Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են սահմանամերձի կարգավիճակ չունեցող գյուղից հայտնվում Ադրբեջանում

Մայիս 22,2014 10:11

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից տեղեկացանք,որ այդ համայնքի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխվել է Երեւան: Գյուղապետն ասաց,որ մայիսի 20-ին մահացած Մամիկոն Խոջոյանի մարմինը հետազոտության կենթարկվի, եւ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես կհայտնի մահվան ստույգ պատճառը:

Հիշեցնենք, որ Մամիկոնը Ադրբեջանի տարածքում հայտնվել էր 2014 թվականի հունվարի 28-ին, մարտի 4-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերադարձվել էր Հայաստան:

Կամո Չոբանյանի խոսքերով՝ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը շատ էր տանջվում ցավերից, նա համագյուղացիներին չէր ճանաչում, կորցրել էր հիշողությունը:

Ադրբեջանական գերությունից վերադարձած, Վերին Կարմիրաղբյուրի 22-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին գյուղապետն ասաց,որ Արսենը նոր է դուրս գրվել հիվանդանոցից,նրա առողջական վիճակը նորմալ է:

Ոչ սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրից երկու բնակիչ ինչպե՞ս են հատել միջպետական սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Գյուղապետն ասաց, որ իրենց գյուղն իրականում սահմանամերձ է: Այգեպար նախկին բանվորական ավանը ստեղծվել է Վերին Կարմիրաղբյուրի,Ներքին Կարմիրաղբյուրի եւ Մովսեսի տարածքների վրա: Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենց հողերը սահմանից 1 կմ հեռավորության վրա են գտնվում, իրականում Վերին Կարմիրաղբյուրը սահմանամերձ համայնք է:

Չոբանյանը հայտնեց, որ վերջերս արտասահմանյան դոնոր մի կազմակերպություն Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներում խմելու ջրագծերի շինարարության ծրագիր է ֆինանսավորում: Վերին Կարմիրաղբյուր համայնքը եւս ունի խմելու ջրի հիմնահարց: Բայց քանի որ գյուղը չունի սահմանամերձի կարգավիճակ, չի կարողացել օգտվել այդ ծրագրից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    Ոսկան . միթե էդքան միամիտ եք, որ չգիտեք սահմանամերերձ լինելն կախված է ոչ թե Ադրբեջանին սահմանակից լինելու, այլ Իջևանին սահմանակից լինելու հանգամանքով Եթե չգիտեք ապա բարի լինեիք հարցնել այդ հարցի լավագույն գիտակ նախկին մարզպետ Ա Ղուլարյանին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031