Օրվա լրահոսը
Կարեն Ավագյանը՝ կառավարության ծրագրի մասին. «Ինչ փաստաթուղթ էլ ներկայացվեր, միևնույն է, պիտակավորվելու էր»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Այսօր ներկայացվել է կառավարության ծրագիրը։ Փաստաթղթում նշված են այն առաջնահերթությունները, այն կետերն ու ուղղությունները, որոնց վրա հենվելու է գործադիր իշխանությունը 2014-2017 թվականներին։ Ոմանք փորձում են նմանություններ կամ տարբերություններ տեսնել նախորդ կառավարության համանման փաստաթղթի հետ։ Բնականաբար, ներկայացված ծրագիրն իր նախորդի՝ 2013թ.
Ի՞նչ է թաքցնում Տիգրան Սարգսյանը. Վաչե Գաբրիելյանը սպասում է, որ նախկին վարչապետը խոսի. ԳԱԼԱ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական նշանակված Վաչե Գաբրիելյանը, ով նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարն էր, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել էր, թե հույս ունի, որ օրերից մի օր նախկին վարչապետը կանդրադառնա իր հրաժարականին: Իսկ Տիգրան Սարգսյանը այդպես էլ որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Այսօր ԳԱԼԱ-ի
Ավարտվել է նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ
Երեւանի կենտրոնում օձեր ու կարիճներ կան. մասնագետի խորհուրդ. «Ա1+»
Հայաստանում օձերն առայժմ ակտիվ չեն։ Այսօր հայտարարել է երկրի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Նրա տվյալներով՝ 2013 թվականին Հանրապետությունում օձի խայթոցի 85 դեպք է գրանցվել, 2012 թ-ին 120-130 դեպք,իսկ այս տարի հանրապետությունում օձի խայթոցի ընդամենը 10-12 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը շատ ավելի մեծ էր։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Փլուզման վտանգ Կոմիտասի պողոտայում
Մայիսի 20-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցից քարեր են թափվում ցած, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով
Մայիսի 20-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ներկայացնելով աշխատաժողովի թեման, նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին արհեստական ընդհատումը դարձել է հաճախակի երեւույթ:
Միլիարդատեր Ախմետովն իր աշխատողներին կոչ է արել չհնազանդվել Դոնբասի անջատականներին. BBC
Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ախմետովը, իր տասնյակ հազարավոր աշխատողներին զանգվածային ցույց անելու կոչ է արել, հայտնում է «BBC»-ն: «Մարդիկ հոգնել են վախի և տեռորի մեջ ապրելուց», – ասել է Ախմետովը՝ Ուկրաինայի արևելքի անջատողականներին մեղադրելով երկիրը «ցեղասպանության» տանելու մեջ: «ZN.ua» լրատվականի փոխանցմամբ, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն խորհրդի» նախագահության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է շրջանի ազգայնականացման գործընթացի
50 հազար դոլարանոց նվեր գյումրեցի աշակերտներին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրու «Ֆոտոն» վարժարանում «Samsung Electronics» ընկերությունը բացեց ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած առաջին դասարանը հանրապետությունում: Այն, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի`«Samsung Electronic» –ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանի, արժե 45-50 հազար դոլար: Վերջինս, սակայն, փոքր նվեր համարեց սա, իր իսկ բառերով ասած, Հայաստանում սիրված բրենդ Samsung-ի կողմից: Այս իրադարձությանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության
Ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքները
Վաղվանից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի ակադեմիա տեխնիկական կենտրոնում սկսում է առաջին անգամ ուսումնամարզական հավաք անցկացնել հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մեր ընտրանին նախապատրաստվում է մայիսի 27-ից հունիսի 6-ը կայանալիք ընկերական երեք հանդիպումներին: Մայիսի 27-ին Ժնեւի (Շվեյցարիա) «Ֆոնտեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Միացյալ Արաբական Էմիրությունների, մայիսի 31-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոնում»` Ալժիրի, իսկ
Դաշնակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգ է ուզում
Ազգային ժողովի Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը ՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Ազգային ժողով էր ներկայացրել օրենսդրական նախագծի փաթեթ՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում արտահերթ կարգով քննարկվեց այս փաթեթը, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ի թիվս այլեւայլ հիմնավորումների՝ պարոն Ռուստամյանը նաեւ նշեց, որ եթե այսօրվա դրությամբ
