Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

Մայիս 21,2014 19:00

Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր:

Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին և հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարևորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության գլխավոր ելակետ ու նպատակ:

Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը մանրամասն վերլուծեց տարածքային բաժինների գործունեությունը և ընդգծեց հատկապես ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը:

Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային բաժինների պետերին, իսկ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին համապատասխան ոլորտների վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկեցին թերությունների վերացման ուղիներ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031