Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թաքցնում Տիգրան Սարգսյանը. Վաչե Գաբրիելյանը սպասում է, որ նախկին վարչապետը խոսի. ԳԱԼԱ

Մայիս 20,2014 17:31

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական նշանակված Վաչե Գաբրիելյանը, ով նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարն էր, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել էր, թե հույս ունի, որ օրերից մի օր նախկին վարչապետը կանդրադառնա իր հրաժարականին: Իսկ Տիգրան Սարգսյանը այդպես էլ որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս:

Այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ էր ենթադրում իր ավելի վաղ արած հայտարարությունը, ի՞նչ պետք է ասի նախկին վարչապետը: «Դա ենթադրում էր, որ ես հույս ունեմ: Ինքը առավել մանրամասն կբացատրի, թե ինչ պատճառներով տվեց հրաժարական»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Դիտարկանը, թե այն պատճառները, որոնք Տիգրան Սարգսյանը ներկայացրել էր հրաժարականից հետո ֆեյսբուքյան իր էջում, ամբողջը չէր, այս առնչությամբ Վաչե Գաբրիելյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ինքը նշել էր, որ դա գիտակցված որոշում էր, պատճառներ չկային»:

Անդրադառնալով այն հարցին, թե մամուլի հրապարակումների համաձայն Տիգրան Սարգսյանը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն, Վաչե Գաբրիելյանը ասաց հետեւյալը. «Ես անձամբ տեղեկություն չունեմ»: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ վերջին անգամ նախկին վարչապետին տեսել է մոտ տասն օր առաջ: «Շատ հանգիստ, երկարատեւ հանդիպում է եղել, եւ խոսել ենք տարբեր թեմաների եւ պլանների մասին»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031