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Գայանե Առուստամյան եւ Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանի եւ «Բլոգնյուս» կայքի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանի բանավեճը: Թեման` Հայաստանում պուտինիզմի դեմ ակցիաները եւ դրանց նշանակությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
«Գանձասարի» դարպասապահը հայտնվել է արտասահմանյան ակումբների հետաքրքրության ոլորտում
Campionat.com-ը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանով հետաքրքրված են ռուսաստանյան երկու ֆուտբոլային ակումբներ: Ֆուտբոլիստը, որ ծնվել է Ռուսաստանում եւ «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է, հրավիրվել է այնտեղից: Ըստ աղբյուրի, ակումբի հետ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին: Ավելի վաղ իտալական եւ բելգիական մամուլը գրել էր, թե
Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը ճնշումների արդյո՞ւնք էր
Քիչ առաջ Սյունիքի մարզի թիվ 37 ԸԸՀ-ից փոխանցեցին, որ այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետյանի հետ զրուցել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին պատասխանող այդպես էլ չեղավ: Փորձեցինք նրան աջակցող, քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանի ներկայացուցչից որեւէ պարզաբանում ու մեկնաբանություն ստանալ: «Հիասթափված ենք, մեծ հիասթափություն է…Չեմ կարողանում բացատրել, մեկնաբանել,
Սաքունցի «Մարտի 1-ի» նոր ցուցակում են Ռուբեն Հայրապետյանը, Հովիկ Աբրահամյանը
«Մարտի 1-ին ոչ թե տեղի է ունեցել ոստիկանության ուժերի եւ խաղաղ ցուցարարների բախում, դա ընդամենը մի դրվագ է , մարտի 1-ին տեղի է ունեցել պետության զավթում այդ ժամանակ գործող իշխանությունների կողմից եւ այդ զավթումը ոչ միայն իրականացվել է ոստիկանական ուժերի ներգրավմամբ, այլ նաեւ պետական ապարատի ողջ ռեսուրսներով»,- այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց
Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերից տպավորված է
bhk.am. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ: Ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը նշեց, որ մշտապես հետևում է արվեստագետի գործունեությանն ու բարձր է գնահատում նրա վաստակը: Գագիկ Ծառուկյանը ցանկություն հայտնեց աջակցության իր մասնաբաժինն ունենալ սիրված երգահանի հին ու նոր երգերի ձայնագրության գործում: «Յուրաքանչյուր ազգ ուժեղ է
Ուկրաինայի սահմանից Ռուսաստանի զորքի հետքաշման որևէ նշան դարձյալ չկա. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն կրկին հայտարարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանի մոտից հետ կանչելու ոչ մի նշաններ չի տեսնում, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելյան սահմանում իրավիճակի փոփոխության ոչ մի տվյալներ մենք չունենք», – մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հայտնել են լրատվականին՝ մեկնաբանելով, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանի մոտ
«Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն». Չնայած կարծրատիպերին, միայնակ մայրերի թիվը գնալով աճում է. «Մեդիալաբ»
44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, մոտ մեկ տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: «Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն, քննադատեն, որ միանշանակ չի ընդունվելու որոշումս, բայց հիմա էլ ընտրության դեպքում, նույն որոշումը կկայացնեի,-«Մեդիալաբին» ասում է Բաբայանը,-տղայիս գոյությունը լրիվ փոխեց կյանքս ու
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցեց օգնության առաջին տրանշը՝ 100 միլիոն եվրո. «Ազատություն» ռադիոկայան
Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է մակրոտնտեսական օգնության առաջին տրանշը՝ 100 միլիոն եվրո, երեկ Կիևում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիշեցնելով, որ Եվրամիությունը որոշել է Ուկրաինային տրամադրել 1․6 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օգնություն, Կալասը հայտնել է, որ այդ օգնության երկրորդ տրանշը՝ 500 միլիոն եվրո, Կիևը կստանա, երբ Գերագույն ռադան վավերացնի համապատասխան հուշագիրը: Նյութի մանրամասները
Պարզաբանում՝ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ
Սույն թվականի մայիսի 18-ին slaq.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը օրերս ենթարկվել է վիրահատության, իսկ այժմ պետք է վիրահատեն նրա ենթաստամոքսային գեղձը, սակայն, իբր նրա նկատմամբ թշնամության պատճառով վերջինս չի վիրահատվում: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ս.թ.
