղծում պայքարի, մրցակցության, ու “լավ”-ի հաղթանակի:

    ու դա գիտակցելով, “սպառողներից” շատերը թքած ունեն այդ “ընտրության” վրա, քանի որ լավ են հասկանում այդ այդ պրոցեսի իրական պատկերը, որն է, ինչքան էլ ընտրեք, մեկ է իրականում Աշխարհի մեծ մասին ղեկավարում է Անգլիայի Թագուհին- իր համապատասխան ապարատով ու իշխանության լծակներով:

    • Արսեն says:

      Փաստորեն՝ ըմբոստ ասպետ Վլադիմիր Վլաադիմիրովիչը Ոկրյինայի վրա հարձաակվելիս, իրականում ոչ թթէ ագրեսորր է, որը հարևան երկրից ուզում է մասեր պոկել, այլ պայքարում է Անգգլիայի թագուհու դեմ..)))..
      Ռուսաստանում էլ, իշխանության ճյուղերի բաժանումը և հակակշիռների մեխանիզմի բացակայություն ոչ թե դիկտատուրա է, այլ իշխանության «օպտիմալիզացիա» (իրոք՝ ինչչ կարիք կա ֆիքստուլություն անել, իշխանությունը բաժանել ինչ-որ, գործադի, օրենսդիր, դատական մասերի… դա արել է «թագուհին», ընդհամենը մարդկանց խաբելու համար…)))..)
      Տնտեսության մեջ էլ «ոչ մի խաբեություն»..))).. Օլիգախիան և մոնոպոլիզացված և քվոտայավորված տնտեսությունը ոչ թե մարդկան ճնշելու և հասարակությանը ստրկացված պահելու միջոց է, այլ «ազնվություն»..))).. (իրոք, այնտեղ որտեղ «թագուհու» մոտ կլիներ իրար հետ «իբր թե» մրցող ընկերություննր ոորոնցից շահույթը գաղտնի հոսելու էր «թաագու» գրպանըը, Պուտինի մոտ իրար հետ չմրցող «ախպերություններ» են, որոնցից շահույթը բացահայտ հոսում է Պուտինի գրպանը։..))).. )
      Իրոք, աշխարհի ինչ զոլալ «ընկալում», հիանալուց բացի այլ բան չի մնում..)))..

      • Nelli says:

        Արսեն, կարող է այսօր սուրճ չես խմել փարիզյան սրճարաններում?,—–մտքերդ սովորականից խառնաշփոթ են, չի հասկացվում,թե ինչ ես ուզեցել ասել:

  5. Լավատես says:

    Համագործակցել՝ անպայման պետք է, որովհետեւ հայը հայի հետ պետք է համագործակցի, ուրիշ բան, որ ՝հաջողակ, հայերը իրենց անմակարդակության պատճառով, չեն հասկանում, որ հայը ոչ թե հայի հաշվին չպետք է հաջողակ դառնա, այլ, թե պլոճիկ ունի, ուրիշ ազգերի հաշվին, սա է խնդիրը:

  6. Լավատես says:

    Ներեցեք: հայը ոչ թե հայի հաշվին ՊԵՏՔ Է հաջողակ դառնա, այլ, թե պլոճիկ ունի, ուրիշ ազգերի հաշվին, սա է խնդիրը:

  7. Կարո Մելիքյան says:

    Իրական ընդդիմությույունը ոչ թե համագործակցում է ,այլ փորձում է հակագործակցել՝ իր գիծը անցկացնել,հակադրվել ռեժիմին, ուրիշ հարց,որ «քաշը» չի ներում՝ իր տեսակետները անցկացնելու համար։ (Դա իմ կարծիքն է)։ Նույն դահլիճում նստելը՝ամենեվին էլ չի նշանակում ,որ նույն գաղափարն են կիսում։ Օրինակ՝լֆիկա-շմայսների հետ ինչում՞ համագործակցես,երեւի միայն՝ բիզնես-թալանի հարցում՝ազդեցության գոտիների՞,դրանում էլ ես մեծ կասկածներ ունեմ…։

  8. Զավեն says:

    դե մեր իշխանավորներն էլ,որ գնում են հաց ուտելու, իրենց հետ մեկ մեկ ընդիմադիր գործիչ են տանում,որ դուրս չգա թե մենակ են կերել:

  9. Մարդ says:

    Իշխանության եւ ընդդիմության համագործակցելը փոխզիջումների միջոցով հնարավոր է.
    Իսկ համագործակցել քաղաքական ծրագրով – ոչ. Այդ ժամանակ ընդդիմությունը դադարում է ընդդիմություն լինելուց.
    Այսինք ոչ թե համագործակցությունը պետք է քննարկվի որպես գործողություն , այլ նրա կատեգորիաները , թե ինչպիսի համագործակցություն.

  10. Լևոն says:

    մեծ հաշվով սոցիալական լիֆտերը փակվել են։ ներքևից վերև այլևս շարժ չկա ու չի էլ սպասվում։ դրան վկա աշոտյանի ելույթը. հուսալքված մարդկանց տպավորություն են թողնում։ գաղափարական տղաներից դարձան սոփեստներ, առաջ փորձում էին նմանվել նժդեհին, հիմա-սահակյանին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031