Մայիսի 26-ից նոր արագաչափ սարքեր` միջպետական նշանակության ավտոճանապարհներին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական
Վարդան Պետրոսյանի գործով՝ երկու ժամ խորհրդակցականում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու ժամ մնաց խորհրդակցական սենյակում դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նրա պաշտպան Մարի Դոզեի միջնորդության հետ կապված որոշում ընդունելու համար: Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, նրան ազատ արձակելու մասին միջնորդությունը: Տուժող կողմի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը հրապարակման
Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին
Մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր
«Գործարար միջավայրի բարելավումը առաջնահերթ խնդիր է կառավարության նոր ծրագրում». Էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովին ներկայացված ՀՀ կառավարության նոր ծրագրին, հայտնեց, որ ծրագրերի բավականին լուրջ բազա է ներկայացվելու: Նախարարը տեղեկացրեց, որ լինելու են ներդրումային ծրագրեր. «Օրինակ՝ Ամուլսարի ծրագիրը, որով նախատեսվում է 300-350 միլիոն դոլարի ներդրում ունենալ եւ տարեկան 200-250 մլն դոլարի արտահանում ապահովել»: Նախարարը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրեր
Գագիկ Խաչատրյանը հրաժարվում է. «Ես բիզնես չունեմ»
Այսօր խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքեց, որ «Յուքոմ», «Միթսուբիշի», «Մեգասպորտ» ընկերություններն իրեն են պատկանում. «Ինչից հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ»: Հիշեցնենք, սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը`հղում անելով «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցին: «Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացույցներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ափսոսանք են հայտնել հրադադարի խախտումների վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Բերձորում (Լաչին) և Քարվաճառում (Քելբաջար) դիտարկումների ժամանակ նկատել են ենթակառուցվածքների բարելավման նշաններ, սակայն չեն տեսել որևէ նշան, որը կվկայեր, թե վերջին տարիներին բնակչության քանակը փոփոխվել է, ասված է մայիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրության մեջ: Մինսկի խումբը Ղարաբաղի շփման գծում դիտարկումներ է անցկացրել մայիսի 16-19-ը, համանախագահները (Ռուսաստան՝ Իգոր Պոպով, ԱՄՆ՝ Ջեյմս
«Պետությունը պետք է պաշտպանի սպառողին». Գենադի Օնիշչենկո (Տեսանյութ)
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը։ Նիստի ներկաների շարքում էին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱՊՀ ձեւաչափով այս հանդիպումը հարստացնում է բոլորին նոր գաղափարներով:Պրն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ
Փոխվարչապետն ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում եւ Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Անդրադարձ եղավ Հայաստանի եւ ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք
Կուսակցականացումն ընդամենը միջոց է, բայց ոչ նպատակ. Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Էդուարդ Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, պատասխանեց երիտասարդության ազգային նկարագրին ու ձգտումներին առնչվող մի շարք հարցերի: Նա ներկայացրեց կուսակցությունների առաքելության մասին Նժդեհի գաղափարախոսությունը, կուսակցությունների դերի մեծացման իր պատկերացումները, անթույլատրելի
«Ուորլիքն ասել է այն, ինչը ոչ մեկը չի հերքում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում». Արսեն Խառատյան
«Ուորլիքի հայտարարության բովանդակության մեջ ոչ մի նորություն չկա»,- այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը: Նա նշեց, որ պարբերաբար խոսվել է տարածքներ հանձնելու մասին եւ այդ առաջարկությունների մեջ միակ տարբերությունը, այն է, որ եթե մի ժամանակ Ամերիկան դադարել էր զբաղվել արցախյան խնդրով, այսօր ակտիվացել է: Հետեւաբար՝ Ուորլիքի հայտարարությունը չի
Պարգևներ ասմունքի մրցույթների հաղթողներին
Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին: «Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք


















































